2017-2018 ուստարի · Без рубрики

Դեկտեմբերի 26-ը կրթահամալիրում

 Օրն  սկսվեց  տոնական  ընդհանուր  պարապմունքով՝ երգեցինք,  պարեցինք, Աննա Երիցյանի  հետ կրկնեցինք պարերգերը։ Այնուհետև Ավագ դպրոցում կայացավ 12-րդ դասարանցիների՝ պատմությունից ավարտական  քննությունը: Սովորողներին բաշխեցինք երկու լսարաններում՝ ամեն լսարանում երկու դասավանդող՝ Նունե Մովսիսյան և Ռինա Շահինյան, Աննա Մարության և Վանուհի Բաղմանյան: Քննությունն անցավ շատ հանգիստ, դրական մթնոլորտում՝ տոնական նախատրամադրվածությամբ:
Ժամը 13:00 <<Սեբաստիա>> համերգասրահում տեղի  ունեցավ  Արևելյան դպրոցի տոնախմբության  փորձը, հետայդու՝ Արևելյան դպրոցին բնորոշ ջերմ ու տոնական, գույներով ու լույսերով հագեցած համերգը:

Օրվա լուսաբանումը՝ Աննա Մարությանի և Վանուհի Բաղմանյանի:

Advertisements
9-1 Լրացուցիչ աշխատանք · Без рубрики

Արձակուրդային առաջադրանքներ, 9-1 դասարան

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Կատարեք Ռ. Նազարյանի «Մայրենին բոլորի համար» գրքի բառակազմական վարժությունները` էջ 233-260:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրիգ, Հիսուսի կատուն

 

11-րդ դաս., լրացուցիչ աշխատանք · Без рубрики

Արձակուրդային առաջադրանքներ, 11-րդ դասարան

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհ. Թումանյան, «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Գիքորը»

Լ. Շանթ, «Հին աստվածներ»

Ե. Չարենց, «Ամբոխները խելագարված», «Դանթեական առասպել»

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Կատարե’ք Ռ. Նազարյանի «Մայրենին բոլորի համար» գրքի բառակազմության բաժնի առաջադրանքները (էջ 233-260):

 

 

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Է. Մ. Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի քննարկում

Նպատակը

Սովորողներին առավել մանրամասն իրազեկել Է. Մ. Ռեմարկի կյանքին, գործունեությանը, որը, ի դեպ, արտացոլվել է այս երկում, վեպի կարևորագույն գաղափարներին ու առանձնահատկություններին, թարգմանության յուրահատկություններին:

Մասնակիցներ

Ավագ դպրոցի սովորողներ

Տեղը, ժամանակը

«Տիգրան Հայրապետյան» գրադարան:
Օրը, ժամը` Հունվարի 18, ժամը՝

Արդյունքում

Քննարկման շնորհիվ սովորողները կարող են բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերը գրքի, դրա ձևային և բովանդակային կողմերի վերաբերյալ և ավելի ամբողջական գաղափար կկազմեն համաշխարհային գեղարվեստական մտքի գոհարներից մեկի` «Երեք ընկեր» վեպի մասին:

25485144_1929100924019787_1567549451_o.jpg

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Է. Մ. Ռեմարկ, Երեք ընկեր. վեպի թարգմանության շնորհանդեսին

Վեպը թարգմանելիս մտքովս երբեք չի անցել, որ թարգմանությունն այսպիսի բուռն ընդունելություն կգտնի ընթերցասերների կողմից: Աննախադեպ շնորհանդես էր, որի մասին կարող է վկայել շնորհանդեսին ներկա գտնված ցանկացած ոք, հատկապես՝ իմ պայծառ աշակերտները, որոնց լուսավոր ներկայությամբ շնորհանդեսն առավել փառավորվեց: Խանդավառող է, ինչ խոսք, որ <<Էդիթ Պրինտ>> հրատարակչությունն ինձ առաջարկեց շնորհանդեսն անձամբ վարել: Ռեմարկի կողմից վեպի ստեղծման պատմությանն ու իմ կողմից թարգմանության առանձնահատկություններին բազմիցս արդեն անդրադարձել եմ: Հետևյալ հղումներով կարող եք ծանոթանալ այդ ամենին՝

Aravot.am

Արմենիա TV

Կենտրոն TV

haynews.am

Aravot.am

Slaq.am

Հանրային ռադիո

Լուսինե Ալեքսանյան, 11-րդ դաս.

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Հունվարյան նախագծեր

<<Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԼԵԶՎԱԲԱՆ>>

 

Մասնակիցներ

11-րդ դասարանի սովորողներ

Նպատակը

Խաղի միջոցով ստուգել <<Հայոց լեզու>> դասընթացից առաջին կիսամյակում ստացած գիտելիքները:

Ընթացակարգը

Որոշված օրը՝ որոշված ժամին, հավաքվում են սովորողները, տվյալ օրը խաղին մասնակցում է նախապես որոշված երեք մասնակից: Մնացյալը հետևում են խաղին: Հարցերը կազմում եմ ես, և դրանք առաջադրվում են <<Ով է ուզում դառնալ միլիոնատեր>> խաղի սկզբունքով:

Արդյունքում՝

Սովորողները վերհիշում եմ դասընթացից իրենց ստացած գիտելիքները, և հաղթողները խորհրդանշական փոքրիկ նվերներ են ստանում:

 

<<ԵՐԵՎԱՆԻ ԱՆԾԱՆՈԹ ԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐԸ>>

Մասնակիցներ՝ 9-րդ (11-րդ) դասարանցիներ

Նպատակը՝

Լրագրողական գրագետ գործունեության առանձնահատկությունների յուրացում, խելամիտ հարցազրույց վարելու և այն գրագետ տեքստի վերածելու սկզբունքների ձեռքբերում, Երևանի փողոցներում հաճախ հանդիպող տաղանդավոր երաժիշտների, նկարիչների և արվեստի այլ ներկայացուցիչների մասին մեդիա- և այլ նյութերի տարածում:

Արդյունքում՝

Շատերիս կողմից անուշադրության մատնված տաղանդավոր մարդկանց մասին տարաբնույթ նյութերի հրապարակում կրթահամալիրի կայքում, Ավագ դպրոցի ենթակայքում և սոցիալական այլ կայքերում:

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հունվարի 12

Ֆլեշմոբի օրը՝ ժամը 19:00, հավաքվում ենք կրթահամալիրում (կամ այլ տեղ, հընթացս կհստակեցնենք), միասին մասնակցում հայոց լեզվի ֆլեշմոբին:

 

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

 

Մասնակիցներ

9-րդ, 11-րդ դասարանցիներ

Սովորողները ներկայացնում են իրենց ամենասիրելի գիրքը, կարդում հատվածներ դրանից, առաջարկում իրենց ընկերներին:

Նպատակը

Գրքի քննարկման կազմակերպում, մտքերի փոխանակում, գրքափոխանակում:

 

 

 

 

 

 

Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Դեկտեմբերի 25-29

Նախագծերի շարունակություն

Այս օրերին 11-րդ դասարանցիների հետ շարունակելու ենք թարգմանական նախագիծն ու էլեկտրոնային ընթերցարանների կազմությունը՝

  • Խմբագրեու և հրապարակելու ենք Ա. Չեխովից մեր թարգմանած պատմվածքները:
  • Ավարտելու ենք Կաֆկայի ստեղծագործությունների վերլուծությունների՝ էլեկտրոնային ընթերցարանի կազմությունը:
  • Ավարտելու ենք Շիրվանզադեի երկերի վերլուծությունների խմբագրումը: