2017-2018 ուստարի · Deutsch (Գերմաներեն )

Պարտիզապուրակային գործունեությամբ զբաղվող մասնագետների վերապատրաստում կրթահամալիրում

Advertisements
2017-2018 ուստարի · Deutsch (Գերմաներեն )

Գերդ Քյոհլերի աշխատանքը սկսված է

15/05-17.05 Գ. Քյոհլերն աշխատել է Հյուսիսային դպրոց-պարտեզի լաբորատորիայում՝  ծաղիկների՝ իր բերած սերմերը ցանելով դարձյալ իր բերած հատուկ թաղարներում: Քանի որ դրանց ծլարձակման համար անհրաժեշտ է տասը օր‚ մինչ այդ նա զբաղվում է դպրոցների այգիների ծառերի ու թփերի էտման և խնամքի այլ աշխատանքներով:

2017-2018 ուստարի · Deutsch (Գերմաներեն ) · Без рубрики

Գերդ Քյոհլերի շրջայցը կրթահամալիրի այգիներ

Գերմանացի գործընկեր Գ. Քյոհլերի շրջայցը սկսվեց Արևմտյան դպրոց-պարտեզից‚ որտեղ որոշել է անգլիական այգի ստեղծել՝ իր բերած հատուկ տեխնիկայով թփերն ու ծառերը ձևավորելով‚ ծաղկե բուրգեր ստեղծելով: Երկուշաբթի՝ 14.05‚ այցելեց Մայր դպրոց և Հարավային դպրոց-պարտեզ‚ պարտիզպանների և դպրոցների ղեկավարների հետ քննարկեց անելիքները:

 

2017-2018 ուստարի · Deutsch (Գերմաներեն )

Գերդ Քյոլհերի աշխատակարգը

Երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10:00-14:00:

17.05-18.05` Արևելյան դպրոց-պարտեզ

21.05-22.05` Քոլեջ

23.05-24.05`Արևմտյան դպրոց-պարտեզ

25.05 և 28.05՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

29.05-31.05` Հարավային դպրոց-պարտեզ և Մայր դպրոց:

Գերդ Քյոհլերը ծաղկագործ է‚ ուստի աշխատանքի բովանդակային շեշտը դրված է այգիների ծաղկազարդման‚ թփերի ու ծառերի ձևավորման վրա:

 

2017-2018 ուստարի · Без рубрики

Գերդ Քյոհլերը՝ կրթահամալիրում

Մայիսի 11-ին՝ 03:35‚ Էդմոնդը օդանավակայանում դիմավորել է մեր գերմանացի պայծառ գործընկերոջը՝ Գերդ Քյոհլերին: Առավոտյան այցելեցի նրան Արևմտյան դպրոց-պարտեզում‚ եկան նաև Էդմոնդն ու Տաթև Աբրահամյանը: Պարոն Քյոհլերն իր հետ պարտիզապուրակային գործունեության անթիվ-անհամար սարքեր է բերել‚ ծաղիկների‚ բանջարեղենի սերմեր‚ մասնագիտական հարուստ գրականություն: Կազմակերպչական բոլոր հարցերը կարգավորելուց հետո մեր գործընկերոջն առաջարկեցինք այսօր երեկոյան մասնակցել <<Գինու փառատոն>>-ին‚ և նա սիրով ընդունեց հրավերը:

Gerd Köhler im Bildungskomplex

Am 11. Mai um 03:35 ist unser wunderbarer Kollege- Gerd Köhler angekommen, und Edmond hat ihn vom Flughafen abgeholt. Am Morgen habe ich ihn in der Westlichen Schule besucht, dann sind Edmond und Tatev Abrahamyan auch gekommen. Herr Köhler hat zahlreiche Gartengeräte, Samen und Fachliteratur mitgebracht. Nach allen Verabredungen schlugen wir unserem Kollege heute abend an Weinfestivall teilnehmen vor, und er stimmte gerne zu.

 

Без рубрики · Մայիսյան 13-րդ հավաք

Փորձի փոխանակում Գերդ Քյոհլերի հետ

Մայիսի 14-18

Խնդիրը

Կրթահամալիրի գերմաներենի՝ ընտրությամբ գործունեության խումբը կմասնակցի Գերդ Քյոհլերի ու Էդմոնդ Փաշինյանի պարտիզապուրակային աշխատանքներին:

Նպատակը

Փորձի փոխանակում‚ գերմաներեն բանավոր խոսքի զարգացում:

Արդյունքը

Ծաղիկների խնամք սովորողների կողմից ՝ գերմաներեն վերլուծությամբ: