Մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբարի առաջին օրը

Ճամբարային առաջին օրը մեկնարկեց Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո յուրաքանչյուր ջոկատ առանձնացավ Մայր դպրոցի տարբեր հատվածներում ու սկսեց քննարկել անելիքները: Նոր դպրոցի ջոկատը՝ Նաիրա Նիկողոսյանի գլխավորությամբ, առաջադրեց և վերլուծեց նոր ծրագիր-առաջարկներ՝ կապված նոր ուստարվա հետ: Մայր դպրոցից ջոկատներով տեղափոխվեցինք դպրոցներ: Նոր դպրոցի բակից է սկսվում աշխատանքային եռուզեռը՝ ներսում՝ ոչ պակաս աշխատանքային առօրյայով:«Կրթական պարտեզ» նախագծի անդամները շրջում էին Նոր դպրոցի հարակից տարածքով, ուսումնասիրում այն՝ հեծանվի համար հարմար հարթակ ընտրելու:
Դասվարների խումբը վերլուծում էր սեպտեմբերյան անելիքները, ընդհանուր նախագիծը:
Լեզուների դասավանդողները քննարկում էին Նոր դպրոցում լեզվաբանական խմբակի ստեղծման հնարավորությունը, ենթադրելի առանձնահատկությունները, խնդիրները, սկզբունքները, իրենց՝ որպես դասավանդողների, մյուս կողմից՝ սովորողների պարտականությունները, հնարավոր արդյունքները:
Ընդմիջումից հետո բոլորս անցանք շրջակա միջավայրի բարելավման աշխատանքների, դասասենյակների մաքրությանը, ծաղիկների խնամքին:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s