Սեպտեմբերի 27-ին մեկնարկում է Նոր դպրոցի «Լեզվաբանի ակումբ»-ի գործունեությունը

14359138_544767489044008_288801033582757453_nՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:40-14:20, կկայանա «Լեզվաբանի ակումբ»-ի առաջին պարապմունքը: Ակումբը կգործի յուրաքանչյուր երեքշաբթի՝ 13:40-14:20 տևողությամբ:
Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 10-ը դիմեն հայերենի իրենց ուսուցչին:

Նոր դպրոցի «ԼԵԶՎԱԲԱՆԻ ԱԿՈՒՄԲ»

Նպատակը

  • Ստեղծել հայերենով և ընդհանուր լեզվաբանությամբ հետաքրքրվող կրտսեր լեզվաբանների խումբ, որը կունենա ցանկություն և նպատակ՝ լեզվաբանական գիտելիքները առավել խորացնելու և կատարելագործելու:
  • Լեզվազգացողության զարգացում
  • Հայոց լեզվի պատմության (գրաբարի, բարբառների, արևմտահայերենի) ուսումնասիրություն:

Խնդիրները

  • Ակումբի մասնակիցներին հաղորդել ընդհանուր լեզվաբանական գիտելիքներ,
  • տալ պատկերացում հնդեվրոպական նախալեզվի, նրանից տրոհված լեզուների, դրանց շարքում՝ հայերենի տեղի և դերի մասին, որպեսզի մասնակիցները կարողանան լեզվաբանական ինքնուրույն համեմատություններ կատարել, տեսնեն հայերենի, ռուսերենի, անգլերենի, գերմաներենի հնչյունաբանական և բառակազմական ընդհանրություններն ու տարբերությունները,
  • ինքնուրույն վերլուծություններ կատարել,
  • կատարել բազմալեզու թարգմանություն (ենթադրվում է հայագետների, ռուսագետների, անգլիագետների, գերմանագետների ենթախմբերի ձևավորում),
  • գրաբարյան, բարբառային, արևմտահայերենի պատառիկների ընթերցում, փոխադրում աշխարհաբարի:

Գործունեության ձևերը

  • Կազմակերպել շաբաթական մեկ հանդիպում`ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ 13:40-14:20:
  • նախապես հանձնարարված խնդիր-առաջադրանքների ընդհանուր քննարկում-փոխիրազեկում,
  • կատարած թարգմանությունների համեմատում, լավագույն թարգմանության ընտրություն,
  • մասնակիցների բանավոր, ինքնուրույն վերլուծությունների ունկնդրում,
  • մասնակիցների կողմից կազմված առաջադրանքների լուծում-քննարկում,
  • հայերենի ֆլեշմոբի առաջադրանքների կազմում,
  • մասնակիցների փոխստուգում՝ իրենց կողմից կազմված առաջադրանքների խառը բաշխմամբ:

Անհրաժեշտ գրականություն

Ա. Ավետյան, Համեմատական քերականություն

Ն. Դիլբարյան, Ա. Խաչատրյան, Բնիկ և փոխառյալ բառեր

«Առականի»

Հարությունյան, Հայ հին վիպաշխարհը

Ա. Ղանալանյան, «Առածանի»

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան և այլն:

Արդյունքներ

  • Գիտաժողով
  • Ներկայացումներ
  • Աուդիո-, տեսանյութեր
  • Ստուգատեսներ և այլն:Կազմակերպիչներ՝
    Մարգարիտ Հարությունյան
    Անի Մրտեյան
    Գայանե Փարվանյան
    Մարինե Ամիրջանյան
    Վանուհի Բաղմանյան: