2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Հայոց լեզու

Գրաբարի օրեր. ստուգատես

Ստուգատեսին ներկայացվում են 4-12-րդ դասարանցիների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:

Նպատակը՝

ա) Սովորողների և ստուգատեսին մասնակցող յուրաքանչյուրի՝ գրաբարի նկատմամբ հետաքրքրության մեծացումը,
բ) գրաբարի՝ որպես հայերենի զարգացման հին շրջանի մասին պատկերացումների որոշակիացումը,
գ) գրաբար-աշխարհաբար փոխադրությունների հմտությունների զարգացումը,
դ) ժամանակակից հայերենի բառապաշարի հարստացումը գրաբարյան ինքնատիպ ու շքեղ բառերով՝ հետևյալ կարգախոսով՝ «Հին լեզվից շատ բան անցել է նորին, շատ բան էլ քարացել, մեռել է: Ասել՝ որ մեռածից ոչինչ չի կարելի կամ պետք չէ կենդանացնել՝ թերմտություն է: Մեր բարձր ձգտումը պիտի լինի հանել փլատակներից փայլուն գոհարները, և հին լեզվական գանձը գործադրել նոր լեզվի շինության համար… Առաջադիմել միշտ չի նշանակում հինը մոռանալ. ճշմարիտ առաջադիմությունը նման է մի փախստականի, որ վազելիս անդադար հետ է նայում» (Ն. Ադոնց):

Ուղղությունները՝

ա) Փոխադրություն,
բ) Տեսա-, ձայնագրություն,
գ) Գրաբարյան հետաքրքիր բառերի դուրսբերում գրաբարի բառարաններից,
դ) Գրաբարյան դարձվածքների դուրսբերում դարձվածաբանական բառարանից, համեմատում աշխարհաբար համարժեքների հետ:

Ակնկալվող արդյունքը՝
Բլոգներում, դպրոցների ենթակայքերում, սոցցանցերում հրապարակվող նյութեր՝ գրաբար-աշխարհաբար փոխադրություններ, գրաբարյան յուրօրինակ դարձվածքներ՝ իրենց աշխարհաբար համարժեքներով, գրաբար հոմանիշ բառեր, «Մատեան ողբերգութեան» պոեմից և ընդհանրապես, գրաբար գրականության ընթերցումներ, գրաբարի յուրայնացում, խոսքի զարգացում:

2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Հայոց լեզու · Սեպտեմբերյան հավաք

Բաց դասախոսություն՝ ա) «Հայերի անվանումները և դրանց ստուգաբանական փորձերը», բ)«Օտար աղբյուրները՝ Մ. Մաշտոցի և հայ գրերի գյուտի մասին կամ 4-5-րդ դդ. կարևորագույն դեպքերը՝ նոր լույսի տակ» թեմաներով

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:25-16:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում (Բաբաջանյան, 25) կկայանա բաց դասախոսություն՝ «Հայերի անվանումները և դրանց ստուգաբանական փորձերը» և «Օտար աղբյուրները՝ Մ. Մաշտոցի և հայ գրերի գյուտի մասին կամ 4-5-րդ դդ. կարևորագույն դեպքերը՝ նոր լույսի տակ» թեմաներով:
Դասախոսությունը Ավագ դպրոցի 10-րդ դասարանի՝ «Հայոց լեզու» ընտրությամբ դասընթացի շրջանակում կլինի, որին, այսու, սիրով հրավիրում ենք մասնակցելու բոլոր ցանկացողներին:
Նպատակը՝ իմանալ՝ աշխարհին ինչ անուններով ենք հայերս հայտնի, որտեղից են ծագել այդ անունները, ստուգաբանական ինչ հետաքրքիր փորձեր են ձեռնարկվել՝ երբեմն ըստ դրանց հայերիս ծագումը որոշելու, ինչպես նաև՝ համարձակվել կողմնակի աչքով նայել մեր գրերի պատմությանը, արդյոք չափազանցվա՞ծ չէ սրբացված Մաշտոցի կերպարը, ո՞վ էր նա իրականում, իսկ ո՞վ էր նրա աշակերտ Կորյունը, ի՞նչ կապ ունեն նրանք նեստորականության, հերձվածողների հետ, գրերի գյուտն արդյո՞ք 5-րդ դարում կատարվեց, թե՞ ավելի վաղ, ի վերջո, ինչո՞ւ են լռում հայկական աղբյուրները:

4-1 դասարան · Без рубрики · Հայոց լեզու

4-րդ դասարան

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գա….րիել, ս….րթնել, ս….րդել, դար….աս, դար….ին, շամ….ուր, եր…., ի….րև, խա….ել, խարխա….ել, Հակո…., համ….երել, ջրար….ի, համ….ույր, փր….ուր, հա….ճեպ, հա….շտակել, հար….ել, նուր…., շա….աթ, որ…., Սերո…., ա….շել, սուր…., սր….ել, հղ….անալ, ուր….աթ, Քերո…., թ….րտալ, աղ….անոց, ցայտաղ….յուր, եղ….այր, ող….։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Ան….ամ, ավա…., կողպե…., գո…., եր…., զու….ել, թա….ավոր, վարա….ել, թար….մանել, կարա…., կար…., հա….նել, հան….ափոր, հո….նել, հո….ի, հո….նակի, ձա…., ձի…., տարեր…., ճի…., ճրա…., մարա…., մար….արե, մար….արիտ, փեղ…., տրտմաշու…., փող…., նորո….ել, շո…., ո….ի, բազրի…., պատարա…., պար….և, սու…., արտասու…., փա….ցնել, թա….ցնել, ուրա…., օ….նել, Օ….սեն, վարուցան…., քսու…., օ….ուտ։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղո….ք, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, թփու…., ար….ուկ, բար…., բեր…., բուր…., դա….ար, դր….ել, եր….իկ, եր….ում, զար…., լաջվար…., զվար…., լեր….անալ, լյար…., խն….իր, խոր….ուբոր…., թուղ…., կար….ալ, կեն….անի, հաղոր….ել, պա….գարակ, մար…., նյար…., ս….ափվել, թա….երական, Նվար…., որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), որ….ի, վար…., Վար….ան, վար….ապետ, շքեր…., Վար….գես, վր….ովել, օ…., օրիոր…., գնոր…., ժողովուր…. խր….վիլակ, ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր:

Վարժություն 4. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Ար….ակուրդ, ասացվա….ք, ընդար….ակ, ատաղ….ագործ, գլուխկոն….ի, համար….ակ, բար…., բար….ել, թխվա….ք, բար….ր, խ….կել, առան….ք, դաղ…., դար…., կ….կտուր, դեղ…., դեղ….անիկ, հանդիպակա…., դեր….ակ, դեր….ան, խուր…., ձվա….եղ, հանդեր…., հինավուր…., լպր….ուն, հար….ակվել, համբար….վել, Համբար….ում, փայ….աղ, որ…., վար…., ուր…., փոր…., որ….ւալ, օ…., օ….իք։ 

Վարժություն 5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղ….իկ, ամբող…., թարթի…., ա…., ծխամոր…., առա…., ա….պարար, գո….ի, խո….կոր, առա….ին, կո….կել, առա….նորդ, ար…., զի….ել, թռ….ել, 21 թր….ել, ի….նել, կարկա….ել, մե…., մի….և, մե….ք:

Վարժություն 6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։
Ա….բյուր, ա….ջիկ, խրո….տ, ա….տ (կեղտ), ա….տ (հիվանդություն), հա….ճապակի, ա….քատ, բո….կ, տա….տակ, գա….թ, դա….ձ, կմա….ք, դե….ձ, դե….ձանիկ, ե….բայր, զե….չ, թու….թ, կե….տ, կո….պեք, կո….ք, հա….թել, տա….տկալի, հ….կել, ճե….ք, կ….տար, մա….թել, մե….ք, մ….կտալ, շա….կապ, շ….թա, թու….պ, ո….բ, ո….ջ, ո….կույզ, ցողաթաթա…., պ….տոր, ու….տ (սապատավոր կենդանի), ու….տ (երդում, դաշինք), փե….կ, ծ….նի, փո….ք, քա….ցր, սանդու….ք, ծ….նելույզ, փա….չել, սե….մել։

Վարժություն 7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վա….վռուն, ախո….ժակ, բա….բառ, խ….խռալ, գանգու…., կենսաթ….թիռ, թ….թուր, կա….կառել, երկնակա….կառ, սա….սուռ, ճանկ….ել, դ….դռալ, կ….ճիկ, ա….ժանի, ճ….ճռալ, ա….համարհել, գ….գիռ, խ….ճիթ, կ….ծել, խոշո…., խոժո…., թ….վռալ, խ….թխ….թալ, ծ….մռել, փ….փռալ, փ….փրել, փո….փրել, ք….քրել։

Վարժություն 8. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով վ կամ ֆ։
Ա….տոմեքենա, օ….կիանոս, կարտո….իլ, թա….շյա, նա….թամուղ, հարա….ային, կաքա…., աս….ալտ, հա….ք, գո….ք, զա….թել, թո….չանք, կաթ….ածահար, խռո….ք, հա….ք, ս….ինքս, փլա….։

Վարժություն 9. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով հ տառը։
Ընդ….անուր, ընդ….ամենը, դազգա…., ար….եստ, խոնար…., հայթ….այթել, ապաշխար….ել, խոր….ուրդ, ընդ….ուպ, անհեթ….եթ, ճանապար…., շնոր…., հեղ….եղ, խոտ….արք, հեղ….եղուկ, շնոր….ակալ, աշխար….ագրական, մա….ճակալ, խոնար….աբար, նշխար…., խոր….րդատու, Հով….աննիսյան, հեկ….եկալ, ճանապար….որդ, շնոր….աշատ, արհամար….ել, խոր….ել, օր….նանք։

Վարժություն 10. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով և կամ եվ։
Ուղ….ճար, ագ….ազ, սերկ….իլ, գեր….արել, գին….աճառ, կար….որ, գին….արպետ, դափն….արդ, ոսկ….որել, կար….եր, հոգ….արք, հոգ….իճակ, ոգ….որել, հար….ան, ոսկ….ազ, ոսկ….արս, արևելա….րոպական, իջ….անել։

ՀՈԴՎԱԾՆԵՐ · Հայոց լեզու

Մեսրոպ Մաշտոցի վարքագրությունը և հայոց գրերի գյուտը Նիկողայոս Ադոնցի հետազոտությամբ

Ադոնց հայագետի ուշադրությունից չէր կարող վրիպել հայոց լեզվի պատմության այնպիսի կարևորագույն մի խնդիր, ինչպիսին Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծման հանգամանքների բացահայտումն էր: Մաշտոցի, նրա աջակիցների և աշակերտների մասին առկա հայկական աղբյուրները Ադոնցը փորձեց լրացնել օտար աղբյուրների նյութերով` համոզված, որ միայն այս ձևով հնարավոր է վերականգնել հայոց գրերի ստեղծման իրական պատմությունը:

Հայագիտության ջահակիր «Հանդէս ամսօրեայ»-ում 1925 թ. Ադոնցը տպագրում է «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից ըստ օտար աղբիւրների» հետազոտությունը, որտեղ առաջին անգամ համարձակորեն քննարկում է և՛ հայոց գրերի ստեղծման ժամանակի հարցը, և՛ գրերը ստեղծող սրբացված Մաշտոցի կենսագրության ընդունված տարբերակը, և՛ նրա հանրահայտ կենսագիր Կորյունի մտադրությունների իսկությունը:

Օտար աղբյուրներում վկայված է, որ Մաշտոցը ծանոթ է եղել Նեստորի ուսուցիչ Թեոդորոս Մոպսուեստացու հետ, որին անձամբ խնդրել է  պարսից մոգության դեմ աշխատություն գրել: Այս փաստը հիշատակված է Փոտիոս պատրիարքի հռչակավոր «Գրադարան» աշխատության մեջ: Ադոնցն այս հանգամանքից եզրակացնում է, որ Մաշտոցին աջակցել են ոչ թե ասորի եպիսկոպոսներ Ակակիոսը և Րաբուլասը, ինչպես վկայված է Մաշտոցի կենսագիր Կորյունի երկում, և որոնց գործունեության ժամանակաշրջանների հետ կապված մի շարք հակասություններ կան,  այլ Թ. Մոպսուեստացին, որի հերձվածողական գրվածքները խստորեն դատապարտվել են Եփեսոսի՝ 431 թ. տիեզերական ժողովում:  Կորյունը հասարակ կենսագիր չէր, այլ հոգևոր գործիչ և պետք է զերծ պահեր Մաշտոցին նեստորականության հետ աղերսներից, որոնք արդեն խորշելի էին և անգամ դատապարտելի: Դավանաբանական նկատառումներով՝ հանուն Մաշտոցի սրբացման, Կորյունը խմբագրել է Մաշտոցի ողջ կենսագրությունը:

Ադոնցը հավանական է համարում, որ Մաշտոցը հայոց գրերը հորինած լիներ 4-րդ դարի վերջում Թեոդորոս Մոպսուեստացու գործուն աջակցությամբ:  Թեոդրոս Մոպսուեստացին այդ շրջանի ամենահեղինակավոր և գիտնական եկեղեցական հայրերից մեկն էր, որը հայտնի էր Polyhistor – Բազմավեպ անունով[1]: Այնուհետև Մաշտոցին նորաստեղծ նշանագրերի հնչագրական և գեղագրական պատկերն ամբողջացնելու համար օժանդակել է Կորյունի կողմից ևս հիշատակվող Հռուփանոս, իրականում՝ Ռուփինոս անունով քահանան, որը Մոպսուեստացու աշակերտն էր: Ռուփինոսը  399 թ.  Ասորիքից մեկնել էր Հռոմ և Պելագիոս քահանայի հետ դարձել պելագիական վարդապետության հիմնադիր: Այսինքն, ինչպես իր ուսուցիչը, շեղվել ուղղափառ դավանաբանությունից: Ինչպես գրում է Ադոնցը. «Կորիւնը հասարակ կենսագիր չէ, նա եւ եկեղեցական գործիչ է, եւ իբր այդպիսին պէտք է և իր գրիչը համակերպէր յետ-եփեսոսական տրամադրութեան: Հայոց կապերը Ասորիքի հետ այժմ պիտի խորշելի թուէր»[2]: Իր քննության ավարտին նշանավոր հայագետ և աղբյուրագետ Ադոնցն առավել խիստ բնութագրում է տալիս Կորյունի «Վարք Մաշտոցի» երկին՝  իբրև սկզբնաղբյուրի. «Մաշթոցի կենսագիրը շատ հեռու է բաւարարելու այն պահանջներին, որ կարելի է առաջադրել մի աշակերտի, որ գրում է իր ուսուցչի կեանքը: Կորիւնը, որքան ճոռոմաբան, նոյնքան սակաւգէտ է: Գուցէ եւ աւելի գիտէ, քան յայտնում է մեզ: Խոստումնալից յառաջաբանը, ուր ուզում է նաւել «զհամատարած ալեօքն վարդապետական ծովուն», նման է շքեղ մուտքի, որ տանում է մի խեղճ տնակ: Ուստի եւ վերջաբանութիւնը, ուր յայտարարում է, որ «ոչ եթէ ի հին համբաւուց տեղեկացեալ» մատենագրում է, այլ «որոց մեր իսկ ականատես եղեալ», թողնում է բոլորովին հակառակ տպավորութիւն»[3]:

Համադրելով գրերի գյուտի վերաբերյալ օտար և հայոց աղբյուրները՝ hայագետը փորձում է ճշգրտել հայոց գրերի տարեթիվը: Ըստ Ղազար Փարպեցու՝ Վռամշապուհին թագավոր էր կարգել Շապուհ Գ-ն, որն իշխել է 383/4-388/9 թթ., ուստի, եզրակացնում է Ն. Ադոնցը, Մաշտոցի կողմից գրերի գյուտը կատարվել է 4-րդ դարի վերջում, Վռամ Դ-ի թագավորության օրոք՝ 388/9-399 թթ: Ավելի որոշակի, գրերի գյուտը պետք է կատարված լիներ 383-392 թթ. միջև ընկած տասնամյակում:

Բանավիճային հզոր գրչի ծնունդ այս նշանավոր հոդվածաշարում Ադոնցն աղբյուրագիտական հստակ ապացույցներով վկայում է, որ 420-425 թթ. Մաշտոցի այցը Ամիդ, Եդեսիա, Սամոսատ և Մելիտինե, որևէ կապ չուներ և չէր կարող ունենալ գրերի գյուտի հետ: Մանկուց հելլենական դպրությանը քաջածանոթ Մաշտոցը կրթության կարիք չուներ, իսկ եթե գրերի առթիվ մեկնել է նշված քաղաքներ, մանավանդ` Եդեսիա, ապա դա, թերևս եղել է 420 թ.-ից շատ առաջ` 406 թ., և նրան աջակցողների թվում չեն եղել ո՛չ Ակակիոսը, ո՛չ Բաբիլասը` Ռաբուլասը[4]:

Այս առնչությամբ մեջբերենք Հր. Աճառյանի կասկածները, որոնք հաստատում են Ադոնցի պնդումներն այն մասին, որ բազմաթիվ վճռորոշ հատվածներում Կորյունը  խուսափում է ճշգրտությունից և ընդհանուր դատողություններ կատարում. «Կորյունի պատմածից կարելի չէ հասկանալ, թե այս այցելությունը ճանապարհորդակա՞ն էր, թե՞ ուսումնական. ուրիշ խոսքով՝ արդյոք Եդեսիա երթալու համար քարավանը պարտավո՞ր էր անպատճառ Ամիդ  մտնել և այդ պատճառո՞վ գնաց Մեսրոպն Ամիդ քաղաքը, թե՞ նպատակ ուներ նաև Ամիդում խուզարկություններ կատարել գրերի գյուտի առթիվ»[5]: Ի վերջո, Աճառյանը ենթադրում է, թե այցելությունը միայն ճանապարհորդական էր, որովհետև հակառակ պարագայում Կորյունը, որքան էլ համառոտախոս, գոնե մի քանի բառով պիտի հայտներ, որ Մեսրոպի «խուզարկություններն» ապարդյուն անցան:

Ադոնցը հավելում է. «Հավանական է, որ Մաշթոցի այցը ասորի եպիսկոպոսներին, որի մասին պատմում է Կորիւն, կապ ունի հաւատոյ խնդրի հետ եւ մօտ է 430 թուականին: Աչքի է ընկնում մի հանգամանք: Եդեսիայից Մաշթոց իջնում է Սամօսատ, յորում մեծապատիւ իսկ յեպիսկոպոսէն եւ յեկեղեցւոյն «մեծարեալ լինէր»: Զարմանալի է, որ եպիսկոպսի անունը չի տալիս, մինչդեռ յիշում է Ամիդի, Եդեսիայի եւ Մելիտինի եպիսկոպոսներին յանուանէ»[6]:

Հույն և լատին աղբյուրները որոշակիորեն լույս են սփռում այս պատմության վրա: Հույն եկեղեցու պարծանք Փոտ պատրիարքը հիշում է Թեոդորոս Մոպսուեստացու կամ Մամուեստացու գործերից մեկը, որ գրված է եղել մի հայ քորեպիսկոպոսի համար, վերջինիս անունը հնչում է Mastoubios: Ն. Ադոնցը չի վարանում նրան և Մաշտոցին համարել նույն անձը, հետևաբար Μαστούβιος ուղղելի է Μαστούζιος կամ Μαστούτζιος:

«Եթէ Մաշթօց Ամիդում ներկայացել է Ակակին եւ Եդեսիայում՝ Ռաբուլին, այդ կարող էր լինել 420-ից ոչ յառաջ եւ ոչ ուշ քան 435: Եւ եթէ իրաւ այդ ճանապարհորդութեան հետ է կապուած տառերի գիւտը, ակներեւ է, որ նա չէր կարող տեղի ունենալ Յազկերտի ութերորդ տարին-ժամանակական անհեթեթութիւն»[7]:

Ադոնցը գրում է, որ օտար աղբյուրներից հայտնի է, թե Ակակիոսը Ամիդի եպիսկոպոսն էր մոտավորապես 419-420 թթ.-ից սկսած, իսկ Բաբիլասի մասի նշվում է, որ վերջինս ոչ այլ ոք է, քան Եդեսիայի հռչակավոր Ռաբուլ(աս) եպիսկոպոսը, հետևաբար  Բաբիլաս-ը Ռաբիլաս-ն է, որը եպիսկոպոս էր 421-435 թթ.:

Ադոնցը գրում է. «Արդ ով, եթէ ոչ Ռաբուլ եւ Ակակ, պէտք է գիտենային, որ Թէոդորը գրագրութիւն է ունեցել հայ լուսաւորութեան հօր հռչակաւոր Մաշթոցի հետ: Թէոդորը մեռած է 428-ին եւ եպիսկոպոս էր 392 թուից, նա ժամանակակից է բառի բուն մտքով Մաշթոցին»[8]: Հետաքրքրական է նաև այն, որ Թէոդորի աշակերտը Ռուփին անունով մի քահանա էր: Ադոնցի համոզմամբ` նա այլ մարդ չէ, քան Հռոփանոսը` գրերի գյուտի պատմությունից մեզ հայտնի: Նա գրում է. «Եթէ Թէոդորի աշակերտը իբրեւ սոսկ գրիչ մասնակցում է գիւտին, հարկաւ, նրա ուսուցիչն աւելի շօշափելի նպաստ պիտի բերած լինէր նոյն խնդրին»[9]:

Հր. Աճառյանը նույնպես անդրադառնում է խնդրահարույց այս hարցին՝ արդյո՞ք Մաշտոցը բարեկամական կապ է ունեցել Թեոդորոս երեցի հետ. «Անտիոքում այն ժամանակ հայտնի էր Թեոդորոս երեցը, որ ձեռնադրվել էր 383 թվականին և մինչև 392 թվականը գործեց նույն քաղաքում: Նույն քաղաքում կար նաև Լիբանիոսը, սոփեստ և ճարտասան, որի հռչակը Անտիոք էր քաշում զանազան աշակերտների, հատկապես Փոքր-Ասիայից… Ի նկատի ունենալով այս հանգամանքները, նաև այն, որ Թեոդորոս Անտիոքացին իր մեկ գիրքը նվիրել է Մեսրոպին կամ գրել է նրա խնդիրքով, պետք է հետևցնել, թե Մեսրոպը մի ժամանակ բարեկամական հարաբերության մեջ ապրել է Թեոդորոս երեցի հետ»[10]: Աճառյանը նկատում է նաև, որ արդի կենսագիրներն ու պատմիչներն են միայն վկայում, որ Մաշտոցն աշակերտել է Մեծն Ներսես կաթողիկոսին, որի մասին չեն վկայում մեր մատենագիրների մեծ մասը, այդ թվում՝ Կորյունը, Փարպեցին, Կարապետ Սասնեցին և այլք: Այս տեղեկությունն առաջին անգամ տալիս է Խորենացին:

Ադոնցի գնահատմամբ` 5-րդ դարի երկրորդ կեսի դավանաբանական պայքարի իրական պատկերը, թվում է, դժբախտաբար անհետ կորել է, խեղաթյուրվել: Պետական իշխանության ճնշմանը հակառակ` նեստորականությունը, թերևս, հաջող օրեր ունեցել է: Օտար աղբյուրների պնդմամբ` ասորի եկեղեցականները հավատացնում էին, որ նեստորականները լուրեր են տարածում, թե հայերը իրենց հավատակից են [11]:

Ըստ Ադոնցի՝ այս խոսքերը քարոզչական նպատակով չափազանցված են և սրանց հավատ ընծայել չի կարելի, բայց և չի կարելի ժխտել, որ ճշմարտությաննշույլ կա այն մտքով, որ մասնակի կղզիներ են եղել: «Յիրաւի, ոչ միայն 424 թուի, այլ եւ 486 թուի նեստորական ժողովներին ներկայ եկեղեցականների թւում պատահում են ներկայացուցիչներ եւ Հայաստանից. առաջնում՝ ոմն Արտաշահր եպիսկոպոս, երկրորդում՝ Մովսէս եպիսկոպոս (Synodicon orientale)»[12]

Ն. Ադոնցի վերհանած փաստերը, ինչպես նաև այլ հայագետների մեկնաբանությունները համադրելով՝ Հ. Մանանդյանը ավելի ուշ զարգացնում է իր տեսությունը, ըստ որի՝ գրերի գյուտը կատարվել է 390-392 թթ.: Ըստ նրա` թեպետ Կորյունի բուն երկում, ինչպես նաև վերջաբանի վերականգնված տարբերակում հայ գրերի գյուտի ժամանակը նշվում է Վռամշապուհ արքայի հինգերորդ կամ վեցերորդ տարին, այդ թվականը պետք  է լիներ Վռամշապուհի հինգերորդ տարվա վերջում` 391-392 թթ.: Բացի դրանից, Հ. Մանանդյանի համոզմաբ, Կորյունի վերականգնված վերջաբանում հայոց դպրության սկիզբը նշվում է Վռամ Դ Կրմանի չորրորդ տարում, այսինքն` դարձյալ 391-392 թթ.: Իսկ ամենաուշագրավը, նրա հաղորդմամբ, այն է, որ, անկախ Կորյունի վկայություններից, Պետական ձեռագրատան № 1495, 8575 և 6644 ձեռագրերի ժամանակագրական բնագրերը նույնպես հայ գրերի գյուտը դնում են 391-392 թթ.: Իբրև ամփոփում` Հ. Մանանդյանը գրում է. «Հայոց դպրության սկիզբը դրվելու է ոչ թե հինգերորդ դարում, ինչպես մինչև այժմ ենթադրվել է գրեթե բոլոր հայագիտական երկերում, այլ չորրորդ դարի վերջերում, այն է` 391-2 թվականին»[13]:

Ն. Ադոնցը ոչ միայն վերանայման է ենթարկել Մաշտոցի կենսագրությունը և գրերի գյուտի հնարավոր ժամանակաշրջանը, այլև փորձել է ստուգաբանել Մաշտոց անունը, որն այն ժամանակ տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել:

«Հանդէս Ամսօրեայ»-ում Գ. Ֆնտգլյանը, ըստ Ադոնցի, Մաշթոց անունը համեմատել է Մազդակ-ի հետ, որովհետև mazd-ը փոխվում է mašt-ի, ինչպես՝ yazd-ը՝ yašt-ի: Այս համեմատությունը և դրանից ծագող ընդհանրությունը Ադոնցը սխալ է համարում: Ըստ նրա՝ պարսկերեն yazd-ը երբեք չի կարող փոխվել yašt-ի: Առաջինը ծագում է yazatu ձևից, որը ապառնի կրավորական դերբայ է, իսկ yašt-ն առաջացել է անցյալ կրավորական դերբայ yaz-ից: Ադոնցի համոզմամբ, թեև դրանք արմատակից են, սակայն «հնչական փոխանցման կապ չկա դրանց միջև»:

Ըստ գիտնականի՝ այլ ծագում ունի mazd-ը՝ mazd<mand-dha, առաջինը՝ mand, նույնն է, ինչ հուն. μαθ-ειν, սլավ. муд-р, երկրորդը dha-«դնել» արմատն է: D-ն փոխվում է z-ի հաջորդող dh-ից առաջ, և այս փոփոխությունն այլ կարգի է, քան յազդ և յաշտ, ուստի mazd-ը mašt-ի չի կարող փոխարկվել:

Ադոնցը Մաշտոց անվան ելակետը համարում է Մաժդ-ոց ընթերցումը, որ հիշեցնում է անմիջապես Մազդ— արմատը: Նա գրում է. «Իրանական գետնի վերա Մազդ չէ կարող տալ Մաժդ, որովհետև պակասում են հարկավոր պայմանները, օրինակ՝ I կամ r հնչյունը նախընթաց վանկում, որպիսի գրությամբ z փոխվում է ž»[14]:

Ադոնցի մեկնաբանությամբ՝ դա, թերևս, առաջացել է հայերեն —ոց մասնիկի –ց-ի ազդեցությամբ: Նա չի բացառում, որ Մաշտոց և Մաշթոց ձևերի սովորական և հին գրությունից առաջացած լինեն Մաշդոց և Մաժդոց ձևերը՝ արևմտյան բարբառներին բնորոշ արտասանության ազդեցությամբ:

Փաստենք, որ Գ. Ֆնտգլյանը Մեսրոպ անունը Խորենացու «հերյուրանքն» է համարում` նշելով, թե պատմահայրը հմուտ էր անուններ «հերյուրելու» հարցում, և Մեսրոպ անունն էլ ստեղծել է՝ նրան համեմատելով Սերովբի հետ ու ստեղծելով Մար-Սերովբ, որից էլ՝ Մեսրովբ ձևը:

Ադոնցը, իրավացիրեն, մեղք է համարում պատմահոր ուսերին այդպիսի մեղադրանքի բարդումը, և հետևյալ ստուգաբանությունն է առաջադրում՝ «Մեսրոբ Mesrob հաղորդ է իրանական մեծ աստվածության անվան, որ է՝ Միտր: Նա բաղկացած է երկու տարրից՝ *Meh-srob, ուր առաջին մասը՝ *Meh ձևափոխումն է Միտր-ի: Հայտնի է, որ հին Mitra տալիս է Midra, Mihr, Meh, Mer, Mel-, որտեղից և հայերենում Միհր, Մեհ (մեհյան), Մեր (Մերշապուհ), Մհեր, Մլեհ (<պրս. Milād հին Mihrdat-ից), Μελίας…»[15]: Երկրորդ՝ —սրոբ տարրը, ըստ Ադոնցի, նույնն է, ինչ տեսնում ենք Խոսրով անվան մեջ, իսկ srāυα-ն պահպանված է հայերեն փոխառյալ դ-սրով բառում, համապատասխանում է հունարեն κλέος, սլավ. слово բառերին և նշանակում է իսկապես խոսք, գովք (հմմտ. ռուս. слово՝ խոսք և слава՝ փառք): Ըստ այսմ՝ Մեսրոբ<Meh-srōb նշանակում է «Միհր գովող, փառաբանող» կամ «գովեալ ի Միհրէն»: Հունական և սլավոնական հատուկ անունների մեջ ևս, ըստ գիտնականի, ընդունված է այս բառը, ինչպես՝ Ξεμιστο- κλής, Vladislaυ, որտեղ κλής < *Kleues, և slaυ հավասար են –srob, -սրոբին:

Կարծում ենք, դեռևս անհնար է միանշանակ որոշել Մեսրոպ Մաշտոցի անվան ծագումը, քանի որ Մաշտ(թ)ոցը Մազդերի հետ կապելու՝ Ֆնտգլյանի փորձն այնքան էլ հիմնազուրկ չէ, թեև yazd-ը և yašt-ը դերբայական տարբեր ձևեր են, սակայն նրանց միջև իմաստային մեծ պատնեշ չկա, բացի դրանից՝ չի բացառվում, ավելին՝ շատ հավանական է š>z հնչյունական անցումը: Միաժամանակ առավել համոզիչ ու հայեցի ենք համարում արևմտյան արտասանության ազդեցությամբ Մաշդոց և Մաժդոց  տարբերակների առաջացման ադոնցյան տեսակետը:

Ինչ վերաբերում է –ոց-ի ծագմանը, ապա հակված ենք այն դիտելու որպես հայկական –ոց վերջածանց, որը հիմնականում հանդիպում էր տեղանուններում և պատկանելություն էր արտահայտում՝ ծագելով ո հոլովման հոգնակի սեռականի ձևույթից, օրինակ՝ Հայոց, Վայոց, Տայոց և այլն: Կարծում ենք՝ տեղանվանակերտ այդ ածանցը համաբանությամբ անցել է նաև մի քանի անձնանունների, այդ թվում՝ Մաշտոց-ին:

Մեսրոպ անվան համար Ադոնցի ենթադրած նախնական Մեհսրոպ տարբերակի գոյությունը և նրա առնչությունը Միհրի հետ մեզ մասամբ թեական է թվում, բայց և միաժամանակ՝ բավական համոզիչ:

Մաշտոցի վարքագրության հետ կապված՝ ուշագրավ են Կորյունի անձի և անվան վերաբերյալ Ադոնցի վերականգնումերը: Լատին մատենագիր Լիբերատուսը հիշատակում է երկու հայի գործուղումը Կ. Պոլիս՝ Պրոկղ պատրիարքի մոտ, որոնց անուններն են` Ղևոնդեոս և Aberium: Ադոնցի կարծիքով՝ Լիբերատուսի հիշատակած դեսպանությունը նույնն է, ինչ հիշատակում է Կորյունը, և այդ դեսպանությանը նա մասնակցել է անձամբ: Ոչ միայն ժամանակը, այլև Ղևոնդի անունը երաշխավորում են այս վարկածի հավանականությունը: Մնում է մեկնել Կորյուն և Aberium անունների հարաբերությունը: Աղբյուրները, որոնցից օգտվել է Լիբերատուսը, գրված են եղել հունարեն: «Արդ Կորիւն գրուած καυριον նախընթաց  και շաղկապի ազդեցությամբ λεοντιον και κ]αυριον կարող էր դիպուածով կորցնել սկզբի հնչյունը, dittographie թուերով գրչին: Հնագրության տեսակէտից անհնար չէ նաեւ սկզբի ko- կամ kau-ի իբր αυε- թիւր ընթերցումը: Լատինն ուրեմն, կադացել է abe փոխանակ ave< kau-»[16]:

Ամփոփելով՝ նշենք՝

  • Ն. Ադոնցի կողմից գրերի գյուտի պատմության քննության մեկնակետն արդարացված է հայ և օտար աղբյուրների ընձեռած նյութերի հակասական տվյալների զուգադրահամեմատական քննության հանգամանքով:
  • Հայկական աղբյուրներն առեղծվածային լռություն են պահպանում այստեղ բարձրացված հարցերի վերաբերյալ, և Ադոնցն առաջինն է, որ համարձակորեն վեր է հանում Մաշտոցի անձի և գործունեության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ՝ հատկապես Թ. Մոպսուեստացու հետ նրա բարեկամական կապերին առնչվող, որոնք վարպետորեն սքողել են նրա կենսագիր Կորյունը և հաջորդ հայ մատենագիրները:
  • Ն. Ադոնցի եզրահանգումը, թե գրերի գյուտը պետք է կատարված լինի 383-392 թթ. միջև ընկած տասնամյակում, իրոք համոզիչ է, եթե նկատի ունենանք Վռամշապուհ արքայի՝ Շապուհ Գ-ի կողմից 4-րդ դարավերջում թագավոր կարգվելու փաստը:
  • Իր ուսուցչի անձի մասին Կորյունի բերած սուղ տեղեկատվությունը հետևանք է Մ. Մաշտոցի հոգևոր գործունեության «մութ» էջերի, նեստորականների հետ նրա ունեցած սերտ առնչությունների, որոնք այն ժամանակվա պաշտոնական եկեղեցու տեսանկյունից վարկաբեկիչ էին, հենց դրանք էլ փորձում է լուսաբանել Ադոնցը` գրեթե անվարան նշելով, որ Մաշտոցի այցը Ամիդ և Եդեսիա հոգևոր-կրոնական նպատակ էր հետապնդում և որևէ առնչություն չուներ գրերի հետ:
  • Կորյունը միայն հասարակ կենսագիր չէր, այլև ուղղադավան եկեղեցական գործիչ, հետևաբար, ըստ Ադոնցի, պիտի թաքցներ իր ուսուցչի հոգևոր կյանքի նման էջերը:
  • Կորյունի երկի մասին Ադոնցի բացասական կարծիքը անվերապահ կտրուկ և փոքր-ինչ անսովոր է այն առումով, որ Կորյունի վարքագրությանը մեզանում թերևս առաջին անգամ է այդքան խիստ գնահատական տրվել՝ «Կորիւնը, որքան ճոռոմաբան, նոյնքան սակաւգէտ է: Գուցէ եւ աւելի գիտէ, քան յայտնում է մեզ: Խոստումնալից յառաջաբանը, ուր ուզում է նաւել «զհամատարած ալեօքն վարդապետական ծովուն», նման է շքեղ մուտքի, որ տանում է մի խեղճ տնակ…»[17]:
  • Հատկանվանագիտական և ազգագրական մեծ արժեք ունեն Մեսրոպ Մաշտոցի անվան վերաբերյալ Ադոնցի նկատառումները, որոնց համաձայն՝ Մեսրոբ<Meh-srōb նշանակում է «Միհր գովող, փառաբանող» կամ «գովեալ ի Միհրէն», իսկ Մաշտոց անվան ելակետը Մաժդ-ոց ընթերցումն է համարում:

Вануи Багманян

Биография Месропа Маштоца и изобретение алфавита исследованным Николаем Адонцом

Ключевые слова: Н. Адонц, Месроп Маштоц, Корюн, Феодор Мопсуестийский, Несторианство, изобретение алфавита, бография, иностранные источники, биография

Цель данной статьи о личности Месропа Маштоца, о личности арменоведа Н. Адонца, об изобретении армянского алфавита с новой точки зрения, основываясь на иностранных источниках. Ученый впервые смело говорил о связах с Несторянством и о путешествии в Диярбакыр  и в Эдессию, но не в целях изобретении алфавита. С другой стороны есть черезвычайно важные набюдения об ученике Маштоца-о Корюне, написавший его биографию.
Н. Адонц первый, кто строго критикует произведение Корюна, считав информацию недостаточным и скрывающим темные стороны деятельности учителья.

 

Vanuhi Baghmanyan

Mesrop Mashtots’s Hagiography and the Invention of the Armenian Alphabet in Reference with Nokoghayos Adonts’s research

Key words: N. Adonts, Mesrop Mashtots, Koryun, Tedor Mopsuest, nestorianism, Armenian alphabet, hagiography, foreign sources, etymology.

The purpose of this article is to dig out N. Adonts’s novel approach about Mesrop Mashtits’s real personality, activities and the Amenian alphabet based on the information provided by foreign sources. Here it is the first time that the scholar speaks out about Mesrop Mashtots having close concern with nestorianism and his visits to Amid and Edessa which have nothing to do with the invention of the alphabet. On the other hand interesting observations are indicated about Meshrop Mashtots’s apprentice and his bibliographer Koryun. Here Adonts is again the first who criticizes Koryun’s work for the information being very inaccurate and it does not speak about the hidden side of his teacher’s activities.

 

[1] Տե՛ս Ն. Ադոնց, «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից ըստ օտար աղբիւրների», Հանդէս ամսօրեայ, թիւ 7-8, 1925,  էջ 440-441:

[2]  Նույն տեղը,  էջ 439:

[3] Նույն տեղը,  էջ 328:

[4] Նույն տեղը, էջ 535:

[5] Հր. Աճառյան,  Հայոց գրերը, Եր., 1968, էջ 130-131:

[6] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 536:

[7] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 436:

[8] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 440:

[9] Նույն տեղում, էջ 441:

[10] Հր. Աճառյան,  նշվ. աշխ., էջ 76:

[11] Հմմտ. նույն տեղում, էջ 538:

[12] Նույն տեղում, էջ 538:

[13] Հ. Մանանդյան, Երկեր, Բ, Եր., 1978, էջ 305:

[14] Ն. Ադոնց, Երկեր, Բ, Կորյունի մասին, Եր., 2006, էջ 54:

[15] Նույն տեղում, էջ 57:

[16] Ն. Ադոնց, «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից ըստ օտար աղբիւրների», Հանդէս ամսօրեայ, էջ 438:

[17] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 328:

Հայոց լեզու

Առաջադրանք (Գործնական քերականություն, Ս. Մարկոսյան)

