ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հունվարյան ֆլեշմոբի գնահատման կարգ

 

Գնահատման կարգ

Մինչև 3-րդ դասարան

21 միավոր

 

  1. Գտի՛ր «թաքնված» ասացվածքները:

Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է:

Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը՝ երես:

 

Յուրաքանչյուր ասացվածք՝ 0,5 միավոր, ընդհանուր` 1:

 

  1. Ո՞ր բառի առաջին տառը հանելու դեպքում նոր բառ չի ստացվի:

Մշուշ բառի նշումը՝ 1 միավոր:

 

  1. Հոմանիշ բառերով զույգե՛ր կազմիր.

Մարել-հանգցնել, գեղեցիկ-սիրուն, ծածկել-փակել, այրել-վառել, կարդալ-ընթերցել

Բոլոր շարքերի ճիշտ կազմությունը՝ 1 միավոր

 

  1. Ո՛ր թռչունը ի՛նչ ձայն է հանում:

Բոլոր համապատասխանեցումները՝ 1 միավոր:

 

  1. Գուշակի՛ր հանելուկները.

Յուրաքանչյուրը՝ 0,5 միավոր, ընդհանուր՝ 1:

 

  1. Քանի բառ կարող ես, հավաքի՛ր.

 

«Կատու, բաժակ, տատիկ, արդուկ» բառերի կազմումը՝ 1 միավոր:

 

  1. Տրված երկու խմբերում ո՞ր նույն բառերն են «թաքնված». դրանցով կազմի՛ր երկուական նոր բառեր այնպես, որ այդ «թաքնված» բառերը մի դեպքում լինեն բառի սկզբում, մյուս դեպքում՝ վերջում:

Առաջինում՝ ձյուն, երկրորդում՝ գույն:

Ձնամրրիկ, ձնախյուս. բառերը տարբեր կլինեն:

Երփնագույն, դարչնագույն. տարբեր կլինեն:

Միայն կրկնվող բառերի դուրսբերումը՝ 0,5 միավոր, իսկ բառերի կազմությունը՝ ևս 0,5 միավոր: Ընդհանուր՝ 1:

 

  1. Շարունակի՛ր տողերը և գրի՛ր, թե ո՛ր ստեղծագործություններից են դրանք:

ՄԻ բարկանա, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ- «Գայլն ու գառը», Ա. Խնկոյան

 

Ամպը եկավ, նստեղ սարին,

Նստեղ սարի սուր կատարին-«Ամպն ու սարը», Հովհ, Թումանյան

 

Ուր գնացին ծաղիկները,

Սուս, քնած են հողի տակ-«Ծաղիկները», Հովհ, Թումանյան

 

Անցան պայծառ օրերը,

Էլ որն ասեմ, էլ որը-«Ճպուռն ու մրջյունը», Ա. Խնկոյան

 

 

Միայն տողերի շարունակումը՝ 1 միավոր, հեղինակի և ստեղծագործության  նշումը՝ ևս 1 միավոր:

 

  1. Մի կարևոր բառ այստեղ ավելորդ է: Ո՞րն է այդ բառը. Հիմնավորի՛ր.

«Կարևոր» բառն է, քանի որ մնացյալը հականիշներ ունեն, այս բառը չունի:

Միայն բառի նշումը՝ 1 միավոր: Հիմնավորումը՝ ևս 1:

 

  1. Փոքրիկ պատմությո՛ւն հորինիր.

Ամբողջական, ասելիքով տեքստը` հիմնականում` անսխալ (1-2 սխալով)` 10 միավոր (ըստ սխալների քանակի` համապատասխանաբար` 9,8,7 միավորներ): Գրագետ, լավ սկսած, բայց անավարտ տեքստը` 5 միավոր: Ուղղագրական, կետադրական սխալներով, բայց հետաքրքիր պատումը` 6 միավոր: Գրագետ շարադրված, բայց անգույն խոսքը` 4 միավոր: Սխալներով, անգույն, բայց ավարտված պատմությունը` 3 միավոր:

 

 

4-5-րդ դասարաններ

24 միավոր

  1. Տրված են բառաշարքեր, յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է: Գտի՛ր ավելորդ բառը և բացատրի՛ր ընտրությունդ:

Ա) մարդիկ, Բ) գուշակ, Գ) բազուկ

Մնացած բառերում -իկ, -ակ, -ուկ-ը փոքրացուցիչ մասնիկներ են, այս բառերում՝ ոչ:

Միայն բառերի դուրսբերումը՝ 1 միավոր, բացատրությունը՝ ևս 1 միավոր:

 

  1. Calenda բառը լատիներեն է, որ նշանակում է ամսագլուխ: Բառը փոխանցվել է հայերենին, որով անվանում են նաև Ամանորի հերոսներից մեկին: Ո՞րն է այդ բառը:

«Կաղանդ» բառն է. 1 միավոր:

  1. Վերականգնի՛ր ասացվածքները:

Գործը՝ գործիմացին, երկաթը՝ դարբնին:

Երազում գտավ, արթնացավ՝ կորցրեց:

Անծուխ փայտ չկա, անսխալ՝ մարդ:

Աղքատին բոլորը հարցնում են՝ ինչ ես անում, չեն հարցնում՝ ինչ ես ուտում:

Յուրաքանչյուր ճիշտ ասացվածք՝ 0,5 միավոր:

  1. Մրգերի վաղահաս որոշ տեսակներ կոչվում էին praecoquum /լատիներեն/, որ նշանակում է «ավելի վաղ»: Հատկապես ո՞ր մրգի մասին է խոսքը, եթե իսպաներենում այն կոչվում էր albaricoque, ֆրանսերենում՝ abricot, հոլանդերենում՝ abrikoos: Իսկ ինչպե՞ս կլինի հայերեն:

Ծիրան՝ 1 միավոր:

  1. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները. Գեղեցիկ-տգեղ, հաճելի-տհաճ, ախորժելի-անախորժ, բախտավոր-դժբախտ, խելացի-անխելք:

Բոլորը միասին՝ 1 միավոր:

  1. Գրաբարյան ասույթները փոխադրի՛ր աշխարհաբարի.

Յուրաքանչյուրը՝ 0,5 միավոր

  1. Բարբառային պատումը փոխադրի՛ր գրական հայերենի.

Ամբողջական, բառացի փոխադրումը` 5 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, ժամանակաձևերի սխալով կամ ոչ էական բառային սխալներով փոխադրումը` 4 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, բայց սխալներով փոխադրումը` 1 միավոր:
Բարբառի որոշումը՝ ևս 1 միավոր:

 

  1. Ներկայացրո՛ւ, թե քո ընտանիքում ամանորյա ի՛նչ հետաքրքիր սովորույթներ կան, որոնք պարտադիր են յուրաքանչյուր տարվա համար: Պատումը գրի՛ր պատասխանի դաշտում կամ տեղադրի՛ր բլոգումդ (եթե ունես)` հղումը զետեղելով պատասխանի դաշտում:

2 միավոր:

  1. Լուծի՛ր գլուխկոտրուկները.

Տնտես, բնակարանատես, գեղեցկադեմ, պատմական:

Ընդհանուր՝ 1 միավոր:

  1. Գրի՛ր շարադրություն «Մոլորված Ամանորը» վերնագրով:

Ամբողջական, ասելիքով տեքստը` հիմնականում` անսխալ (1-2 սխալով)` 10 միավոր (ըստ սխալների քանակի` համապատասխանաբար` 9,8,7 միավորներ): Գրագետ, լավ սկսած, բայց անավարտ տեքստը` 5 միավոր: Ուղղագրական, կետադրական սխալներով, բայց հետաքրքիր պատումը` 6 միավոր: Գրագետ շարադրված, բայց անգույն խոսքը` 4 միավոր: Սխալներով, անգույն, բայց ավարտված պատմությունը` 3 միավոր:

 

6-8-րդ դասարաններ

22 միավոր

 

  1. Ո՞ր դարձվածքը չունի համանուն բառակապակցություն՝ ուղիղ իմաստով.

Խելքը կտրել. 1 միավոր

 

  1. Ո՛ր ժանրը ո՛ր ստեղծագործությանն է համապատասխանում.

Հովհ. Թումանյան, Փարվանա, բալլադ

Ավ. Իսահակյան, Համբերանքի չիբուխը, պատմվածք,

Պ. Սևակ, Վարք մեծաց, բանաստեղծություն

Հովհ.  Շիրազ, Բիբլիական, պոեմ

1 միավոր:

 

  1. Տրված զույգ բառերից ընտրի՛ր մեկական արմատ և կազմի՛ր մեկական բարդ բառ (ընդամենը` 6 բառ):

Ակնարկ, լրջախոհ, ջրասույզ, մանկամիտ, քմահաճ, լուռումունջ

1 միավոր:

  1. Բաց թողնված տեղում ո՞ր կապակցությունը պետք է տեղադրել, որպեսզի նախադասությունը բնորոշ լինի գեղարվեստական ոճին. «Կեսօրին Բակուր իշխանը իր թիկնազորով մտնում է …………… բնակավայրը»:

«Մրգաշատ այգիների մեջ թաղված այդ». 1 միավոր:

 

  1. Գրի՛ր մեկ օրհնանք կամ ավանդազրույց քեզ ծանոթ որևէ բարբառով (կամ պատմի՛ր այն ռադիոնյութի, տեսա-, աուդիոնյութի միջոցով՝ ներկայացնելով հղումը պատասխանի համար հատկացված դաշտում):

2 միավոր:

  1. Ո՞ր հատվածն է շարադրված արևմտահայերեն: Գրաբարյան հատվածը փոխադրի՛ր աշխարհաբարի:

Գ հատվածն է արևմտահայերեն:
Ա-ն գրաբար է:
Միայն արևմտահայերեն և գրաար տեքստերի որոշումը՝ 1 միավոր, գրաբար հատվածի փոխադրումը՝ ևս 1 միավոր:

  1. Տրված բառերից քանիսի՞ արմատին կարող է միանալ և բառ կազմել –իք վերջածանցը: Գրի՛ր կազմած բառերը ստորև:

 

Երաշխիք, բարիք, գալիք, ավետիք, կարծիք, օձիք, չարիք, կեղծիք:

1 միավոր:

  1. Յուրաքանչյուր դարձվածք պատկերված է երկու նկարով: Առաջինում պատկերված է հայոց լեզվի տվյալ կապակցության ուղղակի նշանակությունը, իսկ երկրորդում՝ այդ բառակապակցության փոխաբերական՝ դարձվածային նշանակությունը: Կռահի՛ր՝ ո՞ր դարձվածքն է համապատասխանում երկրորդ նկարին և գրի՛ր նրա երկու՝ ուղղակի և փոխաբերական իմաստները:

Բերանի գոլն իմանալ-իմանալ մտադրությունը, բերանի ջերմաստիճանը չափել:

2 միավոր:

 

  1. Նշի՛ր կենդանիների խմբերի անունները՝ ըստ տրված բառերի.

երամակ, բոլուկ, նքողնակ, ասպականի, ճահուկ, խորդերամ:

Երամակ-ձի, բոլուկ-խոզ, նքողնակ-սողուն, ասպականի-որսաշուն, ճահուկ-աղվես, խորդերամ-կռունկ:

1 միավոր:

  1. Գրի՛ր շարադրություն, որը կսկվի հետևյալ մտքով՝ «Լսելով անսովոր ձայներ՝ նա անմիջապես մոտեցավ դեպի փողոց նայող պատուհանին…» և կունենա հետևյալ մտքով ավարտ ՝ «…Զարմանքն ու հիացմունքը իրար էին խառնվել»:

 

Ամբողջական, ասելիքով տեքստը` հիմնականում` անսխալ (1-2 սխալով)` 10 միավոր (ըստ սխալների քանակի` համապատասխանաբար` 9,8,7 միավորներ): Գրագետ, լավ սկսած, բայց անավարտ տեքստը` 5 միավոր: Ուղղագրական, կետադրական սխալներով, բայց հետաքրքիր պատումը` 6 միավոր: Գրագետ շարադրված, բայց անգույն խոսքը` 4 միավոր: Սխալներով, անգույն, բայց ավարտված պատմությունը` 3 միավոր:

 

9-12-րդ դասարաններ

29 միավոր

  1. Գրիր բառ, որն ունենա՝

Ա) 6 հնչյուն, 5 տառ

Բ) 7 հնչյուն, 5 տառ,

Գ) 8 հնչյուն, 7 տառ

Ա) երեխա, Բ) Երևան, Գ) ոսկեվազ:

1 միավոր:

  1. Ի՞նչ սկզբունքով են խմբավորվել այս բառերը. հիմնավորի՛ր պատասխանդ:

Ա) Ի+ ա>ե հնչյունափոխություն է տեղի ունեցել:

Բ) ի> ը հնչյունափոխություն

Գ) ույ> ու հնչյունափոխություն

Դ) ա-ն սղվել է:

Հնչյունափոխությունների նշումը՝ 2 Միավոր, իսկ միայն խմբավորման հիմքը նշելը՝ 1 միավոր:

3.Ուշադիր դիտելով բառերի կառուցվածքային այս կաղապարները՝ բացատրի՛ր՝ փակագծերից յուրաքանչյուրն ի՛նչ իմաստ ունի, ինչո՛ւ են տարբեր մեծության փակագծեր դրվել, որից հետո յուրաքանչյուր կաղապարից մեկ օրինակ ի՛նքդ բեր:

Ա)    (((հեռ)ա(խոս))ա(զանգ))

Բ)  ((Գիտ)ա((հանր)ա(մատչելի)))

Փակագծերը ցույց են տալիս բառակազմական քայլերը. մանր փակագծերը առաջին քայլ են, միջինը՝ երկրորդ՝, մեծերը՝ երրորդ: Այսպես, սկզբում ունեցել ենք հեռ և խոս արմատները, որոնցից  երկրորդ քայլում կազմվել է հեռախոս բառը, որին և երրորդ քայլում ավելացել է զանգ բառը՝ կազմելով հեռախոսազանգ բառը: Նույնկերպ նաև մյուս բառն  է կազմվել:

Բացատրությունը՝ 2 միավոր, համանման բառերի նշումը՝ ևս 1 միավոր:

  1. Լեզվաբանական լուծված խաչբառին համապատասխան հարցե՛ր գրիր.

Գոյական՝ առարկա ցույց տվող խոսքի մաս:

Որոշիչ-նախադասությունա՝ առարկայի հատկանիշ ցույց տվող անդամ և այլն: Այսպիսի սկզբունքով հարցրի ձևակերպումը՝ 2 միավոր:

  1. Որևէ բարբառով պատմի՛ր քո Ամանորի կամ Սուրբ Ծննդյան տոնի մասին. կարող ես ձայնագրել քեզ և հղումը տեղադրել պատասխանին հատկացված դաշտում:

2 միավոր:

  1. Բացատրի՛ր գրաբարյան տրված ասացվածքների իմաստը՝

Յուրաքանչյուրի իմաստի բացատրությունը՝ 0,5 միավոր, ընդհանուր՝ 2 միավոր:

  1. Տրված հատվածներից ո՛րը գործառական ո՛ր ոճին է պատկանում՝ առօրա-խոսակցական, գիտական, գեղարվեստական, վարչական, հրապարակախոսական.

Ա) Գեղարվեստական, Բ) առօրյա-խոսակցական, Գ) գիտական, Դ) վարչական, Ե) հրապարակախոսական:

1 միավոր:

  1. Լրացրո՛ւ բառաշարքերը՝ կռահելով յուրաքանչյուր շարքի հայերեն բառը (հնխ.՝ հնդեվրոպական նախալեզու).

Աչք, անուն, ատամ, գործ:

2 միավոր:

  1. Ո՞վ է բանաստեղծական այս հատվածի հեղինակը, ո՞ր բանաստեղծությունից է հատվածը:

Նշի՛ր այս հատվածի՝ արևմտահայերենարևելահայերեն լեզվական նկատելի  տարբերությունները.

Մ. Մեծարենց, Մերժում:

Զիս-ինձ, պիտ ըներ-պիտի աներ և այլն:

Միայն բանաստեղծության և հեղինակի նշումը՝ 1 Միավոր, արևմտահայերեն-արևելահայերեն համարժեքների նշումը՝ ևս 2 միավոր:

  1. Գրի՛ր շարադրություն՝ «Մենք միշտ ներկա ենք այնտեղ, որտեղ ամենից շատն ենք բացակայում» վերնագրով:

Ամբողջական, ասելիքով տեքստը` հիմնականում` անսխալ (1-2 սխալով)` 10 միավոր (ըստ սխալների քանակի` համապատասխանաբար` 9,8,7 միավորներ): Գրագետ, լավ սկսած, բայց անավարտ տեքստը` 5 միավոր: Ուղղագրական, կետադրական սխալներով, բայց հետաքրքիր պատումը` 6 միավոր: Գրագետ շարադրված, բայց անգույն խոսքը` 4 միավոր: Սխալներով, անգույն, բայց ավարտված պատմությունը` 3 միավոր:

 

 

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s