2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Ամառային ճամբար-2017

Ճամբարային երկրորդ օր

Լողափնյա ճամբարի երկրորդ օրը մեկնարկեց ճամբարականների հաշվառումով, լողափի խնամքով.

 

Տարածքը բարեկարգելուց ու խնամելուց հետո ճամբարականները, Մարինե Մկրտչյանի ու Սվետա Ճաղարյանի գլխավորությամբ, մասնակցեցին Վարդավառի ծեսին.

 

Ջուրն օրհնելուց հետո լողացին լողավազանում.

 

Դե, այս ընկերն էլ՝ իմիջիայլոց՝

SAM_6945

Advertisements
2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Ամառային ճամբար-2017

Ճամբարային առաջին օր

Հուլիսյան լողափնյա ճամբարը մեկնարկեց հուլիսի 24-ին: Օրն սկսվեց ճամբարականների հաշվառումով, նախաճաշով, որից հետո լողացին լողավազանում:

Միջանցքները ծաղիներով զարդարելուց ու դրանք ջրելուց հետո ճամբարականները գնացին «Տիգրան Հայրապետյան» գրադարան, կարդացին տարբեր հեքիաթներ, պատմեցին իրենց ամենասիրելի հեքիաթները:

Արևելյան դպրոց վերադառնալով՝ խաղացին շախմատ, ճաշեցին, դարձյալ լողացին լողավազանում:

 

2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Ամառային ճամբար-2017

Ամառային հայերենագիտական ճամբար

Հուլիսի 24-28-ը կրթահամալիրի Արևելյան դպրոցն աշխատում է որպես ամառային հայերենագիտական ճամբար:

Ճամբարին մասնակցությունը բաց է, կարող են մասնակցել տարատարիք սովորողներ նաև հանրապետության այլ դպրոցներից, ինչպես նաև՝ արտերկրից:

Բովանդակություն

  • Ընդունելություն 2017-2018 թթ.
  •  Ընթերցանություն
  • Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Մեդիահմտությունների զարգացում, բլոգավարություն
  • Մարզական մրցաշարեր՝ լող, հեծանիվ, վազք, շախմատ
  • Էստաֆետային խաղեր
  • Պարտիզապուրակային գործ
  • Պլեներ
  • Այցելություն ագարակ. ձիարշավարան
  • Նետաձգություն:

Աշխատակարգ

Երկուշաբթի

09:00- 10:00- Ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30- Նախաճաշ

10:30-11:30-Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

11:30-12:00- Նետաձգություն

12:00- 13:00- Լող, հեծանիվ

13:00-14:00- Հանգստի ժամ

14:00- 14:30- Ընթերցանություն

14:30- 15:00- Ճաշ

15:00-16:00- Հայոց լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների լուծում:

Երեքշաբթի

09:00-10:00- Ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30- Նախաճաշ

10:00-11:00- Լողափնյա և պարտիզապուրակային աշխատանքներ

11:00-11:30- Ընթերցանություն

11:30- 12:30 – Կավագործություն

12:30- 13:30- Լող, հեծանիվ

13:30- 14:30-Հանգստի ժամ

14:30- 15:00- Ճաշ

15:00-16:00-Պատմում ենք մեր կարդացած գրքերի մասին:

Չորեքշաբթի

09:00-10:00- Ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30- Նախաճաշ

10:30-11:30- Շախմատ

11:30-12:30- Էստաֆետային խաղեր

12:30- 13:30 — Ուղղագրություն-ուղղախոսություն

13:30- 14:30- Լող, հեծանիվ

14:30- 15:00- Ճաշ

15:00-16:00- Ընթերցանություն:

Հինգշաբթի

09:00-10:00- Ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30- Նախաճաշ

10:30-11:30- Սեղանի խաղեր

11:30- 12:30- Լող, հեծանիվ

12:30- 13:30- Հայոց լեզվի ֆլեշմոբ. կազմում ենք առաջադրանքներ և լուծում

13:30- 14:30- Այցելություն ագարակ

14:30- 15:00- Ճաշ

15:00-16:00- Բլոգավարության հմտությունների փոխանցում-ձեռքբերում:

Ուրբաթ

09:00-10:00- Ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30- Նախաճաշ

10:30-11:30- Լող, հեծանիվ

11:30-12:30- Ընթերցանություն

12:30-13:30- Էստաֆետային խաղեր

13:30- 14:30-Հանգստի ժամ

14:30-15:00- Ճաշ

15:00-16:00-Գրքերի հանձնում գրադարան, ճամբարի ամփոփում:

Էլեկտրոնային հասցե — Vanuhi@mskh.am

Բջջ. հեռ-374 98 066 524:

 

2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Ամառային ճամբար-2017

Նորից բելգիացիների հետ

Բելգիացի կամավորներն այս անգամ ագարակում էին: Ավագ դպրոցի մի քանի սովորողների հետ գնացի այնտեղ. ծանոթացանք, տպավորություններով փոխանակվեցինք, ես՝ իրենց երկրից, իրենք՝ մեր, որից հետո սկսեցինք աշխատել:  Ի սկզբանե չգիտեի, որ ագարակում են աշխատում, ուստի, համոթ ինձ,  խիստ «համահունչ» հագուստով ներկայացա ու չնայած նրանց հորդորներին՝ չաշխատելու, հագուստս չկեղտոտելու, փութով անցա գործի. հո մենակ չէի թողնելու բարեկամներիս… Աննման ազգ են բելգիացիք, հատկապես՝ երկրի ֆրանսախոս հատվածի, կարելի է նրանց հետ և՛ աշխատել, և՛ հագուստ կեղտոտել, և՛ հաց կիսել, և՛ շատ բան սովորել: Շատ էի կարոտել: Մեր կամավորներն էլ բացառություն չէին՝ բավական հաճելի, մարդամոտ, աշխատասեր մարդիկ էին: Խանդավառվեցին, երբ խոստացա օրերս այլ հագուստով մասնակցել իրենց աշխատանքներին, իսկ իրենք էլ ինձ հրավիրեցին իրենց ամենշաբաթյա ճամփորդություններին: Սիրով ու կարոտով կմասնակցեմ, իհարկե:

2016-2017 ուսումնական տարի · Ամառային ճամբար-2017

Վարպետության դաս Ժիրայր Չոլաքյանի հետ

«Մարմնիդ տիրապետելու համար պետք է զգաս անշարժությունը». թատրոնից ու ընդհանրապես թատերական արվեստից, անմխիթար հեռու եմ թեպետ, սակայն թատերագետ, թատրոնի քննադատ ընկերներիցս մեկն ամեն հարմար առիթով ինձ ներքաշում է իրենց աշխարհ: Չոլաքյանի վարպետության դասի հայտարարությունն ինձ ոչինչ չհուշեց վերոնշյալ պատճառով, բայց նրա առաջին իսկ հորդոր-պահանջը՝ հեռաձայներն ու տեխնիկան առհասարակ հեռացնել, գայթակղեց ինձ: Երկրորդ գայթակղությունը հետևյալ նախադասությունն էր՝ դրան հաջորդող անշարժությամբ՝ «Մարմնիդ տիրապետելու համար պետք է զգաս անշարժությունը»: Նրա համոզմամբ, անշարժությունը պիտի ստիպեր մեզ զգալ դրան հաջորդող շարժման բերկրանքը, բայց ես վայելեցի միայն անշարժության պահը, իսկ հաջորդող շարժումն արդեն ձանձրալի էր: Անշարժության կարիք ունեմ…