Հունվարյան ֆլեշմոբի գնահատման կարգ

 

Գնահատման կարգ

Մինչև 3-րդ դասարան

21 միավոր

 

  1. Գտի՛ր «թաքնված» ասացվածքները:

Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է:

Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը՝ երես:

 

Յուրաքանչյուր ասացվածք՝ 0,5 միավոր, ընդհանուր` 1:

 

  1. Ո՞ր բառի առաջին տառը հանելու դեպքում նոր բառ չի ստացվի:

Մշուշ բառի նշումը՝ 1 միավոր:

 

  1. Հոմանիշ բառերով զույգե՛ր կազմիր.

Մարել-հանգցնել, գեղեցիկ-սիրուն, ծածկել-փակել, այրել-վառել, կարդալ-ընթերցել

Բոլոր շարքերի ճիշտ կազմությունը՝ 1 միավոր

Շարունակել կարդալ “Հունվարյան ֆլեշմոբի գնահատման կարգ”

Հայոց լեզվի հունվարյան ֆլեշմոբ

Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, առաջադրանքներից ընտրի՛ր քեզ հարմարը: Աշխատանքը կարող ես կատարել՝ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրի՛ր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրի՛ր պատասխանը դրա համար հատկացված տեղում: Տարբերակի բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Աշխատանքն ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կապույտ կոճակը (submit կամ Готово): Ուշադի՛ր եղիր, որ այդ կոճակը սեղմելուց հետո լրացրածդ առաջադրանքը փակվի։
Հայաստանցի մասնակիցներին խնդրում ենք աշխատանքն ավարտել մինչև ժամը 24.00։ Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ ժամանց:

Մինչև 3-րդ դասարան

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

IMG_20170113_125944.jpg

 

Հայոց լեզվի հունվարյան ֆլեշմոբ

Հայոց լեզվով և ընդհանրապես լեզվաբանությամբ հետաքրքրվող հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, 2017 թ. հունվարի 13-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին: Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը: Մասնակիցներն առաջադրանքները կարող եք կատարել մենակ, խմբով, ընտանիքով։
Նախորդ ֆլեշմոբների մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։
Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են մինչև ժամը 24:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ Երևանի ժամանակով ժամը 22:00:

IMG_20170110_132727.jpg

 

Գիտագործնական հավաք

Ֆլեշմոբները՝ սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ

Մասնակիցներ՝

Նառա Նիկողոսյան
Մարիետ Սիմոնյան
Սուսան Մարկոսյան
Աննա Ստեփանյան
Մարգարիտ Հարությունյան
Տաթև Աբրահամյան
Անահիտ Հարությունյան (10-րդ դասարան)
Արփինե Մանուկյան (10-րդ դասարան)
Վանուհի Ազատյան (10-րդ դասարան)
Զոյա Կարապետյան (10-րդ դասարան)

Ավագ դպրոցի սովորողների ճամբարային երկրորդ օրվանից

Նոր դպրոցի 4-1 դասարանի հետ 10-րդ դասարանցիներն այսօր քննարկեցին «Փոքրիկ իշխան»-ը, միասին բաշխեցին դերերը, խոսքերը, փորձեցին առաջին ընթեցումն իրականացնել միասին: Ոգևորությունը երկուստեք էր՝ հայտնի չէր՝ ո՛վ է սովորողը, ո՛վ՝ սովորեցնողը: Ավագ դպրոցի սովորողներն առանձնակի խանդավառությամբ օժանդակեցին թե՛ ինձ, թե՛ իրենց կրտսեր ընկերներին՝ տեքստերն առավել դյուրին և համառոտ դարձնելու, ողջ ընթացքը կազմակերպելու առումով: Քննարկումից հետո տեղափոխվեցինք  թատերասրահ: Միշել Ղայթանջյանն ու Անահիտ Հարությունյանն իրենց ռեժիսորական հմտություններն անմիջապես գործի դրեցին, որի շնորհիվ ստացանք մեր ընթերցում-ներկայացման արդեն շոշափելի նախագիծը:

«Փոքրիկ իշխանը» ընթերցում-ներկայացնում են 4-րդ և 10-րդ դասարանցիները

Նպատակը՝  Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ի ընթերցում-ներկայացում. երկու դասարանների սովորողները, նախապես բաժանված դերերով, ընթերցում են «Փոքրիկ իշխանը», որի արդյունքում ստանում ենք ստեղծագործության յուրօրինակ ներկայացում, և սովորողներն առավել լավ են ըմբռնում ստեղծագործության իմաստը, առավել շոշափելի, իրական է դառնում կերպարային համակարգը:

Տեղը՝ Նոր դպրոցի թատերասրահ:

Օրը՝ հունվարի 19:

Մասնակիցներ՝ 4-րդ և 10-րդ դասարանցիներ

4-րդ դասարան

Համբարձումյան Սվետլանա

Պողոսյան Միլենա

Գյոզալյան Անի

Անդրեասյան Օֆելյա

Հովսեփյան Գարիկ

Ղազարյան Նարե

Ղազարյան Զավեն

Հովհաննիսյան Դավիթ

10-րդ դասարան

Ղալամքարյան Արեգ

Հարությունյան Անահիտ

Ալեքսանյան Անահիտ

Մուսայելյան Վլադիկ

Նիկողոսյան Անուշ

Թելունց Էրիկ:

Արդյունքը՝ Ընթերցում-ներկայացումը կլուսաբանվի (Սուսան Ամուջանյանի օգնությամբ), կհրապարակվի կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում և սոցցանցերում:

 

Ընթերցասերների ջոկատ

Ջոկատի նպատակն է՝ զարգացնել ընթերցանությունը, այն դարձնել հնարավորինս վարժ, սահուն, տպավորիչ և իհարկե, բազմակողմ զարգացվածություն:

Գործունեության ձևը՝
Ա) Սովորողները կարդում են տարբեր գրքեր, վերլուծքւմ և բանավոր ու գրավոր շարադրում իրենց տպավորությունները:

Բ) Այցելելու ենք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, ընտրենք տնային ընթերցանության համար նախատեսված գրքեր:

Վերջնարդյունքը՝ Ընտրելու ենք լավագույն կարդացողին նույն սկզբունքով, ինչ տարեվերջին՝ մրցանակաբաշխություն լավագույն կարդացողին:

Մասնակիցներ՝

Անի Գյոզալյան
Նարե Ղազարյան
Դավիթ Հովհաննիսյան