2017-2018 ուստարի · Без рубрики

Հաշվետվություն

11.02.2018-22.03.2018

Այցելություն Գյոթե ինստիտուտ, կապերի հաստատում

Նամակագրություն Մեկլենբուրգի ուսումնական կենտրոնի ներկայացուցիչ Գերդ Քյոհլերի հետ, համագործակցման համաձայնություն:

Գերմանական կրթական համակարգի, մայրենի լեզվի ուսուցանման խնդիրների ուսումնասիրություն, թարգմանություն, հոդվածի նախապատրաստում:

Ֆրանսիայի հարավային համայնքներից մեկի՝ Թուլուզի հետ փորձի փոխանակման դաշտի ստեղծում:

Advertisements
Без рубрики · Գերմաներեն

Գերմաներենի խումբը՝ Գյոթե ինստիտուտ-ում

Թարգմանությունը՝

Ողջույն:
Այսօր ընկեր Վանուհու հետ վերջապես գնացինք <<Գյոթե ինստիտուտ>>: Շատ հաճելի էր առաջին անգամ այնտեղ լինել: Ճիշտ է, գրադարանը դեռ պատրաստ չէր, բայց մթնոլորտը հրաշալի էր ու խանդավառող: Այսօր կամ վաղը գրադարանը պետք է պատրաստ լինի:
Ինստիտուտում մի գերմանացի կար՝ տիկին Դանան՝ լեզվի կենտրոնի գլխավորներից մեկը, որի հետ զրուցեց ընկեր Վանուհին ու կապեր հաստատեց կենտրոնի մշակութային բաժնի հետ: Տիկին Դանան և տիկին Սողոմոնյանը շատ հյուրասեր մարդիկ դուրս եկան, ուրախացան՝ մեզ ինստիտուտում տեսնելով: Տիկին Դանան հաջորդ շաբաթ մեզ հրավիրեց Գյոթե ինստիտուտ, խոստացավ իրազեկել ինստիտուտում կայանալիք միջոցառումների մասին:

 

Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ · Գերմաներեն

Այցելություն «Գյոթե ինստիտուտ»

Նպատակը՝

Ծանոթություն «Գյոթե ինստիտուտ»-ի պատմությանը, կրթական կապերի ստեղծում, համագործակցություն:

Նկարագիրը՝

«Գյոթե ինստիտուտ»-ի՝ որպես մեզ ու Գերմանիային կապող օղակի աշխատակիցների հետ պարզելու ենք՝

ա) Գերմանիայի ո՛ր դպրոցներն են աշխատում հեղինակային կրթական ծրագրով, նրանց միջոցով կապ ենք հաստատելու կոնկրետ դպրոցների հետ:

բ) Կա՞ն այնպիսի հարթակներ (գերմանական), որտեղ հնարավոր է տարածել մեր հեղինակային կրթական ծրագրերը:

բ) Դրամաշնորհային ի՛նչ ծրագրեր կան, որոնցից կարող ենք օգտվել:

Վերջապես,  ձեռք ենք բերում ինստիտուտի գրադարանի տոմս, ծանոթանում գերմանագիր հեղինակների գործերին (կան շատ գրքեր, որ Հայաստանի և հայերի մասին են):

Օրը, ժամը՝

Փետրվարի 16, ժամը՝ 12:55-15:00:

Մասնակիցներ՝

Գերմաներենի՝ ընտրությամբ գործունեության խումբ՝

Սվետլանա Խաչատրյան

Միշել Ղայթանջյան

Մարտին Մանասարյան

Րաֆֆի Մինասյան:

Արդյունքը՝

Սովորողները գերմաներեն պատմում են իրենց տպավորությունների, համագործակցման հեռանկարի մասին:

 

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Ուսումնական ճամփորդություն՝ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ և Սիսիան

Մասնակիցներ

9-րդ դասարան

Կարինե Ոսկանյան

Վարդուհի Սուլթանյան

Արեգ Սահակյան

Սոնա Փափազյան

11-րդ դասարան

Սաբինա Դավթյան

Արփի Չոբանյան

Արփինե Մանուկյան

Օրը, ժամը

Փետրվարի , ժամը 08:00

Նպատակը

Այցելություն հայագետ Ն. Ադոնցի ծննդավայր՝ Բռնակոթ, տեղի սբ. Գևորգ եկեղեցի, որտեղ քահանայապետել են Ն. Ադոնցի պապն ու հայրը, նրա կիսավեր տուն, Սիսիանի՝ Ն. Ադոնցի անունը կրող պատմության թանգարան: Ժամանակ լինելու դեպքում կայցելենք նաև <<Զորաց քարեր>> պատմա-մշակութային համալիր:

Արդյունքը

Ն. Ադոնցի մասին պատմող տեսանյութերի, ռադիոնյութերի, լրագրերի ստեղծում, հանրայնացում: Ն. Ադոնցի կիսավեր, անմխիթար տան վիճակի բարելավմանն ուղղված նախագծի մշակում: Թանգարանին կհանձնենք Ն. Ադոնցի՝ Բելգիայից բերված ժառանգության էլեկտրոնային տարբերակը, նրա մասին պատմող, նրա աշխատությունները քննող հոդվածներով  բլոգը, որը դեռ չի հրապարակվել:

 

 

 

 

 

 

 

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Հայագետ Նիկողայոս Ադոնցը. կլոր սեղան-քննարկում

Մասնակիցներ

Ավագ դպրոցի սովորողներ, կրթահամալիրի դասավանդողներ

Տեղը, ժամը

Ավագ դպրոցի ընթերցասրահ, ժամը՝ 11:55 — 12:40

Նպատակը

Ավագ դպրոցի սովորողների կարդացած զեկուցումների շնորհիվ կծանոթանանք համաշխարհային հռչակ վայելով հայագետ, բյուզանդագետ, արևելագետ, ընդհանրապես, անգերազանցելի գիտնական Ն. Ադոնցին, նրա գիտական գործունեությանը, կքննարկենք նրա կատարած լեզվաբանական մի շարք ուսումնասիրություններ:

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Է. Մ. Ռեմարկ, Հաղթական կամար. վեպի թարգմանության շնորհանդես

Մասնակիցներ

Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողեր, ընդհանրապես, թեմայով հետաքրքրվողներ

Տեղը, ժամը

Փետրվարի 17, Խնկո Ապոր անվան գրադարան

Նպատակը

Ծանոթանալ XX դ. գրականության կարկառուն ներկայացուցիչներից Է. Մ. Ռեմարկի ամենահայտնի ստեղծագործության՝ <<Հաղթական կամար>>-ի նոր թարգմանությանը, մասնակցել վեպի մասին քննարկումներին, թարգմանության գործընթացին, ինքնակրթվել ու խանդավառվել գրական-գեղարվեստական մտքի փայլատակումներով:

 

 

 

 

2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Փետրվարյան նախագծեր

Փետրվարի 5

Ո՞վ է ուզում դառնալ լեզվաբան (Ամենամսյա նախագիծ)

 

Փետրվարի 17

Է. Մ. Ռեմարկի <<Հաղթական կամար>> վեպի թարգմանության շնորհանդես Խնկո Ապոր անվան գրադարանում:

Փետրվարի 20

Հայագետ Նիկողայոս Ադոնցը. կլոր սեղան-քննարկում

Փետրվարի 23

Ուսումնական ճամփորդություն Բռնակոթ, Սիսիան:

Փետրվարի 28

Է. Մ. Ռեմարկի <<Երեք ընկեր>>, <<Հաղթական կամար>> վեպերի թարգմանությունների քննարկում Դիլիջանի Միջազգային դպրոցում: