2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Նիկողայոս Ադոնց

Մասնակիցներ` Նախագծին կարող են մասնակցել կրթահամալիրի բոլոր  դպրոցների սեբաստացի սովորողները, դասավանդողները, ծնողները, այլք:

Նպատակը` ճանաչել հայ մեծանուն գիտնական Ն. Ադոնցի գործունեությանը, գիտական աշխատանքներին, որոնք, ցավոք, առավելապես ուշադրության են արժանացել Հայաստանից դուրս:

Խնդիրները

Ծանոթանալ Ն. Ադոնցի կյանքին ու գործունեությանը

Կարդալ, իրազեկվել և շրջանառության մեջ դնել նրա հայագիտական բացառիկ ուսումնասիրությունները

Ճանաչել Ադոնցին նաև որպես  բյուզանդագետի և ուրարտագետի:

Թեմաները

Ն. Ադոնցի ոդիսականը

Հայագետ Ն. Ադոնցը

Ն. Ադոնցը հատկանվանագետ, մասնավորապես տեղանվանագետ

Ն. Ադոնցի հնչյունաբանական և բառաքերականական ուսումնասիրությունները և այլն:

Աղբյուրներ`

Հատոր Գ, իմ հոդվածները , նրա մյուս աշխատություններից

Աշխատակարգ`

«Մայրենիի ստուգատես»-ի օրերին կարդում ենք Ն. Ադոնցի աշխատությունները, նրա գործերի վերաբերյալ անդրանիկ ուսումնասիրությունները իմ կողմից, կազմակերպում քննարկումներ:

 

Advertisements
11-րդ դաս., լրացուցիչ աշխատանք · Без рубрики

Լրացուցիչ աշխատանք, 11

Սովորեք Հովհ. Թումանյանի կենսագրությունը, կարդացեք «Մարո» պոեմը և վերլուծությունը տեղադրեք բլոգներում:

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ · Ուսումնական հունվար

Ուսումնական հունվարի ամփոփում

Ո՞վ է ուզում դառնալ լեզվաբան:

Վանուհի Ազատյան

Երևանի ծանոթ անծանոթ դեմքերը

Տաթև Աբազյան

Արեգ Սահակյան

Վարդուհի Սուլթանյան

Ուսումնական ճամփորդություն

Արեգ Սահակյան

Տաթև Աբազյան

Մանե Թոռունյան

Նիկա Պողոսյան

20180117_102350

2017-2018 ուստարի · Без рубрики

Գերմանական ավանդական հարսանիք

519249c47bԳերմանիայում կան հարսանեկան հետաքրքիր ավանդույթներ, որոնք գրավում են թե՛ ամուսնական զույգերին, թե՛ հյուրերին: Յուրաքանչյուր հարսանիքի ժամանակ կարելի է և՛ վաղուց հայտնի, և՛ ոչ այնքան տարածված սովորույթների հանդիպել:

Հարսանիքի նախօրեն

Հարսանեկան ամենահայտնի ադաթներից մեկը հանդիպում է հարսանիքի նախօրեին, երբ բարեկամները, ընկերներն ու գործընկերները հավաքվում են և տոնական տրամադրությամբ դիմավորում ամուսնական ապագա զույգին: Այդ երեկոյի ընթացքում է, որ ջարդում են իրենց հետ բերած ամաններն ու ճենապակին: Ըստ հավատալիքի՝ աղմուկ-աղաղակը քշում է չար ուժերը, իսկ բեկորները զույգին երջանկություն են բերում: Ապակի, սակայն, չպիտի ջարդվի, քանի որ դժբախտության խորհրդանիշ է: Ի դեպ, ամանների բեկորները հավաքելը նույնպես զույգի պարտականությունն է, որ խորհրդանշում է ամուսնության մեջ նրանց միասնականությունը:

Continue reading “Գերմանական ավանդական հարսանիք”

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Ուսումնական ճամփորդություն

Պատմում է Էլեն Սարատիկյանը (9-1 դասարան)

Առավոտյան 10:00-ին Ամերիկյան դեսպանատան մոտից սկսեցինք քայլքը: Անցանք Հրազդանի կիրճով, Երևանյան լճով և §Հաղթանակ¦ կամրջով: Ճամփորդությունը չափազանց հետաքրքիր էր:

Երևանյան լիճը Երևանի խորհրդանիշներից մեկն է: Բայց շատերի համար լիճը նախևառաջ կապվում է տրոլեյբուսի` 1976 թ. վթարի և Շավարշ Կարապետյանի սխրանքի հետԼճի խորքում է գտնվում Երևանյան քարայրը: Այսօր նրանից գրեթե ոչինչ չի պահպանվել, կարելի է ասել` մնացել է քարայրի կմախքը միայն: Նախ` փոխվել են բնական պայմանները, բացի դրանից` չենք կարող այնտեղ մուտք գործել, քանի որ ԱՄՆ դեսպանատունը դարպասներ է տեղադրել:

Հաղթանակի կամրջի բացումը տեղի է ունեցել 1945 թ.: Կամրջի շինարարությունը սկսվել է դեռևս 1941թ.-ից, դրան նոր թափ են հաղորդել գերմանացի ռազմագերիները։

Ստալինգրադի ճակատամարտից հետո Հայաստան բերված առաջին ռազմագերիների խմբերը միացան կամրջի շինարարությանը։

Այսօրվա §Դալմա¦ առևտրի կենտրոնի տեղում նախկինում եղել է այգի: Երևանի ամենամեծ և ամենապտղատու այգին: Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։ «Դալմա» կամ «դեոլմե» բառի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր բացատրություններ։

Ըստ Մ. Խորենացու, Մ. Աբեղյանի, Ա. Ղանալանյանի և Գ. Խալաթյանցի՝ §դեոլմե¦-ն պարսկերեն բառ է և նշանակում է §քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել¦, իսկ որպես ածական՝ §պեղած, ծակած¦:

Ըստ Եր. Շահազիզի՝ «դեոլմեններ»-ը գետնափոր այն հին ճանապարհներն են, որոնցով Դալմայի այգում գտնվող ջրանցքի ջուրը հոսել և ոռոգել է Դալմայի այգիները:

Ընկերներով խոսեցինք տարբեր թեմաներից: Չնկատեցինք, թե ինչպես սկսեցինք երգել: Երկար, ուսումնահետազոտական  թափառումներից հետո ի վերջո հասանք §Դալմա¦՝ §Սինեմա Սթար¦: Այնտեղ դիտեցինք բավականին հաջողված ֆիլմ՝ §Ջումանջի¦ անունով: Այս ֆիլմը առաջին անգամ էկրան է բարձրացել 1995 թ. (առաջին տարբերակը): Մեր դիտած §Ջումանջի¦-ն, որ նկարահանվել է 2017 թ., նախկինից ավելի որակով էր և կատարելագործված:

Ուսումնական ճամփորդության ընթացքում հիանալի ժամանակ անցկացրինք:

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Ուսումնական ճամփորդություն

Նախագծի էությունը

Քայլք Ամերիկյան դեսպանատան մոտից Հրազդանի կիրճով, Երևանյան լճով, Հաղթանակի կամրջով: Վերջնակետը՝ <<Դալմա>>, <<Սինեմա Սթար>>:
Նպատակը

Ծանոթանալ քաղաքին, ուսումնասիրել հիմնախնդիրները, որ նշել էր ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը, պատմական անդրադարձ կատարել քաղաքի տվյալ հատվածի անցյալին և ներկային՝ ինչ է եղել նախկինում, ինչ՝ այսօր: Ճամփորդությունը եզրափակել ֆիլմի դիտումով:

Մասնակիցներ

Ոսկանյան Կարինե

Մկրտչյան Ֆերդինանդ

Անդրեասյան Անրի

Ավետիսյան Ռուբեն

Փափազյան Սոնա

Մինասյան Քրիստինե

Սուլթանյան Վարդուհի

Տօնոյան Գլէա

Թոռունյան Մանե

Պողոսյան Նիկա

Ղարիբյան Աննա

Սարատիկյան Էլեն

Պողոսյան Արեն

Սահակյան Արեգ

Աբազյան Տաթև:

Արդյունքը

Քաղաքի մասին պատմող նյութերի, լուսանկարների, դրական լիցքերի հրապարակում:

Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Երևանի ծանոթ անծանոթ դեմքերը

Այսօր  ընկեր Վանուհու ուղեկցությամբ իրականացրինք մի նախագիծ, որի  ընթացքում հարցազրույց պետք է  վերցնեինք անհայտ տաղանդներից, որոնք, հայտնի չլինելով հանդերձ, ունեն  հետաքրքիր ունակություններ: Այսպիսով, բարձր  տրամադրությամբ  մոտեցանք նկարչական պաստառներին: Բոլոր  նկարներից  անմիջապես աչքի ընկան սև վիլյուրե  պաստառները, որոնք չունեին  գույներ, սակայն խորը իմաստ էին  պարունակում: Անհայտ  նկարիչը ոչ մեծ  խանդավառությամբ, այդուհանդերձ, մի քանի բան պատմեց  իր նկարներից, ասաց, որ դրանք նկարվում են սև վիլյուրե  պաստառների վրա՝ իր իսկ ստեղծած  ներկերով: Նկարչին նայելով՝ հասկանում էինք, որ իր նկարած նկարներն  իր հոգեվիճակն են բնորոշում, քանի, որ նկարներին նայելիս թախիծ էր առաջանում, նկարները տխուր էին, բայց  գեղեցիկ և արտասովոր: Մենք շարունակեցինք մեր փոքրիկ ճանփորդությունը, բայց նախագիծը իրականացնելուց հետո հասկացանք  մի պարզ բան, որ ապրում ենք թախծոտ քաղաքում,  տխուր և  անհետաքրքիր մարդկանցով լեցուն,  ճամփորդության ժամանակ մեր  պատկերացրած բարի,  հետաքրքիր, ստեղծագործող  նկարչի  չգտանք: Գուցե չկա՞ն այդպիսիք: Բայց  մենք  չհուսահատվեցինք. չէ՞ որ  ականատես  եղանք բազում գեղեցիկ աշխատանքների (Սուլթանյան Վարդուհի)

 

-Հետաքրքիր է՝ ինչի՞ վրա եք նկարում, և սա ի՞նչ ոճ է:

-Ես նկարում եմ վիլյուրի վրա: Սա նոր ոճ է: Դեռևս մեծ տարածում չունի ողջ աշխարհում:

-Նկարը վրձինո՞վ է նկարված:

-Այո՛:

-Իսկ ի՞նչ ներկեր եք օգտագործում:

-Սրանք հատուկ ներկեր են, որոնք մենք ենք պատրաստում:

-Իսկ այս ոճը անուն ունի՞:

-Ո՛չ, հնարավոր է՝ ունի, բայց ես չգիտեմ: Ես ամեն ինչ էլ նկարում եմ: Այս ոճով սկսել եմ նկարել մոտ երկու տարի առաջ: Մի փոքր այն կողմ նկարված են իմ  նատյուրմորտները՝ կտավի վրա:

-Նատյուրմորտնե՞րը ինչ ներկերով եք նկարում:

—Նատյուրմորտը նկարում եմ յուղաներկով:

 

Գնացինք Վերնիսաժ, մի քիչ զբոսնեցինք, տեղի նկարիչները նույնպես համառորեն չցանկացան հարցազրույց տալ: Վերադարձանք Հյուսիսային պողոտա, և տեսանք, որ արդեն եկել են երաժիշտները, որոնց ամբողջ երկու ժամ փնտրեցինք տարածքում: Մեր ընկեր Արեգին խնդրեցինք, որ հարցազրույց վերցնի երաժիշտներից (արդեն վախենում էինք մոտենալ այդ դժգույն մարդկանց): Մի շատ հաջող հարցազրույց ստացվեց (Ոսկանյան Կարինե)

Երեք երաժիշտ էին, որոնցից մեկը դհոլ էր նվագում, մյուսը՝ ակորդիոն, երրորդը՝ դուդուկ։

Դհոլչին ասաց, որ շատ վաղուց է դհոլ նվագում։ Արեգի հարցին, թե արդյոք բացի դհոլից ուրիշ գործիքով կարողանո՞ւմ է նվագել, պատասխանեց՝ ո՛չ:

Մյուս երաժիշտը երեք գործիքի էր տիրապետում` դհոլի, կլարնետի և ակարդիոնի: Նախապատվություն չի տալիս որևէ մեկին:

Երեք երաժիշտն էլ, ինչպես հասկացանք, գործազուրկ էին և գոյատևում էին իրենց երաժշտական գործիքների շնորհիվ (Տաթև Աբազյան)

 

Հյուսիսային պողոտայում նստարաններից մեկին մի երիտասարդ տղա էր նստած: Մոտեցա և մի փոքրիկ հարցազրույց վերցրի: Ահա այն՝

-Ի՞նչ գործիք եք նվագում:

-Շվի:

-Զգալո՞վ եք երաժշտությունը նվագում:

-Իհարկե զգալով, եթե սովորում ես, պարզ ա, որ զգալով:

-Որտե՞ղ եք հաճախել երաժշտական դպրոց:

-Ղափանում:

-Շա՞տ էին Ղափանի երաժշտական դպրոցի սովորողները:

-Այնքան էլ չէ:

-Ե՞րբ եք ավարտել երաժշտական դպրոցը:

-Ես վաղուց եմ ավարտել, արդեն տասնհինգ-տասնվեց տարի կլինի:

-Բացի շվիից՝ ուրիշ գործիք նվագո՞ւմ եք

-Այո՛, դհոլ եմ նվագում

-Ե՞րբ եք գնալու Ղափան:

-Երկու օրից եմ գնալու՝ ամսի տասներեքին:

-Միշտ այստե՞ղ եք լինում:

-Ո՛չ, երկու-երեք օր, օրումեջ գալիս-գնում եմ Ղափան:

-Ո՞ր գործիքն եք ավելի շատ սիրում:

-Դհոլը:

-Ինչպիսի՞ միջոցառումների եք ավելի շատ նվագել և նվագում:

-Խառը՝ հարսանիքների եմ նվագել, Ծնունդների:

-Ինչու՞ եք ընտրել հենց այս մեթոդը գումար վաստակելու:

-Ես այսպես երբեք չէի նվագի, եթե չլինեին պարտքերս

(Արեգ Սահակյան):

 

11-րդ դասարան · 2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Ո՞վ է ուզում դառնալ լեզվաբան

11-րդ դասարանցիների հետ այսօր խաղացինք <<Ո՞վ է ուզում դառնալ լեզվաբան>> խաղը: Նախագիծը շարունակական է լինելու, ուստի մասնակցել ցանկացողներին սիրով հրավիրում ենք: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

9-1 Լրացուցիչ աշխատանք · 9-րդ դասարան. ուսումնական նյութեր · Без рубрики

Հունվարյան ընթերցանության նյութեր 9-1 դասարանի համար

Հովհաննես Թումանյան, Նեսոյի քարաբաղնիսը, Քեռի Խեչանը, Գաբո բիձու շերամապահությունը, Եղջերուի մահը, Երկաթուղու շինությունը, Իմ ընկեր Նեսոն

Ակսել Բակունց, պատմվածքներ (այս էջում նշված բոլոր պատմվածքները):

Գրիգոր Զոհրապ, նովելներ (յոթ նովել՝ ձեր ընտրությամբ):