4-1 դասարանի ընթերցասեր մրցանակակիրները

4-1 դասարանի սովորողների հետ նախնական պայմանավորվածությամբ՝ կիսամյակի ավարտին միասին որոշելու էինք դասարանի ամենավարժ կարդացող(ներ)ին, որ մրցանակ էր ստանալու իմ կողմից: Այսօր համատեղ «քննությամբ» պարզեցինք, որ ամենավարժ կարդացողները երեքն են՝ Նարե Ղազարյանը, Սվետլանա Համբարձումյանը և Մարի Մադոյանը, որոնք էլ ստացան խրախուսական փոքրիկ մրցանակները:
Այս մրցույթը, իհարկե, շարունակական բնույթ ունի. հունվարյան արձակուրդին կհաջորդի մրցույթի երկրորդ փուլը՝ նույն մեկնակետով ու սկզբունքով: Իսկ երրորդ փուլը կլինի տարեվերջին:
Որպես կիսամյակի ամփոփում՝ այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, և սովորողներն ընտրեցին արձակուրդի ընթերցանության գրքեր:

Հունվարյան աշխատանքային անհատական պլան

Անհատական աշխատաժամանակ

Ջոկատի մասնակիցներ՝ 4-րդ և 10-րդ դասարանցիներ

4-1 դասարան

Լեզվագործունեություն
Կազմում ենք լեզվաբանական առաջադրանքներ, ստեղծում առաջադրանքների փաթեթ:
Շարադրությունների ամփոփում էլեկտրոնային ընթերցարանի տեսքով:
Ընթերցանության մրցույթ, մրցանակակրի որոշում:
Ուղղագրության մրցույթ:

Մուլտֆիլմատես
Սովորողները գրավոր վերլուծում են նախապես հանձնարարված մուլտֆիլմերը, ապա՝ պատմում:

Ընթերցանություն-ներկայացում
Պատրաստվում ենք «Փոքրիկ իշխանը» վեպի ընթերցանություն-ներկայացմանը:

Բլոգային աշխատանք
Սովորողները զբաղվում են սեփական բլոգներով, լրացումներ կատարում:

10-րդ դասարան

Բլոգային աշխատանք՝ սովորողները զբաղվում են իրենց թերի աշխատանքների համակարգմամբ և հրապարակմամբ:
Առաջին կիսամյակի գործունեության ամփոփում ինքնա- և փոխստուգումների միջոցով:
Էլեկտրոնային ընթերցարանների կազմում սովորողների կողմից:

Ընթերցանություն-ներկայացում
Պատրաստվում ենք «Փոքրիկ իշխանը» վեպի ընթերցանություն-ներկայացմանը 4-րդ դասարանցիների հետ:

Պատրաստություն գիտագործնական հավաքին

  • ֆլեշմոբները՝ սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ, ֆլեշմոբային ճամբար 2017-ի նախագծեր:

Գնահատում

4-րդ դասարան

Մայրենի լեզվից սովորողի գնահատականը վերաբերում է նրա գրավոր և բանավոր խոսքին:
Առաջնահերթ, իհարկե, կարևորում եմ սովորողի գրագիտությունը՝ սահուն կարդալու ունակությունը, անսխալ գրելու, անսխալ խոսելու կարողությունը, հետ որու՝ բլոգային աշխատանքին տիրապետումը՝ գրագետ բլոգավարությունը:
Այսպես, գնահատվում է՝
ա) Սովորողի դասարանային աշխատանքը,
բ) Սովորողի «լրացուցիչ» հորջորջվող տնային աշխատանքը,
գ) Կարդալու կարողությունը,
դ) Ուղղագրությունը,
ե) Ուղղախոսությունը (նկատի ունեմ նաև խելամիտ, հիմնավորված բանավոր խոսքը),
զ) Հայոց լեզվի ֆլեշմոբներին ակտիվ մասնակցությունը:

Հաշվետվություն. սեպտեմբեր-դեկտեմբեր

 

Սեպտեմբերի 5`«Չախչախ թագավորը» ընթերցարան

Սեպտեմբերի 9՝ հայոց լեզվի ֆլեշմոբ

Սեպտեմբերի 13` Բաց պարապմունք  Ավագ դպրոցում

Սեպտեմբերի 15` «Մեր թաղը» նախագիծ

Սեպտեմբերի 21` «Անկախության տոն. բարձունքների նվաճում»

Սեպտեմբերի 22` «Կոմիտասը և Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը».10-րդ դասարան

Սեպտեմբերի 26` 10-րդ դասարանցիների սեմինարը՝ նվիրված Լեզուների միջազգային օրվան

Հոկտեմբերի 3` «Սասնա ծռեր» էպոսի «Կարոս խաչ» պատումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Հոկտեմբերի 6` Մ. Մաշտոցի և Ս. Պարթևի «Յոյս իմ ես դու, Տէր» հոգևոր երգի ուսուցանում, տեքստային աշխատանքի կատարում:

Հոկտեմբերի 11` «Գլխիվայր աճող ծառը». ընթերցարան

Հոկտեմբերի 14` հայոց լեզվի ֆլեշմոբ:

Հոկտեմբերի 17` «Առականի 4-1 դասարանի». ընթերցարան

Հոկտեմբերի 28` «Ձոն աշնան». ընթերցարան

Նոյեմբերի 3` «Հեքիաթաշխարհ». ընթերցարան

Նոյեմբերի 5` «10-րդ դասարանցիների առաջին «Ընթերցարանը»

Նոյեմբերի 7` «Արևմտահայ գրականության օրեր» նախագծի ամփոփում

Նոյեմբերի 14-19` 4-րդ դասարան՝ Մ. Սեբաստացու, Մխիթարյան միաբանության մասին նյութերի

պատրաստում, հրապարակում:

Նոյեմբերի 14` «Ֆլեշմոբի մասնակիցների «բարբառային» առօրյան». ընթերցարան

Նոյեմբերի 17` «Մ. Սեբաստացու առաքելությունը հայագիտության պատմության մեջ». դասախոսություն ԵՊՀ-ում

Նոյեմբերի 28` «Գունավոր աչքը». ընթերցարան

Դեկտեմբերի 5` «Ձմռան հեքիաթը». ընթերցարան

Դեկտեմբերի 6` «10-րդ դասարանի 2-րդ ընթերցարանը»

Դեկտեմբերի 9` Հայոց լեզվի ֆլեշմոբ

 

Նախագծային ճամբար (հունվար)

4-րդ դասարան

Ա) Դպրոց-պարտեզի հետ «Զատիկ» ամսագրի շրջանակում համագործակցում:

Սովորողներն իրենց բլոգներում տեղադրում են իրենց ստեղծագործությունները, որոնցից լավագույնները տեղադրվում են «Զատիկ» ամսագրում: Այս գործունեությունը հնարավորություն է տալիս մի կողմից առավել ուշադրություն դարձնել սովորողների ստեղծագործական հմտությունների զարգացմանը, մյուս կողմից՝ երկու դպրոցների միջև ստեղծագործական կամուրջ ստեղծել:
Բ) Սովորողների կողմից լեզվական առաջադրանքների փաթեթի ստեղծում, համակարգում:

Սովորողներն իրենց բլոգներում տեղադրում են իրենց կազմած լեզվական առաջադրանքները, որոնք նախատեսված են իրենց ընկերների համար: Լավագույն առաջադրանքները տեղ կգտնեն հայոց լեզվի հաջորդ ֆլեշմոբում:

10-րդ դասարան
Մեդիանյութերի (տեսա-, աուդիո-) ստեղծում որևէ բառի ուղղագրության, ստուգաբանության մասին:
Սովորողները մեդիանյութերի տեսքով ներկայացնում են որևէ բառի ստուգաբանություն, վերլուծում այն: Սա հավելյալ կնպաստի բառի ուղղագրության ամրապնդմանը թե՛ տվյալ սովորողի, թե տեսանյութը դիտողների հիշողության մեջ: Մեդիանյութերը կարող են վերաբերել նաև կետադրությանը, բառակազմությանը, քերականությանը և այլն:

Գիտագործնական հավաք

Առարկայական ֆլեշմոբներ – հեռավար դպրոց.
ֆլեշմոբները՝ սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ, ֆլեշմոբային ճամբար 2017-ի նախագծեր:

Ձմեռային, ամանորյա, սուրբծննդյան նախագծերը

4-րդ դասարան

Ա. Հայկական ժողովրդական հեքիաթների ընթերցանություն:
Բ. «Տիգրան Հայրապետյան» գրադարանից նախապես ընտրած գրականության ընթերցանություն:
Գ. Շարադրություններ Ամանորի, ձմեռվա մասին՝ սովորողների նկարած նկարներով:
Դ. Ամանորյա հետաքրքիր մաղթանքներ:

10-րդ դասարան

Ա. Մատթէոսի, Ղուկասի Ավետարանների ընթերցում (Հիսուսի ծննդյանը վերաբերող հատվածները)
Սովորողները կարդում են Ավետարանների տրված հատվածները, բլոգներում տեղադրում իրենց վերլուծությունները, կարդում ընկերների վերլուծությունները, բլոգներում առցանց քննարկում կազմակերպում՝ մեկնաբանությունների տեսքով: Ի վերջո, սովորողները համեմատում են երկու Ավետարանների հատվածները, եզրակացություններ գրում, դարձյալ առցանց քննարկում:
Արդյունքում կստանանք Ավետարանների առցանց վերլուծություների զուգադրահամեմատական պատկերը և կհրապարակենք որպես առցանց ընթերցարան:

Բ. Շարադրություններ Նոր տարվա, Սուրբ Ծննդյան տոների, նրանցից ստացած տպավորությունների և հիշողությունների մասին:
Սովորողների շարադրությունները կհամակարգվեն և կհրապարակվեն որպես առցանց ընթերցարան:

Գ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի ավանդույթների մասին պատմական ակնարկ, հոգևոր երգեր Սուրբ Ծննդյան մասին:

Նշյալ կայքի հոգևոր երգերի կատարում և ձայնագրություն, վերջինիս հրապարակում բլոգներում:

Դ. Կաթոլիկների սովորույթները Սուրբ Ծննդյան տոնին. «Ադվենթի պսակի» մասին տեղեկությունների հավաքում, հրապարակում բլոգներում: Մեր ավանդույթների համեմատությունը կաթոլիկների սուրբծննդյան և ամանորյա սովորույթների հետ, դրանց համեմատական պատկերի ստեղծում, հրապարակում բլոգներում:

Հայոց լեզվի դեկտեմբերյան ֆլեշմոբ

Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, առաջադրանքներից ընտրի՛ր քեզ հարմարը: Աշխատանքը կարող ես կատարել՝ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրի՛ր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրի՛ր պատասխանը դրա համար հատկացված տեղում: Տարբերակի բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Աշխատանքն ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կապույտ կոճակը (submit կամ Готово): Ուշադի՛ր եղիր, որ այդ կոճակը սեղմելուց հետո լրացրածդ առաջադրանքը փակվի։
Հայաստանցի մասնակիցներին խնդրում ենք աշխատանքն ավարտել մինչև ժամը 24.00։ Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ ժամանց:

Մինչև 3-րդ դասարան
4-5-րդ դասարաններ
6-8-րդ դասարաններ
9-12-րդ դասարաններ

15417083_1098110050297448_1182675606_n