2017-2018 ուստարի · Без рубрики

Նախագծային ուսուցում. սեպտեմբերի 4-8

  1. Էլեկտրոնային համահավաք ընթերցարանի ստեղծում. շուրջտարյա նախագիծ

Նախագիծը նպատակաուղղված է Ավագ դպրոցի սովորողների ստեղծագործությունների համակարգմանն ու ընթերցարանի տեսքով հրապարակմանը:

Նախագիծը ենթադրում է սովորողներին ծանոթացնել ընթերցարանի ստեղծման ծրագրին, նյութերի ամփոփման և ընտրության սկզբունքին:

Սեպտեմբերի 11-ից սովորողների խումբը, որ կցանկանա զբաղվել ընթերցարանների կազմման, նյութերի խմբագրման (ուսուցչի հետ միասին), հրապարակման աշխատանքներով, ձեռնամուխ կլինի իր գործին:

2. Հայոց լեզվի առցանց դասընթաց. գրական և խոսակցական հայերեն. շուրջտարյա նախագիծ

Նախագիծը սահմանված է Ավագ դպրոցի՝ հայոց լեզվի՝ ընտրությամբ խմբի սովորողների համար:

Նպատակն է՝ հանրության ուշադրությունը գրավել հայերենի գրական և խոսակցական ոճերի տարբերությունների վրա, որպեսզի հայ հասարակությունն ի վերջո սովորի ճիշտ գրել, ճիշտ խոսել, և որ ամենակարևորն է՝ գաղափար կազմելով հայերենի իրական բառապաշարի ու իրական քերականության մասին՝ հայերենը, որոշ անկշիռ տարրերի «ուղեղի» և ոչ  սեփական մտքի արշինով չափելով, չդասի աշխարհի «ամենաաղքատիկ» լեզուների շարքին:

Սովորողը, ընտրելով հայերենի իրեն առավելապես հետաքրքրող թեմա(ներ), առցանց դասընթաց է նկարահանում՝ պատմելով իր ուսումնասիրության արդյունքում ստացած գիտելիքների մասին ու դրանք փոխանցելով հանրությանը:

Շեշտը դրվելու է հատկապես գրական և խոսակցական ոճերի տարբերությունների վրա՝ «գրական և խոսակցական բառապաշար, գրական և խոսակցական քերականություն» ծիրում:

Առցանց բոլոր դասընթացների համակարգման համար հայոց լեզվի մասնախմբում կբացվի առանձին ենթաբաժին:

3. «Լրագիր»

10-րդ և 11-րդ դասարանների՝ հայոց լեզու-ն՝ որպես ընտրությամբ գործունեություն ընտրած սովորողները կիրականացնեն «Լրագիր» շուրջտարյա նախագիծը:
Նախագծի խնդիրն է՝ սովորողների կողմից կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունների ամենշաբաթյա լուսաբանումը տեքստի միջոցով:

Նպատակը՝  գրավոր գրագետ խոսքի, բանավոր հարցազրույցի՝ գրավոր տեքստի վերածման հմտությունների մշակումն ու զարգացումը:

Լուրերը, հարցազրույցները կհրապարակվեն նոր բացված էջում:

 

 

Advertisements
2017-2018 ուստարի · Без рубрики

Նախագծային օրացույց (9-11-րդ դասարաններ)

Հոկտեմբերի 2-14 — Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն

Նախագծի նպատակը՝
Ծանոթություն հայոց մեծերի ազգաբանությանը

Գրաբար-աշխարհաբար փոխադրումների հմտությունների ձեռքբերում

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանցիներ

Խնդիրներ՝ Մովսես Խորենացու Պատմության գրաբար բնագրի հատվածական ընթերցում

Պատմության՝ Հայոց մեծերի ծննդաբանությանը վերաբերող առաջին գլխի գրաբար-աշխարհաբար փոխադրություն (հատվածական):

Աշխատակարգ՝ մասնակիցներն իրենց կարդացած հատվածները՝ փոխադրումներով հանդերձ,  ձայնագրում են կամ տեսանկարահանում և հրապարակում իրենց բլոգներում:

Օգտագործվող ուսումնական նյութ՝ Մ. Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկը:

 

Նոյեմբերի  13-18 — Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Դեկտեմբերի 18-22 — Ամանորի ուսումնական նախագծեր

Դեկտեմբերի 25 — 2018թ. հունվարի 7 — «Ուսումնական ձմեռ» նախագիծ

Փետրվարի 5-մարտի 16 — «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Փետրվարի 19 — մարտի 9 — Մայրենիի ստուգատես

Ապրիլի 28-մայիսի 31 — Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավներ, բարձունքների նվաճում

 

 

Без рубрики

Մուտքի ճամբար, օր չորրորդ

Ավագ դպրոցում Մուտքի ճամբարի չորրորդ օրը սկսվեց  առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո բոլորս բաշխվեցինք ըստ մասնագիտական խմբերի ու սկսեցինք ամենօրյա քննարկումը, ծրագրերի, նախագծերի մշակումը: Քննարկումներն արդյունավետ էին, քանի որ հստակ սահմանեցինք դրանք մեր բլոգներում, խոսեցինք իններորդ դասարանցիների քննության վերաբերյալ: