3-1 դասարան · Без рубрики

Առցանց դաս (31.08.2016)

Ես «Լեզվաբանի ակումբ»-ի մասնակից եմ, իմ պատկերացումը ակումբի մասին, ինչ առաջարկներ ունեմ, լեզվական ինչ խնդիր կցանկանայի ուսումնասիրել, որը ծրագրում ներառված չէ, ինչ է ինձ տալու «Լեզվաբանի ակումբը»:
Կամ՝ Ես «Լեզվաբանի ակումբ»-ի մասնակից չեմ, որովհետև…

3-1 դասարան · Без рубрики

2016-2017 ուստարվա մեկնարկ

Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին: Ուրախ, աշխույժ, հագեցած օր էր: 4-1 դասարանի հետ քննարկեցինք «Լեզվաբանի ակումբ»-ի գործունեության սկզբունքները, հիմնական ուղղությունները: Սովորողներն ու ծնողները շատ բուռն արձագանքեցին՝ միայն դրական և պատրաստական վերաբերմունքով: Սովորողները պատմեցին ամառային արձակուրդից իրենց տպավորությունների մասին, նշեցին նաև, որ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքներն իրենց ավելի են տրամադրում աշխատելու, սովորելու՝ «Իրենք դրսում են աշխատում, մենք՝ ներսում»,-նկատեցին նրանք:

Без рубрики · ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հայոց լեզվի ֆլեշմոբի ծրագիր (2016-2017)

Հայոց լեզվի ֆլեշմոբը ուսումնական համեմատաբար նոր գործիք է, հայոց լեզվից լրացուցիչ պարապմունք:
Երևանի և հանրապետության մարզերի այլ դպրոցների սովորողների ներգրավումը սեբաստացի մասնակիցների՝ սովորողների, ուսուցիչների գործն է։ Ֆլեշմոբը կազմակերպվում է ամեն ամիս՝ ամսվա երկրորդ հինգշաբթի օրը՝

  • մինչև 3-րդ դասարանցիների համար,
  • 4-5-րդ դասարանցիների համար,
  • 6-8-րդ դասարանցիների համար,
  • 9-12-րդ դասարանցիների համար:
    Ֆլեշմոբի հայտարարությունը և որոշված ժամին՝ առաջադրանքները հրապարակվում են ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում, էլեկտրոնային փոստով ուղարկվում են կրթահամալիրի դպրոցների սովորողներին, ծնողներին, այլ դպրոցներից հայտագրված սովորողներին: Առաջադրանքները տեղադրվում են Microsoft-ի պահոցում՝ որպես առցանց հարցում։ Մասնակիցներն առաջադրանքները կատարում են մենակ, խմբով, ընտանիքով։ Նրանց պատասխանները գրանցում է ծրագիրը։
    Առաջադրանքները վերաբերում են՝
    ա) հայոց լեզվի բոլոր մակարդակներին՝
  • հնչյունաբանություն
  • բառագիտություն
  • ձևաբանություն
  • շարահյուսություն (բացի նախադասության անդամների շրջանակի և բառակապակցության, դարձվածքների քննությունից՝ այս կետը տեքստաբանական աշխատանք է ենթադրում՝ սեղմագրի կազմում, տեքստի ընդարձակում, փոխադրություն, վերլուծություն)
    բ)  հայոց լեզվի պատմությանը՝ գրաբար, միջին հայերեն, բարբառներ, արևմտահայերեն,
    գ) ընդհանուր, ի մասնավորի՝ համեմատական լեզվաբանությանը,
    դ) գրականությունից մեջբերված  պատառիկների վերաբերյալ լեզվաբանական աշխատանքներին:
    Առաջադրանքները լինում են՝
    ա) գերազանցապես գլուխկոտրուկների, խնդիրների տեսքով (գծապատկերների, նկարների առկայությունը հույժ կարևոր է),
    բ) բազմազան, պահանջները՝ չկրկնվող,
    գ) «Հայոց լեզու. սովորողի ընտրությամբ դասընթաց»-ի և Նոր դպրոցի «Լեզվաբանի ակումբ» -ի  մասնակիցների կողմից առաջադրված՝ յուրաքանչյուրը՝ տարիքային իր խմբին համապատասխան:
    Առաջադրանքները ԿԱԶՄՈՒՄ Է ամեն ամսվա պատասխանատուների հինգհոգանոց խումբը՝ ուսկենտրոնի ղեկավարի կողմից առաջադրված՝ երկու դասվար մինչև երրորդ դասարանցիների առաջադրանքների համար, տարիքային մնացյալ խմբերի առաջադրանքների համար՝ մեկական պատասխանատու (կարող է օգտագործել նաև լեզվաբանական վերոնշյալ  խմբակների տրամադրած առաջադրանքները):
    Պատասխանները ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ֆլեշմոբի պատասխանատուների կողմից՝ առանց դասավանդողների միջամտության՝ բացի մինչև երրորդ դասարանցիների տարիքային խմբի պատասխաններից. տարիքային այս խումբն ամենաակտիվն է, ուստի նրանց պատասխանները ստուգվում են դասվարների կողմից: Պատասխանատու երկու դասվարները, արդյունքները ստանալուց հետո, ամփոփ փաստաթղթով դրանք ուղարկում են  համակարգողին:
    Այլ դպրոցներից մասնակցած սովորողների հետ պատասխանները քննարկում է ֆլեշմոբի համակարգողը՝ խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը հաջորդ ֆլեշմոբներին և այդ աշխատանքում իրենց ընկերների ներգրավումը։
    Ֆլեշմոբի ավարտից հետո համակարգողը հավաքում է արդյունքները, կրթահամալիրի՝ մանկավարժության լաբորատորիային և դպրոցների ղեկավարներին ներկայացնում արդյունքները, հրապարակում հաշվետվություն և արդյունքների վերլուծություն։

2015-2016 ուստարվա հայոց լեզվի ֆլեշմոբի մրցանակը ճամբարի ուղեգիր էր:
2016-2017 ուստարվա հայոց լեզվի ֆլեշմոբի մրցանակը կլինի ոչ թե տարեվերջյան, այլ եռամսյակային, այսինքն՝ յուրաքանչյուր եռամսյակի 20 լավագույն (ամենաակտիվ և ամենաբարձր միավորները հավաքած) մասնակիցները կուղևորվեն հայերենագիտական-հայրենագիտական ճամփորդության՝ ուղեգիրը ստանալով որպես նվեր, իսկ մնացյալ մասնակիցները ճամփորդությանը կարող են մասնակցել հայտագրվելով:
Ճամփորդության նպատակն է՝
ա) Առանձին խմբերով բարբառագիտական ուսումնասիրությունների (հարցազրույցների, աուդիո-, տեսա-, ռադիոնյութերի տեսքով) կատարումը, արդյունքների զուգադրահամեմատական քննությունը:
բ) Հայոց տեղանունների, անձնանունների (սակավադեպ) հետազոտությունը:
գ) Հայրենիքի ճանաչումը:

 

Без рубрики

Օգոստոսյան ճամբար, օր հինգերորդ

Առաջին մաս. աշխատանք Մայր դպրոցում
9։00-9։45` պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00` կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք անհատապես, խմբերով, դպրոցներով
Ջոկատի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան (Ավագ դպրոց, 3-5 լսարան)
10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝
Բլոգավարություն. Հերմինե Անտոնյան
Դասավանդողի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անհատական պլանների ներկայացում
— «ուսումնական ռադիո, ամսագիր, ընթերցարան» Մարգարիտ Հարությունյան, Վանուհի Բաղմանյան
Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում:

Без рубрики · ԼԵԶՎԱԲԱՆԻ ԱԿՈՒՄԲ, 4-5-րդ դասարաններ

Նոր դպրոցի «ԼԵԶՎԱԲԱՆԻ ԱԿՈՒՄԲ»

Նպատակը

  • Ստեղծել հայերենով և ընդհանուր լեզվաբանությամբ հետաքրքրվող կրտսեր լեզվաբանների խումբ, որը կունենա ցանկություն և նպատակ՝ լեզվաբանական գիտելիքները առավել խորացնելու և կատարելագործելու:
  • Լեզվազգացողության զարգացում
  • Հայոց լեզվի պատմության (գրաբարի, բարբառների, արևմտահայերենի) ուսումնասիրություն:

Խնդիրները

  • Ակումբի մասնակիցներին հաղորդել ընդհանուր լեզվաբանական գիտելիքներ,
  • տալ պատկերացում հնդեվրոպական նախալեզվի, նրանից տրոհված լեզուների, դրանց շարքում՝ հայերենի տեղի և դերի մասին, որպեսզի մասնակիցները կարողանան լեզվաբանական ինքնուրույն համեմատություններ կատարել, տեսնեն հայերենի, ռուսերենի, անգլերենի, գերմաներենի հնչյունաբանական և բառակազմական ընդհանրություններն ու տարբերությունները,
  • ինքնուրույն վերլուծություններ կատարել,
  • կատարել բազմալեզու թարգմանություն (ենթադրվում է հայագետների, ռուսագետների, անգլիագետների, գերմանագետների ենթախմբերի ձևավորում),
  • գրաբարյան, բարբառային, արևմտահայերենի պատառիկների ընթերցում, փոխադրում աշխարհաբարի:

Գործունեության ձևերը

  • Կազմակերպել շաբաթական մեկ հանդիպում`ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ 13:40-14:20:
  • նախապես հանձնարարված խնդիր-առաջադրանքների ընդհանուր քննարկում-փոխիրազեկում,
  • կատարած թարգմանությունների համեմատում, լավագույն թարգմանության ընտրություն,
  • մասնակիցների բանավոր, ինքնուրույն վերլուծությունների ունկնդրում,
  • մասնակիցների կողմից կազմված առաջադրանքների լուծում-քննարկում,
  • հայերենի ֆլեշմոբի առաջադրանքների կազմում,
  • մասնակիցների փոխստուգում՝ իրենց կողմից կազմված առաջադրանքների խառը բաշխմամբ:

Անհրաժեշտ գրականություն

Ա. Ավետյան, Համեմատական քերականություն

Ն. Դիլբարյան, Ա. Խաչատրյան, Բնիկ և փոխառյալ բառեր

«Առականի»

Հարությունյան, Հայ հին վիպաշխարհը

Ա. Ղանալանյան, «Առածանի»

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան և այլն:

Արդյունքներ

  • Գիտաժողով
  • Ներկայացումներ
  • Աուդիո-, տեսանյութեր
  • Ստուգատեսներ և այլն:Կազմակերպիչներ՝
    Մարգարիտ Հարությունյան
    Անի Մրտեյան
    Գայանե Փարվանյան
    Մարինե Ամիրջանյան
    Վանուհի Բաղմանյան:

 

2016-2017 ուսումնական տարի · Без рубрики

Մուտք 2016-2017 ուստարի

Օգոստոսի 30-31, սեպտեմբերի 1-2
4-1 դասարան

  • Ծանոթություն նոր սովորողների հետ
  • Նոր ընդունված սովորողների բլոգների բացում, աշխատանք համակարգչով
  • Սովորողի բլոգ `2016-2017, բաժինների քննարկում, սովորողի բլոգի պահանջները բավարարող կետերի քննարկում
  • Անհատական ուսպլան
  • «Լեզվաբանի ակումբ» նախագծի մասնակիցների հավաքագրում, ծրագրի քննարկում:
Без рубрики · Մանկավարժական օգոստոսյան ստուգատեսային ճամբար

Օգոստոսյան ճամբար, օր չորրորդ

Առաջին մաս. աշխատանք Մայր դպրոցում
9։00-9։45` պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00` կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք անհատապես, խմբերով, դպրոցներով
Ջոկատի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան (Ավագ դպրոց, 3-5 լսարան)
10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝
Սեպտեմբերին, հոկտեմբերին իրականացվող ուսումնական նախագծեր
Դասավանդողի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անհատական պլան. մշակումներ
Օգոստոսի 30-31-ի, սեպտեմբերի 1-2-ի դպրոցական նախագծերը
— «ուսումնական ռադիո, ամսագիր, ընթերցարան» Մարգարիտ Հարությունյան, Վանուհի Բաղմանյան
Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12:00-13։00` քայլք դեպի դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

«Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիր · Без рубрики

«Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիր

jk                                                                       kk

 

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻՆ

 

«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՈՂ» ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

                        ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ԾՐԱԳԻՐ

10.00 Ընդունելություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում, առավոտյան ընդհանուր պարապմունքին վերապատրաստվողների մասնակցություն
ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

§  Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և/կամ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ներկայացուցիչ

§  Ծրագրի վերապատրաստողներ

— «Առաջին անգամ ընտրող» ծրագրի ներկայացում

10.10 Մասնակիցների ծանոթություն
11.00 —  Ի՞նչ է ժողովրդավարությունը և ո՞րն է ժողովրդավարական գործընթացներում ընտրությունների դերը
11.25 Սուրճի/ թեյի ընդմիջում
11:45 —  Ընտրություններ. ի՞նչ պետք է իմանալ՝ գործընթաց, հիմնական իրավական շրջանակ և այլն

—  Ինչո՞ւ են գործընթացներն ու դերակատարները կարևոր ընտրություններում (ընտրական հանձնաժողով, ընտրազանգված, ընտրատեղամասեր)

—  Ինչո՞ւ պետք է քաղաքացիական հասարակությունն ու մեդիան մասնակցեն ընտրություններին

—  Ինչպե՞ս են կազմակերպվում ընտրությունները

—  Ընտրական գործընթացի նախապատրաստում, քարոզարշավ և իրազեկում

12.10 Աշխատանք խմբերում` ընտրություններն ու դրանց առանցքային դերակատարները

Դերերի ներկայացում

12.30 ճաշ
13:00 ընտրությունների նախապատրաստում
13:30 Հանրային բանավեճ, թեկնածուները մասնակցում են հանրային քննարկման և պատասխանում հարցերի
14:10 Ընտրություններ
14:40 Ամփոփում
15:10 Սուրճի/ թեյի ընդմիջում
15:30 Եզրափակիչ դիտարկումներ

§  Պրակտիկ տեղեկատվություն

§  Գնահատում

§  Հարց ու պատասխան

§  Քննարկում

16:00 Մեկնում