2017-2018 ուստարի · Без рубрики

Ճամբարային երկրորդ օր 31.10.2017

Ճամբարային երեքշաբթին սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով, որին հաջորդեց առանձին դպրոցներում մանկավարժական աշխատողների գործունեությունը:

Մարմարյա սրահում բուլղարական մթնոլորտ էր՝ հյուրերի պարուսուցմամբ, ինքնատիպ երգուպարով:

Ավագ դպրոցում մի քանի սեմինարներ էին՝ Յուրա Գանջալյանի սեմինարը՝ նախատեսված օտար լեզուների մասնագետների համար և ուղղված ֆլեշմոբյան առաջադրանքների արդյունավետության բարձրացմանը, մյուսը «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մասնակիցների սեմինարն էր, որի ժամանակ քննարկվեցին նախագծի մանրամասները, եղան նոր առաջարկներ: «Ուսումնական ռադիո» խորագրով սեմինարը վարում էր Իրինա Ապոյանը: Նա ներկայացրեց նորեկ սովորողներին, ապա դասավանդողներին ցույց տվեց մոնտաժային ծրագիրը, որից հետո մի քանի թողարկում լսեցինք:

Մաշտոցի պուրակում դիմավորեցինք Գյումրու «Հրայրք» ազգագրական պարի խմբին, վայելեցինք հայ-բուլղարական պարատունը:

20171031_132346

20171031_160818_001.jpg20171031_133808.jpg

20171031_160725.jpg

Advertisements
2017-2018 ուստարի · Deutsch (Գերմաներեն ) · Без рубрики

Über mich (իմ մասին). իրենց մասին պատմում են գերմաներենի՝ ընտրությամբ խմբի սովորողները

Սվետլանա Խաչատրյան

Վանուհի Ազատյան

Միշել Ղայթանջյան

images

11-րդ դաս., լրացուցիչ աշխատանք · 2017-2018 ուստարի · Без рубрики

11-րդ դաս., լրացուցիչ աշխատանք

07.09.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Հետևյալ գրքից կարդացեք էջ 13-17, կատարեք բոլոր վարժությունները:
Ձեզ հետ բերեք Ռուբինա Նազարյանի  «Մայրենի բոլորի համար» գիրքը կամ ներբեռնեք էլեկտրոնային տարբերակը:


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք Նար-Դոսի կյանքն ու գործունեությունը, «Մեր թաղը» պատմվածաշարից կարդացեք ձեր նախընտրությամբ երկու պատմվածք, վերլուծեք ձեր բլոգների «Գրականություն» բաժնում:

11.09.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Կարդալ էջ 18-23, կատարել այդ էջերի բոլոր վարժությունները:

12.09.2017

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք Նար-Դոսի  «Մեր թաղը» շարքից ևս երկու պատմվածք և վերլուծեք բլոգներում: Հղումները, խնդրում եմ, ուղարկեք ինձ:
14.09.2017
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Կատարեք այս գրքի 22-24-րդ, 28-30-րդ էջերի վարժությունները: Կետադրեք 96-99-րդ էջերի նախադասությունները:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բլոգներում վերլուծեք «Մեր թաղը» պատմվածաշարը, հղումներ ուղարկեք ինձ:
19.09.2017
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք Օշոյի «Պայքար առանց կատաղության» ստեղծագործությունը, վերլուծեք բլոգներում:
25.09.2017
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ռ. Նազարյանի գրքից կատարեք ջ,ճ,չ-ի և ղ,խ-ի վարժությունները: Ստուգելու եմ տնայինները: Ովքեր նախորդ առաջադրանքը չէին կատարել, անպայման լրացնեն:
28.09.2017

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդացեք Ռ. Պատկանյանի «Ես նշանած էի» վիպակը:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ռ. Նազարյանից կատարեք ր-ռ-ի. վ-ֆ-ի. հ-ի առաջին կետերը:
02.10.2017
Ռ. Նազարյանից կատարեք ն-մ, զ-ս, ժ-շ-ի, կրկնակ բաղաձայնների ուղղագրական վարժությունները:
05.10.2017
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Կատարեք Ռ. Նազարյանի գրքի` կրկնակ բաղաձայնների բոլոր վարժությունները:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ձայնագրեք գրաբարյան հատվածները, որ ուղարկել եմ ձեզ, տեղադրեք ձեր բլոգներում, հղումներն ուղարկեք ինձ:
10.09.2017
Տրված գրքից սովորեք էջ 14-29, յուրաքանչյուր կետադրության վերաբերյալ գրեք նախադասություններ (ամեն մեկից` երեքը): Այն դեպքերում, երբ կան շարադասական տարբերակներ` նախադաս, միջադաս, վերջադաս, բոլոր դեպքերը գրեք:
10.10.2017
Կարդացեք Ռ. Պատկանյանից մեկ պատմվածք: Ես առաջարկում եմ «Չախու»-ն:
16.10.2017
Տրված գրքից սովորեք էջ 37-52: Գրեք ձեր նախընտրած թեմայով շարադրություն՝ նշյալ էջերի կետադրությունն օգտագործելով:
19.10.2017
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացե՛ք Ա. Չեխովի «Չինովնիկի մահը» և «Պատյանով մարդը» պատմվածքները: Վերլուծեք բլոգներում: Շաբաթ-կիրակի կստուգեմ բոլոր վերլուծությունները:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ս. Աբրահամյանի կետադրության ձեռնարկից սովորեք էջ 38-50: Բերեք տասը օրինակ (ընդհանուր, ոչ թե յուրաքանչյուրից):
23.10.2017
«Մայրենի բոլորի համար» գրքից կետադրե՛ք 134-139 –րդ էջերի բոլոր նախադասությունները:
24.10.2017
Կարդացեք Ա. Չեխովի <<Շնիկով տիկինը>> պատմվածքը, վերլուծեք բլոգներում:
26.10.2017
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բլոգներում վերլուծեք Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» ստեղծագործությունը: Ձեր նախընտրությամբ կարդացեք ևս երկու պատմվածք Ա. Չեխովից:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Գրե՛ք երեքական նախադասություն՝ հետադաս ծավալուն որոշչի, իրարից հեռացած հատկացուցիչ-հատկացյալի, բուն, մասնակի, մասնավորող պարագայական բացահայտչի, դերբայական դարձվածի (նախադաս, միջադաս, հետադաս դիրքերով) կետադրությամբ:

06.11.2017

Ընտրեք տասը բառ, կիրառեք նախադասությունների մեջ ուղղակի և փոխաբերական իմաստներով:

07.11.2017

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թարգմանեք Ա. Չեխովի պատմվածքների ձեզ ուղարկված հատվածները: Թարգմանելուց հետո մեկ անգամ էլ կարդացեք պատմվածքը, հնարավոր է փոփոխությունների կարիք լինի: Թարգմանություններն ուղարկեք ինձ Word-ով` նամակի վերնագրում նշելով ստեղծագործության վերնագիրը և ձեր հատվածը այն համարով, որ ես եմ նշել վերնագրի կողքին:

09.11.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Տրված բառարանից դուրս գրեք հոմանշային յոթ շարք`ըստ ձեր նախընտրած բառերի:
Կազմեք այդ բառերից մեկի հականշային շարքը:
Գրեթ երեք համանուն, նախադասություններով ցույց տվեք դրանց իմաստային տարբերությունները, ինչպես նաև երեք հարանուն, կազմեք նախադասություններ:

09.11.2017
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
16.11.2017
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Կատարեք տրված գրքի էջ 61-ի վարժությունները:

20.11.2017

Կատարեք տրված առաջադրանքները`

1. Հետևյալ դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով.

Վիզ ծռել, ականջով ընկնել, ական թոթափել, սիրտը կախ, ճակատը բաց:

2. Ա շարքի որևէ բառի բաղադրիչ + բ շարքի որևէ բառի բաղադրիչ կառույցով ստացի՛ր երկու նոր բառեր (մեկը` հոդակապով).

ա/ դժգույն, պարծանք, կղզյակ, անձրևանոց

բ/ օթևան, հուշկապարիկ, տգեղ, գինեվետ:

3. Գտի՛ր ամեն շարքի «ավելորդ» բառը.

ա/ հորդ, առատ, վարար, հորթ, հուռթի

բ/ Մարիամ, Աշխեն, Գուգարք, Մհեր, Տիգրան

գ/ վազող, փախած, հանդիպակաց, իմացած, կարդացող:

4. Ամեն բառին մի տառ ավելացնելով` ստացի՛ր նոր բառ`

Վերցնել, հագցնել, գաղթ, մաշկ, գետ, գրվել, հաշվել, ամուլ, բակ, ալիք:

5. Բառակազմական տրված կաղապարներով կազմի՛ր մեկական բառ`

Գոյական + գոյական + ածանց

Ածանց + ածական + հոդակապ + դերբայ

Ածական + հոդակապ + գոյական

Գոյական + բայահիմք

Թվական + գոյական

Գոյական + բայահիմք + ածանց:

2017-2018 ուստարի · 9-1 Լրացուցիչ աշխատանք · Без рубрики

Լրացուցիչ աշխատանք, 9-1

07.09.2017
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դասագրքից կարդալ էջ 6-14, տարբեր աղբյուրներից հետաքրքիր նյութեր հավաքել Մ. Մաշտոցի, հայոց գրերի գյուտի պատմության մասին, տեղադրել բլոգների` «Գրականություն» բաժնում:


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ներբեռնեք Ռուբինա Նազարյանի «Մայրենի բոլորի համար» գիրքը կամ ձեռք բերեք թղթային տարբերակը:
Տվյալ գրքից կարդացեք էջ 6-13 (հարցեր եմ տալու), կատարեք բոլոր վարժությունները տետրերում կամ բլոգներում:

08.09.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ա. Հետևյալ գրքից կարդա՛լ էջ 13-17:
Բ. Կատարե՛լ տրված առաջադրանքները բլոգների՝ «Հայոց լեզու» բաժնում:

13.09.2017

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ձեր բլոգների «Գրականություն» բաժնում տեղադրեք Մ. Մաշտոցի և գրերի պատմության մասին` դասարանում կատարած նշումները` փակագծերը բացելով: Հիշեցնեմ` առաջին ենթակետում գրում եք գրերի` 4-րդ, ոչ թե 5-րդ դարում ստեղծվելու մասին, երկրորդ ենթակետում` նախամաշտոցյան գրերի գոյության վարկածները:
Կարդում ենք Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը:


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Փոխադրությունները չմոռանաք ուղարկել ինձ:
Հետևյալ գրքից կատարեք  13-14-րդ էջերի վարժությունները:

14.09.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Հետևյալ գրքից կատարեք Գ-Կ-Ք-ի բոլոր վարժությունները, Դ-Տ-Թ-ի Ա կետը: Բառերի ուղղագրությունը ինքնուրույն ստուգել տրված բառարանով

 


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից տրված հատվածը և վերլուծությունը` նախորդ օրվա` գրերի գյուտի պատմության հետ, տեղադրեք ձեր բլոգներում:

15.09.2017

Կատարեք էջ 23-ի գ, դ կետերը: Կրկնեք բ-պ-փ-ի, գ-կ-ք-ի, դ-տ-թ-ի  ուղղագրությունը:
Բառերի իմաստները, եթե չգիտեք, օգտվեք հետևյալ բառարանից:

20.09.2017

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականության գրքից կարդացեք էջ 39-44-րդ էջերը: Դասարանում պատմելու ենք, վերլուծենք:


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ձայնավորների հնչյունափոխության յուրաքանչյուր կետից գրել օրինակներ (որքան կարող եք): Ռուբինա Նազարյանի գրքից կատարեք ձ-ծ-ց-ի վարժությունները (նշյալ բոլոր առաջադրանքները վերաբերում են նաև ընտրությամբ խմբի սովորողներին):

22.09.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ռ. Նազարյանի գրքից կատարեք ձայնավորների և երկհնչյունների ուղղագրության վերաբերյալ վարժությունները (եթե գրել եք, նորից գրեք, կրկնեք), պատրաստվեք գրավոր աշխատանքի:
25.09.2017

Ռ. Նազարյանի գրքից կատարեք ջ,ճ,չ-ի և ղ,խ-ի վարժությունները: Ովքեր նախորդ առաջադրանքը չէին կատարել, անպայման լրացնեն:

 

26.09.2017
Ռ. Նազարյանի գրքից կատարեք ր-ռ-ի, հ-ի և վ,ֆ-ի ուղղագրական վարժությունները:

27.09.2017
Կարդացեք «Հայկ և Բել» առասպելը, սովորեք ՊԱՏՄԵԼ:

28.08.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ռ. Նազարյանից կատարեք ր-ռ-ի. վ-ֆ-ի. հ-ի առաջին կետերը:

29.09.2017

Մյուս դասից, քանի որ կետադրությանն ենք անցնելու, խնդրում եմ, մինչև երկուշաբթի կրկնել ուղղագրական բոլոր խմբերի (բ-պ-փ և այլն) բառերի գրությունը: Գրեք շարադրություն` ձեր նախընտրած թեմայով` օգտագործելով բոլոր խմբերի բառերից:

02.10.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Տրված գրքից սովորեք էջ 14-29՝ վերջակետի, միջակետի և ստորակետի կետադրությունը: Յուրաքանչյուր կետադրությունից գրեք հնգական նախադասություն:

03.10.2017
Գրեք շարադրություն ձեր նախընտրած թեմայով` օգտագործելով վերջակետի, ստորակետի, միջակետի կետադրությունն ու կիրառելով բ-պ-փ, գ-կ-ք և մնացյալ խմբերի բառերը: Շարադրությունները տեղադրեք ձեր բլոգների «Հայոց լեզու» բաժնում:

05.10.2017
Ս. Աբրահամյանի գրքից սովորեք էջ 29-35` բութի կետադրությունը: Բուն, մասնական և մասնավորող պարագայական բացահայտչի կետադրության վերաբերյալ գրեք ինն նախադասություն` յուրաքանչյուրից` երեքը:

06.10.2017
Կազմեք հնգական նախադասություն դասարանում քննարկվածների օրինակով (նպատակի պարագա, կապեր և կապական բառեր): Յուրաքանչյուր կապով` հնգական` իրենց երեք դիրքերով` նախադաս, միջադաս, վերջադաս:

09.10.2017
Տնային առաջադրանքը թողնում եմ նույնը` Կազմեք հնգական նախադասություն դասարանում քննարկվածների օրինակով (նպատակի պարագա, կապեր և կապական բառեր): Յուրաքանչյուր կապով` հնգական` իրենց երեք դիրքերով` նախադաս, միջադաս, վերջադաս:
Ովքեր գրել էին, նոր նախադասություններ կազմեն:

10.10.2017
Սովորեք պատմել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը: Բլոգներում հրապարակեք «Հայկ և Բել»-ի, «Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ի ձեր վերլուծությունները: Կրկնում եմ` համացանցից պատճենված ոչ մի նյութ չեմ ընդունում:

12.10.2017

Կարդացեք Մ. Խորենացու <<Ողբ>>-ը, վերլուծեք բանավոր:

17.10.2017

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սովորեք պատմել <<Արտաշես և Արտավազդ>> առասպելը, վերլուծությունը տեղադրեք բլոգում:

19.10.2017

Գրեք շարադրություն ձեր նախընտրած թեմայով՝ կիրառելով բութ (դերբայական դարձված, բացահայտիչ, որոշիչ, հատկացուցիչ…), ստորակետ, միջակետ, չակերտ:

23.10.2017

«Մայրենի բոլորի համար» գրքից կետադրե՛ք 134-139 –րդ էջերի բոլոր նախադասությունները:

24.10.2017

Կարդացեք Մ. Խորենացու <<Ողբ>>-ը, վերլուծեք բլոգներում, սովորեք պատմել:

25.10.2017

Կարդացեք Հովհ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը: Մ. Խորենացու «Ողբ»-ի վերլուծությունը տեղադրեք բլոգում:

26.10.2017

Ովքեր չեն հասցրել կետադրել Ռ. Նազարյանի գրքի 134-139-րդ էջերի նախադասությունները, ավարտեն: Գրե՛ք մեկական նախադասություն՝ հետադաս ծավալուն որոշչի, իրարից հեռացած հատկացուցիչ-հատկացյալի, բուն, մասնակի, մասնավորող պարագայական բացահայտչի, դերբայական դարձվածի (նախադաս, միջադաս, հետադաս դիրքերով) կետադրությամբ:

06.11.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Ա. Սուքիասյանի <<Հայոց լեզվի հոմանիշների բառարան>>-ից դուրս գրեք հոմանշային տասը շարք, գրեք շարադրություն` կիրառելով այդ բառերը և ուշադրություն դարձնելով կետադրությանը (օգտագործեք ձեր սովորած կետադրությունը):

07.11.2017

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերլուծեք Հովհ. Թումանյանի <<ՍասունցիԴավիթ>> պոեմի կերպարային համակարգը:

08.11.2017

Սովորեք պատմել Գ. Նարեկացու կյանքն ու գործունեությունը, անգիր սովորեք «Մեղեդի Ծննդյան տաղը» (Գրաբար կամ աշխարհաբար, երկուսն էլ կան դասագրքում):

09.11.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Հետևյալ բառաշարքից դուրս գրեք հականիշները` մեծ, ցածր, փայլուն, խնդրել, դուստր, ատել, վայրէջք, չքավոր, հեռավոր, տհաճ, չնչին, գնդաձև, ուստր, լի, քանդել, ապօրինի, շենշող, նիհար, բարձր, կառուցել, պաշտել, հարթ, հարակից, առինքնել, դառը, կապույտ, սև, վերելք, մեծատուն, կորնթարդ, գեր, խնամել, հրամայել:

Գրեք երեք համանուն և դրանցով կազմեք նախադասություններ:

Գրեք երեք հարանուն, կազմեք նախադասություններ:

10.11.2017

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» գրքից կարդացեք էջ 42-52-ը, կատարեք բոլոր վարժությունները:

 

16.11.2017

Տրված բառերը համանուններ են, կազմիր նախադասություններ` ցույց տալով, որ դրանք իսկապես համանուն են` ափ, անել, խնամի, հորդ, որդ, վարել, անցավ, սրբեր:

20.11.2017

Գրեք յոթ պարզ, յոթ պարզածանցավոր, յոթ բարդ, յոթ բարդածանցավոր բառ: Օգտվեք nayiri.com-ի բառարաններից:

 

11-րդ դասարան · 2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԻԾ

Հանդիպում գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանի հետ

Կրթահամալիրում հյուրընկալել էինք գերմանաբնակ, «հայածագ» (իր բնորոշմամբ) գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանին: Իրեն առաջնահերթ գրող համարելով՝ գրում է աննախադեպ հզոր էսսեներ, պատմվածքներ, այս պահին՝ վեպ: Գրելուն զուգահեռ՝ զբաղվում է թարգմանական «լուրջ, ավելի լուրջ, ամենալուրջ» գործունեությամբ. արդ թարգմանում է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունները հայերենից գերմաներեն: Գրել սկսել է տասներեք տարեկանից. առաջին գործը եղել է Եղեռնի մասին մի վիպակ: Առաջիկա օրերին «Անդին» ամսագրում լույս կտեսնի գրողի «Մադամ բարեգութ Մարիամ» էսսեն, իսկ գարնանը կմեկնարկեն նրա գերմաներեն պատմվածքների թարգմանությունն ու տպագրությունը:
Հանդիպումը սովորողների հետ, նրա բնութագրմամբ, իրեն թևավորեց, երբ տեսավ իրեն ուղղված խոշոր, խանդավառ, հետաքրքրասեր աչքերը: «Որոշեցի. աշխատելու եմ երեխաների՛ հետ»,- ասաց նա հանդիպումից հետո: Անչափ ոգեշնչող է այն հանգամանքը, որ Վանուհի Վահանյանը, կարևորելով սովորողների ձգտումները՝ թարգմանական փորձ ունենալու և հմտանալու, նշեց, որ Հայաստան հաջորդ այցի ժամանակ կրթահամալիրի սովորողներին մասնակից կդարձնի թարգմանական աշխատանքներին:

Մի քանի մեջբերում՝ Վանուհի Վահանյանի «Մադամ բարեգութ Մարիամ» էսսեից.

«Միշտ էլ մի պահ կանգ ես առնում, երբ ճակատագրականը, էական չէ, որքան բախտորոշ, վրա է հասնում։ Այդժամ՝ մի ուշ ներկայում, հակված ես կարծելու, թե անցյալի որևէ ներկայում թերևս զլացել ես պատեհ պահին կանգ առնել և գիտակցել պահի կարևորությունը: Անցյալի աչքը ամեն մի ուշ, առավել ևս՝ ավելի ուշ ներկայում կույր է։ Եղածը եղած է: Ասվածն այլևս պատմություն է կամ պատմական անցյալ։ Աշխարհագրությունդ գիտի, էն որ «…բախտատե՛րդ թաղեմ, ա՛յ տնավեր»։

«Տեսնես էդ ե՞րբ բոյովացանք ամենքից՝ լինի սև, թե սպիտակ, շեղաչք, թե թուրք: Երևի թե հենց այն պահին, երբ նեղանձնական ողբից դարձանք վիճակագրություն»:

«Գրել այն գրքի մասին, որին տվեցի մոտիս վերջին 9,95 եվրոն, այն էլ ընդամենը մի նախադասության համար, որ գրված էր հենց առաջին էջում՝ «Աշխարհագրությունը ճակատագիր է»։

«Ու եղավ, որ Վանը իգական (-սեռի գոյական) դարձավ՝ շատերի կողմից օգտագործված, ոչ մեկի կողմից չնվաճված: Համենայնդեպս, ոչ ամբողջությամբ: Էլ ուր մնաց՝ սանձված:

Ավելի ուշ Շամիրամի այս զոհաբերությունը գոհունակությամբ ընդունեց հույժ ողջամիտ մի Մարիամ և կնկան դարձրեց գթասիրտ,ավելի գթասիրտ, ամենագթասիրտ։ Ու անգամ սրբերի կարգը դասվեց։ Մադա՛մ ամենաողորմած Մարիամ, մա՛յր Աստծո,  մա՛յր տիեզերքի: Ամենա-:

Չգիտեմ՝ այդպիսի աղոթք կամ աղոթքի տարբերակ արդյոք գոյություն ունի՞ աստվածաբանության կամ գուցե քաղաքագիտության մեջ, սակայն գիտեմ, որ անհայտ մի եղերերգ կա, որը, Աստված գիտի, թե ինչո՛ւ կնոջ երգաձայնի համար է գրվել. «…Արքաս ընկած է լեռան վրա…»:

«Հայրենիքը առաջին պատկերն է, որը մարդուս աչքը տեսանում է»:

«Հայրենաբաղձությունը ֆիզիկական լուրջ հիվանդություն է, ոչ պակաս քաղցկեղահարույց, որքան մի տուփ սիգարետը սոված փորին»։

Նախորդ օրը տեսակցության նեղ սենյակում (նեղ,  ավելի նեղ, ամենանեղ) նա ասաց. «…Ուսերդ ասես Արարատ լեռան երկու գագաթները լինեն»։ Եվ ապա գոհ ավելացրեց՝ «Բիբլիակա՛ն»։ Մի քանի վայրկյան անց՝ այն բանից հետո, երբ Արարատի շրջակայքից բերված  հողով (որ ես էի իր համար հայթայթել) լի բռից հոտ էր քաշել ու մատների միջից հողը ավազե ժամացույցի պես մի ափից մյուսն էր հոսեցնում, ասաց նա այն, ինչ սովորաբար Աստվածաշնչի մասին են ասում՝ «Աստվածային է»:

Տեսադաշտում արքա չկա։ Մեն-միայն անմեղ զոհե՛ր են։ Տեսնես ինչ-որ իմաստակի մտքով երբևէ անցե՞լ է, թե ո՛րն է անմեղ զոհի հակառակը։ Մեղավո ՞ր զոհը։

«…Հայրենիքի հանդեպ սիրո՝ այլևս սփռյալի մարդաբանական տեսակը երկու մայրատեր մեկ որբի կարգավիճակ է։ Ճակատագրորեն»:

 

 

11-րդ դասարան · 2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Մ. Խորենացի, Ծննդաբանութիւն հայոց մեծաց

image.php

 

Սաբինա Դավթյան

Արփինե Մանուկյան

Անահիտ Հարությունյան

Սվետլանա Խաչատրյան

Միլենա Թևատրոսյան

Մերի Մարկոսյան

Անահիտ Ալեքսանյան

Էրիկ Թելունց