2016-2017 ուսումնական տարի · 4-1 դասարան · «Ուսումնական աշուն» · Без рубрики · Ընթերցարան

Ձոն աշնան. 4-1 դասարան

Կարդա՛ այստեղ:

d5b6d5afd5a1d680-d5a1d5b7d5b8d682d5b6-d5a4d5a5d5b2d5abd5b6-d5bfd5a5d680d687-copy

Advertisements
2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Գրաբարյան օրեր

4-1 դասարանը՝ Սբ. Երրորդություն եկեղեցում

«Գրաբարյան օրեր» նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի 4-1 դասարանը սովորել էր Մ. Մաշտոցի և Ս. Պարթևի  հոգևոր երգերից մեկը՝ «Յոյս իմ ես դու», որն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ընկեր Մարինեի մասնակցությամբ կատարեց Սբ. Երրորդություն եկեղեցում:
Վահե սարկավագը և քահանան, մեր այս նախաձեռնությունը խիստ հավանելով, այն շարունակական դարձնելու առաջարկ արեցին, որ սիրով ընդունեցինք:

2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Գրաբարյան օրեր

«Յոյս իմ ես դու, Տէր» շարականը՝ 4-1 դասարանի սովորողների մատուցմամբ

Հոկտեմբերի 20-ին` ժամը 10:30, Սբ. Երրորդություն եկեղեցում 4-1 դասարանի սովորողները «Գրաբարյան օրեր» նախագծի շրջանակում կներկայացնեն Մ. Մաշտոցի և Ս. Պարթևի «Յոյս իմ ես դու, Տէր» հոգևոր երգը: Սովորողների խոսքին կհաջորդի շարականի կատարումը ընկեր Մարինեի կողմից:
Մասնակցել ցանկացողներին սիրով սպասում ենք:

Յոյս իմ ես դու, Տէր,
Քաւիչ յանցանաց իմոց.
Մի՛ անտես առնէր
Զբըղխումն արտասուաց իմոց.
Ողորմեաց ինձ, Աստուած:
Առ քեզ ապաւինեցայ
Որպէս զանառակ որդին,
Հայր մեղայ յերկինս
Եւ առաջի քո,
Ողորմեաց ինձ, Աստուած:
Փրկեա զիս, Աստուած,
Ի բազում մեղաց իմոց,
Արա արժանի
Քոյին սուրբ արքայութեանդ,
Ողորմեաց ինձ, Աստուած:

Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու.
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա ինձ, Աստուած…

 

2016-2017 ուսումնական տարի · «Ուսումնական աշուն» · Без рубрики

«Ուսումնական աշուն»

4-1 դասարան

«Պարապ վախտի խաղալիք» առաջադրանքներ

Ա. Շարադրություն՝ տրված և այլ թեմաներով՝ զետեղված բլոգներում (ձեր նկարած նկարներով (paint ծրագրով))`
«Ինչո՞ւ ես լացում, աշո՛ւն»,
«Աշնան գույնը»,
«Աշնան տրամադրությունը»,
«Դեղին տերևը»,
«Մեր բակի աշունը»:
Բ. Պատրաստի՛ր տեսանյութ աշնան մասին:
Գ. Անգի՛ր սովորիր հետևյալ բանաստեղծությունները.

 

Հովհ. Թումանյան, Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Համո Սահյան, ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Դ. Հորինի՛ր հանելուկներ աշնան մասին:

10-րդ դասարան

Ա. Կարդա՛լ Հ. Մաթևոսյանի «Աշնան արևը», վերլուծե՛լ բլոգներում:
Բ. Գրե՛լ աշնան մասին բանաստեղծություն, պատմվածք, այլ ժանրի ստեղծագործություն՝ ՀԵՏԵՎԵԼՈՎ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԿԵՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ:

Без рубрики · ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Պատասխաններ և գնահատման կարգ

Մինչև 3-րդ դասարան

25 միավոր

  1.  Գրի՛ր ողջույնի բառեր և արտահայտություններ:
    1 և ավելի բառերի կամ արտահայտությունների նշումը՝ 1 միավոր:2. Շատ համեղ միրգ եմ, հինգ տառ ունեմ ես, կդառնամ թռչուն` երկուսը հանես:
    Սալոր-1 կամ 0:

    3. Ինչպե՞ս կասես մեկ բառով.

Բարև տալ-բարևել, նվեր տալ-նվիրել, հաշիվ անել-հաշվել, բաց անել-բացել, միտք անել-մտածել, պարգև տալ-պարգևել:

Բոլոր բառերի ճիշտ կազմությունը՝ 1 միավոր, յուրաքանչյուր սխալը կամ բացթողումը՝ 0,17:

  1. Կարո՞ղ ես գտնել մի տառ, որն ավելացնելով գրված բառերի երկրորդ տառից հետո կստանաս նոր բառ:
    կուտ
    պատ
    սալ:

Յ տառը՝ կույտ, պայտ, սայլ- 1 միավոր կամ 0:

5. Թվարկիր` ինչը կարող է բարի լինել:
Հասկացությունների նշումը՝ 1 միավոր՝ անկախ քանակից:

  1. Պատկերացրո՛ւ, որ հանդիպել ես մի այլմոլորակայինի, որ չգիտի, թե ինչ են նշանակում այս բառերը: Փորձի՛ր բացատրել նրան, թե ի՛նչ է.

Ձմերուկը, փիղը, ծիածանը, խաչմերուկը:
Յուրաքանչյուր բառի մեկնությունը՝ 0,5 միավոր:

7. Ասացվածքները խառնվել են, օգնի՛ր ճիշտ դասավորել.

Խելքը լավ է, քան հարստությունը:

Ինչ որ ցանես, այն կհնձես:

Ով կարդա, նա մարդ է:

Տասը չափիր, մեկ կտրիր:
Յուրաքանչյուր ճիշտ ասացվածք՝ 0,5 միավոր:

Continue reading “Պատասխաններ և գնահատման կարգ”

Без рубрики · ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հոկտեմբերյան ֆլեշմոբին մասնակցությունը

Հայոց լեզվի՝ 2016-2017 ուստարվա հոկտեմբերյան առցանց ֆլեշմոբին մասնակցությունը խիստ ակտիվ էր՝ ի տարբերություն նախորդ ամիսների: Միայն 2015-2016 ուստարվա առաջին՝ դարձյալ հոկտեմբերյան ֆլեշմոբն է իր մասնակիցների քանակով գերազանցում այս ամսվա մասնակցությունը: Թերևս, հոկտեմբերը բարեբեր ամիս է հայոց լեզվի ֆլեշմոբի համար:
Կարևոր դիտարկում՝ եթե անցած տարի 9-12-րդ դասարանցիներից ոչ մի մասնակից չէինք ունենում հայոց լեզվի ֆլեշմոբին (լավագույն դեպքում՝ 2 մասնակից), ապա այս տարի հայոց լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբին ավագ դպրոցից մասնակցել է 12 սովորող, այս ամիս՝ արդեն 25:
Այսպես, հայոց լեզվի հոկտեմբերյան ֆլեշմոբին մասնակցել է ընդհանուր 301 սովորող` Երևանից, ՀՀ մարզերից (Լոռի, Տավուշ, Գեղաքունիք, Արագածոտն, Շիրակ), Ջավախքից.

մինչև 3-րդ դասարան՝ 118 մասնակից,
4-5-րդ դասարաններ՝ 96 մասնակից,
6-8-րդ դասարաններ՝ 51 մասնակից,
9-12-րդ դասարաններ՝ 36 մասնակից: