Ձմեռային ուսումնական ճամբար

12:30-13:30- պատրաստվում ենք դեկտեմբերի 25-ին (2.1 դասարանում)
13:30-14:30- Հայոց լեզվի ֆլեշմոբի քննարկում
14:30-15:00- ընդմիջում
15:00-16:30-պատրաստվում ենք Ամանորին. թելից, ստվարաթղթից ու ձևավորման այլևայլ պարագաներից պատրաստում ենք ամանորյա կոլաժներ դռներից կախելու համար:
12404190_789239801202429_1556973011_nIMG_20151211_152621

Թ. ԷԼԻՈԹ

Բառերը շարժվում են, երաժշտությունը շարժվում է
Միայն ժամանակի մեջ․ բայց այն, ինչ միայն ապրում է,
Կարող է միայն մեռնել։ Բառերը, խոսքից հետո,
Լռությանն են հասնում։ Միայն ձեւի, կաղապարի միջոցով
Բառերն ու երաժշտությունը կարող են հասնել
Անշարժությանը, ասես չինական սափորն է անշարժ պտտվում,
Հավերժորեն պտտվում իր անշարժության մեջ։
Ոչ ջութակի անշարժությունը, երբ դեռ լսվում է հնչյունը,
Ոչ միայն դա, այլեւ գոյակցությունը,
Կամ, ասենք, երբ վերջը նախորդում է սկզբին,
Իսկ վերջն ու սկիզբը միշտ առկա էին
Սկզբից առաջ եւ վերջից հետո։
Այժմ ամեն ինչ միշտ հիմա է։ Բառերը ձգվում են,
Ճաքում, երբեմն կոտրվում ծանրության տակ,
Լարվածությունից գայթում, սահում, մեռնում,
Քայքայվում անճշտությունից, չեն մնում տեղում,
Չեն մնում հանգիստ։ Ձայները ճչացող,
Այպանող, ծաղրող, կամ պարզապես դատարկաբանող
Թափվում են նրանց վրա։ Բառն անապատում
Առավելապես հալածվում է ձայներից փորձության․
Թաղման պարի ողբացող ստվերը,
Բարձրաձայն կականն անսփոփ խիմեռի։

Թ. ԷԼԻՈԹ

Ժամանակը ներկա եւ ժամանակն անցյալ
Հավանաբար ներկա են ապագայի մեջ,
Իսկ ժամանակն ապագա՝ անցյալի մեջ է։
Եթե բովանդակ ժամանակը հավերժորեն ներկա է
Ապա անքավելի է բովանդակ ժամանակը։
Այն ինչ կարող էր լինել՝ վերացարկում է
Մնալով հավերժական հնարավորություն
Միայն խորհրդածության մի աշխարհում։
Այն ինչ կարող էր լինել եւ այն ինչ եղել է
Մատնանշում են մեկ կետ, որը միշտ ներկա է։

Թ. ԷԼԻՈԹ, Չորս կվարտետ

Ասում եք թե ես կրկնում եմ

Այն ինչ ասել եմ արդեն։ Ես կասեմ նորից։
Ասե՞մ նորից։ Որպեսզի ժամանեք այնտեղ,
Որտեղ գտնվում եք, հեռանալու այնտեղից որտեղ չկաք,
Դուք պետք է գնաք մի ճանապարհով որտեղ չկա զմայլանք։
Որպեսզի հասնեք այն բանին ինչ չգիտեք,
Դուք պետք է գնաք անգիտության ճանապարհով։
Որպեսզի ունենաք այն ինչ չունեք,
Դուք պետք է գնաք չունեւորության ճանապարհով։
Որպեսզի դառնաք այն ինչ չեք,
Դուք պետք է գնաք մի ճանապարհով որտեղ չկաք։
Եվ այն ինչ չգիտեք` ձեր միակ գիտեցածն է,
Եվ այն ինչ ունեք` ձեր միակ չունեցածն է,
Եվ ձեր գտնված վայրն այն տեղն է որտեղ դուք չկաք։