Без рубрики · Լրացուցիչ աշխատանք, 10-րդ

Լրացուցիչ աշխատանք, 10-րդ դասարան

Կից ուղարկում եմ կետադրության ձեռնարկը ու խնդրում, պահանջում, պարտադրում, որ կարդաք, ԳՐԱՎՈՐ կատարեք կետադրական յուրաքանչյուր նշանին վերաբերող գոնե երկու վարժություն. շաբաթ-կիրակի մեկընդմիշտ լուծենք կետադրության խնդիրը:

02.09 (Հայոց լեզու)
Ն. Դիլբարյանի «Հայոց լեզվի պատմություն» գրքից կարդալ «Հայերենի դիրքը հ-ե լեզուների շարքում» թեման:
06. 09 (Գրականություն)
Կարդալ Ռ. Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» ստեղծագործությունը:
09.09 (Հայոց լեզու)
Հայոց լեզվի ֆլեշմոբ
12.09 (Գրականություն)
Ռ. Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» ստեղծագործության ձեր վերլուծությունները տեղադրեք բլոգներում, հղումներ ուղարկեք ինձ, սպասեք՝ խմբագրեմ:
13.09 (Գրականություն)
Բլոգներում շարադրանք-վերլուծություն այն մասին, թե ինչպես եմ տեսնում իմ էությունը, ինչ երևույթի՝ մարդու, կենդանու, բնության որևէ տարերքի, ֆիզիկական միավորի հետ եմ համեմատում, ինչու, զուգահեռներ Ռ. Բախի ստեղծագործության հետ:
16.09 (Հայոց լեզու)
Ա. Սարգսյանի և Վ. Համբարձումյանի «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» գրքից կատարել բաղաձայնների ուղղագրությանը վերաբերող առաջին երկու վարժությունները:
19.09 (Հայոց լեզու)
Ն. Դիլբարյանի «Հայոց լեզվի պատմություն» գրքից կարդալ «Մ. Մաշտոցը և գրերի գյուտը» վերնագրով թեման, սեփական կարծիքը շարադրել բանավոր (եթե կուզեք, նաև՝ գրավոր):
20.09 (Գրականություն)
Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից դուրս բերել, ներկայացնել, վերլուծել Կոմիտասի կերպարը, տեղադրել բլոգներում և հղումն ուղարկել ինձ, սպասել, որ խմբագրեմ:
22.09 (Գրականություն)
Գրեք ձեր ամենասիրելի գրքի մասին, պատմեք և վերլուծեք:
23-24.09 (Հայոց լեզու)
Պատրաստվել սեմինարի՝ «Հայերենի դիրքը հ-ե լեզուների շարքում, հ-ե նախահայրենիք, հ-ե նախալեզու», «Մ. Մաշտոցը և հայ գրերի գյուտը» խորագրով, որը վարելու եք դուք:
26.09 (Հայոց լեզու)
Ա. Սարգսյանի և Վ. Համբարձումյանի «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» գրքից կատարել  բաղադրյալ բառերի ուղղագրությանը վերաբերող 1-ին և 2-րդ վարժությունները, գրել շարադրություն՝ օգտագործելով տրված բառերից:
29.09 (Գրականություն)
Համեմատել «Սասնա ծռեր» էպոսը այլ ժողովուրդների էպոսների հետ՝ ստեղծելով զուգադրահամեմատական վերլուծությունների հետաքրքիր նմուշներ:
30.09 (Հայոց լեզու)
Ա. Սարգսյանի և Վ. Համբարձումյանի «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» գրքից կատարել վանկին վերաբերող 1-ին և 2-րդ, և տողադարձին վերաբերող՝ 1-ին վարժությունը՝ նախապես կարդալով դասարանում մեր գրածը, մեր կազմած օրինակները:
03.10 (Հայոց լեզու)
Գրեք շարադրություն ձեր նախընտրած թեմայով՝ կախված նրանից, թե այդ պահին ինչ տրամադրություն ունեք, օգտագործեք այն բառերից, որոնց ուղղագրության մասին խոսել ենք մինչ այժմ:
06.10 (Գրականություն)
Կարդալ Ա. Քամյուի «Օտարը» ստեղծագործությունը. դասարանում քննարկելու ենք:
07.10 (Հայոց լեզու)
Կարդալ հնչյունափոխության վերաբերյալ դասարանում ձեր գրածը և կատարել Ա. Սարգսյանի և Վ. Համբարձումյանի «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» գրքի՝ շեշտափոխական հնչյունափոխությանը վերաբերող 1-ին և 2-րդ վարժությունները:
10.10 (Հայոց լեզու)
Գրեք շարադրություն՝ ձեր նախընտրած թեմայով՝ օգտագործելով բարդ ուղղագրությամբ բառեր և հնչյունափոխված բառեր: Տողադարձից մի՛ խուսափեք, հանգիստ տողադարձեք:
Շարադրությունները բլոգներում տեղադրելուց հետո անմիջապես ուղարկեք ինձ, որ խմբագրեմ:
11.10 (Գրականություն)
Ա. Քամյուի «Օտարը» ստեղծագործության վերլուծություն բլոգներում: Կիրառեք այն բառերը, որոնց ուղղագրությունը մոռանում եք:
13.10 (Գրականություն)
Ա. Քամյուի «Օտարը» ստեղծագործության վերաբերյալ բանավեճ, սեփական տեսակետն արտահայտող հիմնադրույթների մատնանշում:
14.10 (Հայոց լեզու)
Հայոց լեզվի ֆլեշմոբին մասնակցություն:
17.10 (Հայոց լեզու)
Կետադրի՛ր տրված «համր» տեքստը ՝ ուշադրություն դարձնելով բառերի ուղղագրությանը նույնպես. հնարավոր է՝ վրիպումներ լինեն:
18.10 (Գրականություն)
Կարդացե՛ք Հ. Մաթևոսյանի «Սկիզբը» պատմվածքը, վերլուծությունը զետեղե՛ք ձեր բլոգներում, իմ ուղղելուց հետո խմբագրե՛ք ձեզ մոտ:
20.10 (Գրականություն)
Բլոգներում հրապարակեք Հ. Մաթևոսյանի «Սկիզբը» պատմվածքի վերլուծությունը:
21.10 (Հայոց լեզու)
«Ուսումնական աշուն» նախագծի ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Ընկերնե՛ր, ուղարկում եմ նախագիծը, որի սկզբում 4-րդ դասարանցիների առաջադրաքներն են, վերջում՝ ձերը (10-րդ դասարան ենթավերնագրով): Արձակուրդի ընթացքում կատարում եք նշյալ երկու առաջադրանքները, անպայման տեղադրում ձեր բլոգներում, որ կարողանամ համակարգել և գնահատել ձեզ:
https://vanuhiblog.wordpress.com/2016/10/18/%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6/

31.10 (Հայոց լեզու)
Գրել հինգ նախադասություն՝ բուն , մասնակի, մասնավորող պարագայական բացահայտչով, նախադաս, միջադաս, հետադաս դերբայական դարձվածներով:
1.11 (Գրականություն)
Կարդա՛լ Գ. Զոհրապի կենսագրությունը, նովելներից երեքը՝ ըստ ձեր նախընտրության:
Ուղարկում եմ ուսումնական նյութերս, որոնց մեջ՝ գրականության բաժնում, կտեսնեք նովելների հղումները: Մյուս դասին յուրաքանչյուրդ բանավոր պատմելու եք ձեր կարդացած նորավեպերը:
3.11 (Գրականություն)
Մինչև շաբաթ բլոգներում տեղադրեք ձեր գրած նովելները:
4.11 (Հայոց լեզու)
Գրեք նախադասություններ, որոնցում լինեն բուն, մասնակի, մասնավորող պարագայական բացահայտիչներ:
7.11  (Հայոց լեզու)
Գրե՛ք շարադրություն ձեր նախընտրած թեմայով, ուշադրությո՛ւն դարձրեք կետադրությանն ու ուղղագրությանը: Անպայման օգտագործեք այն կետադրությունը, որ օրերս բացատրել եմ՝ դերբայական դարձվածի, բացահայտիչների կետադրություն և այլն:
11.11
Հայոց լեզվի ֆլեշմոբ
14.11 (Հայոց լեզու)
Ուղարկում եմ այն նախադասությունները, որ դասարանում միասին կետադրել ենք: Ըստ դրանց՝ կազմեք նախադասություններ, տեղադրեք ձեր բլոգներում, հղումն ուղարկեք ինձ:
15.11 (Գրականություն)
Կարդացե՛ք Գ. Նարեկացու կենսագրութունը, ինչպես նաև իմ հոդվածը հայ-ծաթերի, ծաթ աղանդի հետ Նարեկացու ենթադրյալ առնչության մասին:
18.11 (Հայոց լեզու)
Կից ուղարկում եմ կետադրության ձեռնարկը ու խնդրում, պահանջում,  որ կարդաք, կատարեք կետադրական յուրաքանչյուր նշանին վերաբերող գոնե երկու վարժություն:
21.11 (Հայոց լեզու)
Գրե՛ք շարադրություն «Իմ ամենասիրելի գիրքը» վերնագրով:
22.11  (Գրականություն)
Կարդացե՛ք Ֆրիկի կենսագրությունը և <<Գանգատ>>, <<Ֆրկան ասացեալ բան հոգեշահ>> տաղերը, մեկնաբանեք:
28.11  (Հայոց լեզու)
<<Հայոց լեզու և խոսքի մշակույթ>>  գրքից կարդալ էջ 58-60, կատարել 1,2,3 վարժությունները:
29.11 (Գրականություն)
Բլոգներում տեղադրեք Ֆրիկի տաղերի ձեր վերլուծությունները:
1.12 (Գրականություն)
Կարդալ Հ. Հեսսեի «Տափաստանի գայլը»:

31.01 (Գրականություն)
Կարդացեք  Ա. Բակունցի կենսագրությունը և «Ալպիական մանուշակ»-ը: