Բան Թ

Եւ արդ, զի՞նչ արժանաւոր ըստ քեզ բամբասանս շարագրեցից
Ի կտակ մաղթանաց մատենի այսր ողբերգութեան,
Ով անձն իմ թշուառ, ամենապատկառ
Եւ առ պատասխանիս բանից անբարբառ,
Անպիտան Աստուծոյ եւ սրբոցն մասնակցութեան:
Զի եթէ զլիճ մի ծովուց ի յորակութիւն դեղոյ յեղյեղեցից,
Եւ զդաշտս ասպարիսաւք բազմաւք սահմանեալ`
Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից,
Եւ զպուրակս յոգունց անտառաց շամբից եղեգանց
Ի հատուածս գոյութեան գրչաց կազմեցից,
Եւ ոչ զթիւ մի ի բարդելոցն անաւրէնութեանց
Զաւրեցից ընդ գրով սահմանի գրաւել.
Նա զի թէ զմայրս Լիբանանու ի մի լուծ կշռոց զաւդեցից,
Եւ կամ զլեառն Արարատեան
Ի կէտ ամբարձման նժարի միոյ
Արդարութեան միջնորդ կացուցից,
Ոչ հաւասարէ այնր հարթութեան համազուգակցել:

Գ. ՆԱՐԵԿԱՑԻ

hqdefault

Բան Դ
Եւ թէպէտ բազում անգամ ծանուցար`
Կարկառմամբ ձեռին քո այցելութեան ձգել զիս առ քեզ,
Ոչ հաւանեցայ, ըստ մարգարէին, որ զԻսրայելէ ամբաստանութեան:
Եւ թէպէտ խոստացայ, դաշնաւորեցի քեզ հաճոյանալ,
Եւ ոչ ընդ այսմ սահմանաւ ուխտիւ փակեցայ,
Այլ դարձեալ զնոյն նիւթեցի չարիս,
Անդստին յոճն առաջին մատեայ,
Փշոցն մեղաց հերկեցի զանդաստան սրտիս յորոմանն արդիւնատրութիւն:
Առ իս ելանեն առածք աստուածարեալ սուրբ մարգարէիցն.
Քանզի մնացեր յինէն խաղողոյ,
Եւ ես ընդ այնորիկ փուշ շառաւիղեցի,
Դարձայ յանախորժ դառնութիւն պտղոյ` այգիս աւտարացեալ,
Բուռն հարի զանհաստատ հողմոյ,
Որովք միշտ տատանեալ` այսր անդր տարաբերիմ,
Ըստ ձայնի երանելոյն Յոբայ` ընդ ճանապարհ իմն անդարձ գնացի,
Ի վերայ աւազոյ զշինուածս յիմարութեան կառուցի:
Լայնատարր հետովք խաբեցայ կենացն անձկալեաց հասանել,
Փակեցի ինձէն զելիցն ուղեւորութիւն,
Բացի կամաւ զկորստեան խորխորատն,
Խցի զպատուհան լսելեաց իմոց` առ բանիդ կենաց ընդունելութիւն,
Կափուցի զաչաց հոգւոյս հայեցուած` առ ի զկենացն դեղ նկատել:
Ոչ ընդոստեայ ի թմբրութեանց լքմանէ մտացս`
Ի պատգամ փողոյդ ահաւորութեան,
Ոչ զգաստացայ ի բողոք գուժի հրափորձական աւուրն ընտրութեան,
Ոչ երբէք զարթեայ ի նիրհմանէ քնոյն մահացուի,
Որ ի կորուստն տպաւորեալ կարապետէ,
Ոչ ետու հանգիստ քո Հոգւոյդ ի մարմնեղէնս տաղաւարի,
Ոչ ընդ բնութիւն շնչոյս խառնեցի զմասն շնորհաց քումդ պարգեւի,
Իմովս ձեռաւք կոչեցի կորուստ, ըստ առակողին,
Զհոգիս կենդանի մահացուցանել:

ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ՕՐՎԱ ՆԱԽԱԳԻԾ . ՀՈՐԻՆՈՒՄ ԵՆՔ ՀԵՔԻԱԹ

2.1 և 2.2 դասարանների երկարացված օրվա (26.10.15) ուրախ ու հագեցած հանգուցալուծումը եղավ սովորողների կողմից  <<Շոկոլադե մոլորակը>> վերնագրով հեքիաթի հորինումը (վերնագրի, թեմայի ընտրությունը նույնպես իրենցն է, ես միայն գրի եմ առել նախադասությունները), երբ նրանք, հեղինակի դերը ստանձնած, մեծ լրջությամբ ու խանդավառությամբ հանձն առան ստեղծագործական ոչ դյուրին աշխատանքը` ամեն մեկը մի նախադասությամբ կարողանալով շարունակել նախորդի միտքը և այդու ամփոփելով շարադրանքը:

Ընթերցարան 2.1, 2.2

12178143_766457006814042_783307354_n

Ուսումնական ճամփորդություն` Ուրցաձոր (23.10/15)

<Ճամփորդությունն ամենամեծ ու լուրջ գիտության պես օգնում է վերագտնել ինքներս մեզ>>-Ա. Քամյու

Արդեն երեք շաբաթ է` <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում եմ, ու ամեն օրս` այնտեղ անցկացրած, ճամփորդություն, ինքնա- և փոխբացահայտման նորանոր հնարավորություն է: Ուղղակի առումով, սակայն, Սեբաստացիների հետ արդեն երկրորդ անգամ եմ ճամփորդում` ամեն անգամ մի նոր թելով ավելի ամուր կապվելով նրանց: Այս անգամ մեկնեցինք Ուրցաձոր: Անկեղծ` այս երեք շաբաթների ընթացքում շատ բաներ սովորեցի. որոշ բաներ, ճիշտ է, սկզբում խորթ ու տարօրինակ էին թվում, բայց հիմա կարծում եմ` ինքս եմ նախկինում տարօրինակ եղել: Ինչևէ, անցնեմ երեկվա ճամփորդությանը. տիարի հետ առաջին անգամ էի ճամփորդում, ու թեպետ լսել էի, որ նրա հետ ճամփա գնալը իսկական արկած ու հայտնագործումների շտեմարան է, այս անգամ անձամբ համոզվեցի` <<լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>> կարգախոսով: Շատ է խոսվել ու դեռ կխոսվի երեկվա մեր ճամփորդության մանրամասների մասին, և որպեսզի միըստմիոջե չթվարկեմ անմոռանալի պահերը` Ուրծի լեռնաշղթան ձեռք ձեռքի տված մագլցելը, մեզ հյուրընկալած ռենջերների խոստովանանքը, թե զարմացած են մեր ընտանեկան բացառիկ ջերմ մթնոլորտից, իրար օգնելու ու ձեռք մեկնելու պատրաստականությունից և այլն, նշեմ ինձ դեռևս երբեմն-երբեմն խորթ թվացող, բայց շատ հետաքրքիր պահերից մեկով ճամփորդության անսպասելի հանգուցալուծումը: Ըստ էության` Սեբաստացիների հորդաբուխ ու ինձ համակած ջերմությունն էր պատճառը, որ վերադարձին մի անմոռանալի զավեշտ-մտորման տեղիք տվեց ինձ. երբ հասանք քաղաք, մեքենան կանգ առավ մի տան մոտ, որտեղ մարդկանց հոծ խմբեր էին կանգնած, ծաղկեպսակ և այլն, տեսա` տիարն ու մի քանի հոգի իջնում են: Ու առաջինն ինչ է գալիս միտքս` <<Ի~նչ սրտացավ, բայց և տարօրինակ մարդիկ են, ճանապարհին, փաստորեն, ինչքան թաղում ու հարսանիք է լինում, մասնակցում են, երևի ձևավորված ավանդույթ է նրանց մոտ>>: Սոնային հարցրի, ասաց` գործընկերներից մեկի բարեկամն է մահացել, գնում են ցավակցելու:
Դրական և պայծառագունեղ նոտայով ավարտելու համար կցեմ խոստովանանքս. կյանքիս քսանչորս տարիների ընթացքում, բացի իմ ընտանիքից, ոչ մի տեղ այսքան ջերմություն ու բարեկամություն չեմ տեսել, որքան Սեբաստացիների շրջանում: Շնորհակալություն հայտնելով ի մասնավորի տիարին, օրիորդ Նառային, տիկին Սուսանին ու տիկին Մարիետին` ամփոփեմ` <<Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ>>:IMG_20151023_161345 IMG_20151023_13371912176291_916742511746374_1543769181_o12176245_916743071746318_1563308714_o12049173_897255910370281_3940191186401118514_n12179919_895983177164221_246201238_n 12177902_895979727164566_1066621707_n IMG_20151023_113226IMG_20151023_111857img_7435IMG_20151023_12082912191493_897256970370175_299676523306720548_n

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Երկուշաբթի 19․10․2015թ․

9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք

10:00-11:00-Մասնագիտական խորհրդատվություն

11։00-12:30- Բատիկա

12:30-13:00- Ընդմիջում

13:00 — 14:00- Նախապատրաստվում են հոկտեմբերի 28-ի «Կաթիլից՝ ծով» համերգ-մեդիաչորեքշաբթին, պատասխանատու՝ Տաթև Ստեփանյան
14:00 — 15:00 աշխատանք բակ-պարտեզում

Երեքշաբթի 20.10.2015

9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք

10:00-11:00-Մասնագիտական խորհրդատվություն

11։00-12:30- Բատիկա

12:30-13:00- Ընդմիջում

13:00-14:00- Նախապատրաստվում են հոկտեմբերի 28-ի «Կաթիլից՝ ծով» համերգ-մեդիաչորեքշաբթին, պատասխանատու՝ Տաթև Ստեփանյան

14:00 — 15:00 աշխատանք բակ-պարտեզում:

Չորեքշաբթի 21.10.15

9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00.ընդհանուր պարապմունք

10:00-11:00-Մասնագիտական խորհրդատվություն

11։00-12:30- Բատիկա

13:00-18:50-ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ:

Հինգշաբթի 22.10.15

9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք

10:00-11:00-Մասնագիտական խորհրդատվություն

11։00-12:30- Բատիկա

13:50-16:00-ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ:
Ուրբաթ 23.10.15
Ճամփորդություն` Ուրցաձոր:

  1. <<Գիրք վաստակոց>> երկի բառապաշարը, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու, 3, Եր., 2012:
  2. Դարձվածները Փ. Բուզանդի <<Պատմութիւն Հայոց>> երկում, ԵՊՀ, ՈՒԳԸ Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու, 2, Եր., 2013:
  3. Մարմնամասերի անվանումներից բաղադրված գրաբարյան դարձվածների պատմական զարգացումը, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու, 1(1), Եր., 2014:
  4. Հայկական հնագույն տեղանունները Ն. Ադոնցի <<Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում>> գրքում, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու (Տպագրության ընթացքի մեջ):
  5. Ն. Ադոնցի հնչյունաբանական և բառաքերականական դիտարկումները, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու (Տպագրության ընթացքի մեջ):
  6. Ն. Ադոնցը և Գ. Ջահուկյանը հայ քերականագիտության պատմության հիմնադիրներ, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու (Տպագրության ընթացքի մեջ):
  7. Հայ-ծաթերի ծագումն ըստ Ն. Ադոնցի, Վեմ (Տպագրության ընթացքի մեջ):
  8. Տոհմանունների իմաստաբանական դաշտը ըստ Ն. Ադոնցի <<Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում>> գրքի, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 5-րդ գիտաժողովի հոդվածների ժողովածու (Տպագրության ընթացքի մեջ):
  9. Տորք Անգեղը` Տարկուի հայկական նախատիպ, Կրթությունը և գիտությունը Արցախում (Տպագրության ընթացքի մեջ):
  10. Ն. Ադոնցի ոդիսականը, ԵՊՀ, ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու  (Տպագրության ընթացքի մեջ):