ԻՄ ՄԱՍԻՆ

Ողջույն, ես Վանուհի Բաղմանյանն եմ: Ավարտել եմ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը` «Հայոց լեզվի պատմություն, ընդհանուր լեզվաբանություն» մասնագիտացմամբ, արդ սովորում եմ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում` Հայոց լեզվի պատմության ամբիոնում: Դիպլոմային աշխատանքիս թեման է եղել` «Գիրք վաստակոց» երկի բառապաշարը», մագիստրոսական թեզս` «Գրաբարյան դարձվածների իմաստա-կառուցվածքային քննություն», թեկնածուական ատենախոսությանս թեման է` «Նիկողայոս Ադոնցի լեզվաբանական ժառանգությունը»:  Մասնակցելով լեզվաբանական բազմաթիվ գիտաժողովների`զեկուցումներով հանդես եմ եկել Հայաստանում, Բելգիայում ևԳերմանիայում: Ստորև տրվում է գիտական հոդվածներիս ցանկը`

  1. «Գիրք վաստակոց» երկի բառապաշարը, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու, 3, Եր., 2012:
  2. Դարձվածները Փ. Բուզանդի «Պատմութիւն Հայոց» երկում, ԵՊՀ, ՈՒԳԸ Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու, 2, Եր., 2013:
  3. Մարմնամասերի անվանումներից բաղադրված գրաբարյան դարձվածների պատմական զարգացումը, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու, 1(1), Եր., 2014:
  4. Գրաբարյան դարձվածները Ագաթանգեղոսի «Պատմութիւն հայոց» երկում, ՈՒԳԸ, ՎՄԻ, 2015:
  5. Հայկական հնագույն տեղանունները Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» գրքում, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու (Տպագրության ընթացքի մեջ):
  6. Ն. Ադոնցի հնչյունաբանական և բառաքերականական դիտարկումները, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու (Տպագրության ընթացքի մեջ):
  7. Ն. Ադոնցը և Գ. Ջահուկյանը հայ քերականագիտության պատմության հիմնադիրներ, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու (Տպագրության ընթացքի մեջ):
  8. Հայ-ծաթերի ծագումը, Museon, 2017.
  9. Տոհմանունների իմաստաբանական դաշտը ըստ Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» գրքի, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 5-րդ գիտաժողովի զեկուցումներ, Եր., 2015:
  10. Տորք Անգեղը` Տարկուի հայկական նախատիպ, Կրթությունը և գիտությունը Արցախում (Տպագրության ընթացքի մեջ):
  11. Ն. Ադոնցի կյանքի ուղին, Բանբեր ԵՊԼՀ-ի, 2o16:
  12. Ն. Ադոնցը՝ անձնանունների ստուգաբան, ԵՊՀ, ՈՒԳԸ, 2016:
  13. Մ. Մաշտոցի վարքագրությունը և հայոց գրերի գյուտը՝ Ն. Ադոնցի հետազոտությամբ ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու (Տպագրության ընթացքի մեջ):

2012-2014 թթ. ԵՊՀ ՈՒԽ-ի (Ուսանողական խորհուրդ) Մշակույթի հանձնաժողովի անդամ եմ եղել, այդ շրջանակում համագործակցել Գյոթե ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ՝ ուսանողներին ծանոթացնելով գերմանական կրթական տարաբնույթ ծրագրերին, մասնակցելով գերմանացի գրողների գրքերի և նոր ֆիլմերի շնորհանդեսներին:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում 2015 թ. աշխատել եմ որպես Հայագիտության ուսուցիչ, հիմա աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,  ժամանակ առ ժամանակ դասավանդում եմ նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում գրաբար և հայոց լեզվի պատմություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s