ՆԱԽԱԳԾԵՐ

Նոր դպրոցի օր Գեղարվեստի դպրոցում

Այսօր այցելեցինք Գեղարվեստի դպրոց. սովորողները մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ շրջեցին ցուցասրահում, ծաղկաշատ ու գունեղ միջանցքներում՝ վճռելով երկարացված օրվա ընթացքում քարերով կոլաժներ պատրաստել:Նրանց ուշադրությունը գրավեցին նաև ծաղիկների յուրօրինակ թաղարներն ու կավաշեն մարմինները:

Advertisements
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Մարտյան ֆլեշմոբի «իմայինները»

Սեբաստացիների ստեղծագործական ջիղն աներկբա զարգացած է, և ավելորդ եմ համարում այս մասին հավելյալ գրել կամ խոսել, պարզապես որոշեցի հետ այսու առանձնացնել «իմային» (ոմանց կարող է անդուր թվալ բառս. դիմացեք, ինչպես որ ինձ եք դիմանում) պատումները, որոնք հետագայում Աստուծով կդառնան թիմային: Հիտլերն ասում էր. «Ես պայքարում եմ միայն այն բանի համար, ինչը սիրում եմ, սիրում եմ այն, ինչը հարգում եմ և հարգում եմ այն, ինչ գիտեմ», ուստի պայքարենք մեր իմացության, նրա պահպանման համար, սիրենք ու հարգենք մեր արժեքները, հատկապես՝ մեր լեզուն:
Առանձնակի պիտի անդրադառնամ Արփի Սահակյանի պատումին՝ բազմաշերտ, բազմաբովանդակ ու բազմակողմ. մի պահ անգամ գիտակցության հոսքի շունչ զգացի. հետո էլ կասեն՝ միտումնավոր՝ տենդենցիոզ են այդ շրջանի գրողները: Խնդրեմ, հակափաստարկ՝

Continue reading “Մարտյան ֆլեշմոբի «իմայինները»”

ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերով ուսուցման շաբաթ

Երկրորդ դասարան
Ա. Տեխնոլոգիական ստուգատես՝ աշխատանք գուաշով, ջրաներկով և այլն:

Բ. Մայրենիի օրեր՝ տեղանվանագիտական «ուսումնասիրություններ»:

1. Հայ-գերմանական ուսուցման համակարգերի համեմատական բնութագիր. նպատակը  հայկական և գերմանական ուսումնահամակարգերի զուգադրահամեմատական քննությունն է, որը փորձի փոխանակման ինքնատիպ դրսևորում է, որն էլ կկատարենք Վաչե Խաչատրյանի (7-րդ դասարան) հետ:

ՆԱԽԱԳԾԵՐ · Շրջիկ գրադարան

Գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանը՝ Նոր դպրոց-ում

«Զանգակ» հրատարակչության գրապահարան-տնակը մեկ ամիս Նոր դպրոցում էր: Այսօր այն տեղափոխվեց Հիմնական դպրոց: Իբրև նախագծի ամփոփում՝ դպրոց էինք հրավիրել «Զանգակ»-ի գրքերի հեղինակ, դերասանուհի Նաիրա Եդիգարյանին, որպեսզի սովորողները հնարավորություն ունենան անձամբ նրան ճանաչելու, նրան իրենց հուզող հարցերը հղելու: Հանդիպումն անցավ շատ անմիջական, ջերմ, լուսավոր պայմաններում՝ Նոր դպրոցի ընթերցասրահում: Ներկա էին Նոր դպրոցի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը, գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանը, Նոր և Հիմնական դպրոցների ուսուցիչներ ու սովորողներ: Մեր սովորողներն արտասանեցին Ն. Եդիգարյանի բանաստեղծություններից, պատմեցին ու քննարկեցին նրա «Իմ տատիկ Թամթիմարիան» գիրքը, որը նրանց շատ էր խանդավառել իր երևակայական կերպարներով ու վառ գույներով, ապա հյուրի հետ ստեղծագործական տարբեր խաղեր խաղացին:

Ն. Եդիգարյանի կարծիքով՝ կրթահամալիրն աչքի է ընկնում, որքան ինքն է հասկացել, ուսուցիչ-աշակերտ ավելի անմիջական փոխհարաբերություններով, ոչ ավանդական կաղապարներով, երեխաների կողմից մեդիագործիքները հմտորեն կիրառելու հատկանիշով, որը, իհարկե, խրախուսելի է:

Մեր առաջարկին՝  հետագայում համագործակցության շրջանակներն ընդլայնելու, Ն. Եդիգարյանն ամենայն ոգևորությամբ ու սիրով դրական արձագանք տվեց՝ մեզ հաճախ այցելելու և ընկերությունն ամրապնդելու պայծառ հեռանկարով:

Լուսանկարները՝ Հասմիկ Ղազարյանի, Արմինե Մնացականյանի, Մերի Գրիգորյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Լուսինե Պետրոսյանի:

Շրջիկ գրադարան

«Զանգակ»-ի գրքերը՝ 3-րդ դասարանում

12650514_1070088926374817_1743475902_n

Գրապահարան-տնակի նորդպրոցյան վերջին «հանգրվանը» 3-րդ դասարանն է:

Ահա ընթերցողների կարծիք-մեկնաբանությունները՝

3-2 դասարան

Մերի Միքայելյան

Սոս Ղահրամանյան

3-3 դասարան

Սվետլանա Համբարձումյան

Մարի Մադոյան

 

ՆԱԽԱԳԾԵՐ

Նաիրա Եդիգարյանը՝ Նոր դպրոց-ում

Մենք հյուրընկալել ենք սիրելի գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանին, որին ծանոթանալու հնարավորություն ստացանք «Զանգակ»-ի  գրապահարան-տնակի` Նոր դպրոց այցելության շնորհիվ:

Կարդացել ենք Ձեր հեղինակած «Իմ տատիկ Թամթիմարիան» գիրքը, որը շատ է հետաքրքրել մեր սովորողներին, և հենց այս հանգամանքը հիմք դարձավ Ձեզ Նոր դպրոցում հյուրընկալելու:

  1. Մեր սովորողները ցանկություն հայտնեցին միահամուռ ներկայացնել Ձեր բանաստեղծություններից մեկ-երկուսը, ինչպես նաև «Իմ տատիկ Թամթիմարիան» գիրքը:
    pppp

oooo

2. 2-րդ դասարանցիները պատմում են «Իմ տատիկ Թամթիմարիան» հեքիաթը:

3. Մեր սովորողները Ձեզ մի քանի հարցեր ունեն (հնչում է մոտ 10 հարց) (2-րդ, 3-րդ դասարանցիներ)`

ա) Ես կարդացել եմ «Իմ տատիկ Թամթիմարիան» հեքիաթը. ճի՞շտ է, որ Դուք գրել եք հենց Ձեր տատիկի մասին:
բ) Հեքիաթն ավարտվում է ընկերության հաղթանակով: Ի՞նչ խորհուրդ կտաք մեզ՝ ինչպե՞ս վերաբերվենք մեր ընկերներին, որ ընկերությունը միշտ հաղթի:

գ) Ձեր աշխարհը նմա՞ն է Ձեր հեքիաթների աշխարհին:

դ) Որտե՞ղ եք սիրում ստեղծագործել, և ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

ե) Ինքներդ Ձեզ ավելի շատ գրո՞ղ եք համարում, թե՞ դերասանուհի:

զ) Ավելի հաճույքով հեքիաթնե՞ր եք գրում, թե՞ բանաստեղծություններ:

է) Ինչո՞ւ որոշեցիք մանկագիր դառնալ և այլն:

Այսկերպ հարցեր առաջադրելու, հարցազրույց վարելու հմտությունների զարգացման հերթական հնարավորություն ստացան մեր սովորողները, որը, կարծում եմ, շարունակական կլինի՝ շնորհիվ նմանատիպ հանդիպում-զրույցների, որոնց սովորողները միշտ անհամբերությամբ ու ոգևորությամբ են սպասում: Խանդավառողը հատկապես այն է, որ սովորողներն իրենք ցանկություն հայտնեցին հարցուպատասխանի ձևով կազմակերպել հանդիպման ընթացքը՝ առաջարկելով իրենց հետաքրքրող, հուզող հարցերը թե՛ հյուրի անձի, թե՛ նրա գործունեության ու ստեղծագործությունների վերաբերյալ:

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հայերենից մարտյան ֆլեշմոբի պատասխանները և գնահատման կարգը

img_00561Մինչև 3-րդ դասարան

26 միավոր

  1. Բ տարբերակ- 1 միավոր
  2. Ա տարբերակ-1 միավոր
  3. Բոլոր բառերի ճիշտ կազմությունը՝ 2, յուրաքանչյուր սխալը՝ 0,4 միավոր՝

Անուշահոտ, կարճահասակ, վարդագույն, բարեսիրտ, թանկագին:

  1. Չորս շարքերի կազմությունը՝ 2, յուրաքանչյուրի մեկ սխալը՝ 0,5 միավոր՝

Զարդ-մարդ-բարդ-դարդ, նուռ-լուռ-բուռ-դուռ, բառ-զառ-գառ, կով-հով-ծով:

  1. Երեք բառերի ճիշտ «հայտնաբերումը»` 2, յուրաքանչյուրի բացթողումը կամ սխալը՝ 0,5 միավոր՝

Զարմանք, կտակարան, մաշկ:

Continue reading “Հայերենից մարտյան ֆլեշմոբի պատասխանները և գնահատման կարգը”