  1. Տրված զույգ նախադասություններն իրար միացրու եւ, ու, կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը ո՞ր դեպքում է դուրս գալիս:
    Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
    Թագավորը ժլատ ու աչքածակ մարդ էր: Թագավորը հրամայեց, որ կարասը իրեն տան:
    Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
    Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
    Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
    Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
    Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
    Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն աոաջինը կմտնի վանդակը:
  2. Ապ, դժ, տ ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշնհրը:
    Անգու՛յն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:
  3. Նախադասությամբ ցո՛ւյց տուր, թե ի՞նչ են նշանակում հետևյալ բառերը՝ արի, սեր, հոտ, հոր:
    Օրինակ՝ վանեցի — Վանեցի մի տատ ունեմ:
    Ինձանից հեռու վանեցի վախը:
Հայոց լեզու

Առաջադրանք (Գործնական քերականություն, Ս. Մարկոսյան)

1. Յուրաքանչյուր շարքի բառերի մեջ կրկնվող արմատները գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի՛ր տրված բառերն արմատների միջոցով բացատրիր.
ա) ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք,
բ) բանբեր, բանակռիվ. բանաստեղծ, բանասեր,
գ) սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:

2. Տեքստը համառոտի՛ր՝ չորս, հետո էլի վեց նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ո՛չ օգնեց ընկերոջը, ո՛չ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին: Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
— Է՛հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմի՛ր, ես՝ իմ շալակից:

3. Պատմությունը փոխադրի՛ր ներկա ժամանակով (այսպես՝ «Մրջյունը մի ժամանակ մարդ է լինում և զբաղվում է հացահատիկ մշակելով …»):
Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով: Բայց նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով, նախանձեց և գողություն արեց: Այդ ագահության պատճառով Զևսը զայրացավ և նրան միջատ դարձրեց: Բայց նոր կերպարանքի մեջ էլ նա բնույթը չփոխեց ու մնաց դաշտերում ու կալերում վազվզող, ցորենի ու գարու պաշար հավաքող:

4. Տեքստը վերականգնիր՝ պարբերությունների հաջորդականությունը փոխելով:
Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար:Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և՛ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին:
Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՞ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքն ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՞նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:
Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՞նչ է փողը. պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:
Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտորներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլոր այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:

5. Առաջին նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ երկրորդին (անհրաժեշտության դեպքում որոշփոփոխություններ արա):
Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում էր անտառի բացատում: (երբ, երբ որ)
Աղվեսն ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: (հենց որ, երբ)
Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ: Նրանք որոշեցին խայթոցով վնասել մեղրը տանողներին: (ուստի, հետրաբար)
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ: (ինչ, ինչ որ)
Ծովի ջուրը չի խմվում: Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց):

Հայոց լեզու

Առաջադրանք (Գործնական քերականություն, Ս. Մարկոսյան)

  1. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:
    Օրինակ՝ դասագիրք — դասագրքեր, վիպագիր – վիպագիրներ:
    Ա. Հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
    Բ. Մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարհատ, պատմագիր, քանդակագործ:
  2. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
    Օրինակ՝ Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
    Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են:Մասսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է: Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
    Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
  3. Թիվ ցույց տվող բառերը գտի՛ր: Դրանց հետ առարկա և գործողություն ցույց տվող բառերը (գոյականներն ու բայերը) ի՞նչ թվով (եզակի՞, թե՞ հոգնակի) են գործածվում:
    Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
    Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
    Փոքրիկ հովիվը երեսուն-երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:
    Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
    Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
    Բացատում ընկույզի չորս ծառ կա:
    Միայն մի քաղաքում՝ Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
  4. Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
    Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում.
    — Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պետ…
    Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուր հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել:
    Հանկարծ նա փռշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին.
    — Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պետ…
    Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:

    Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Մի խարխուլ ջրհոր գտան: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում:

  5.  Կետերի փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:
    … ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
    Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար …: (վախենալ — ինչի՞ց)
    Թեյը … թափեց: (տանել — ե՞րբ)
    Կենսախինդ մարդիկ վախենում են …: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
    Ու Մոսկվա … առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
    Մեղր … մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)
Без рубрики · Հայոց լեզու

Առաջադրանք (Գործնական քերականություն, Ս. Մարկոսյան)

  1. Տեքստը վերականգնի՛ր՝ նախադասությունների հաջորդականությունը փոխելով
    Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ «միջանցքը» գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:
  2. . Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ պատճառաբանի՛ր: Կարո՞ղ ես այլ հետևություն անել:

    Արագիլին հարցրին.
    — Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
    Պատասխանեց
    — Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
    Հետևություն:
    ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՞ս է ապրում:
    բ) Կա մարդ, որ այնքան բարի է, որ աշխարհին ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
    գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
    դ) Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
    ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
    զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
    է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:

  3. Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
    Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում.
    — Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պետ…
    Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուր հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել:
    Հանկարծ նա փռշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին.
    — Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պետ…
    Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:

    Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Մի խարխուլ ջրհոր գտան: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում:

  4.  Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
    Այդ նամակը … նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
    Ամբողջ երեկո … հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
    Այդ տունը … սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
    Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ …: (կառուցել — ինչի՞ց)
    Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը …: (լսել — ինչի՞ց)
    Իրիկնապահին տուն … մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
    Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ …: (դառնալ — ինչի՞ց)
    Վրա-վրա … նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
    … միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):
  5. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
    ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
    (խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
    բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
    Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
    (տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
    գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
    Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
    Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
    (բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):
Հայոց լեզու

Ինչպես վերացվեցին նախամաշտոցյան գրերը

Պատմաբան Աշոտ Աբրահամյանն ապացուցում է նախամաշտոցյան գրերի գոյությունն այստեղ :
Հիշենք նաև, որ Ն. Ադոնցի կարծիքով` 420-425 թթ. Մաշտոցի այցը Ամիդ, Եդեսիա, Սամոսատ և Մելիտինե, որևէ կապ չունի և չի կարող ունենալ գրերի գյուտի հետ: Մանկուց հելլենական դպրությանը քաջածանոթ Մաշտոցը կրթության կարիք չուներ, իսկ եթե գրերի առթիվ մեկնել է նշված քաղաքներ, մանավանդ` Եդեսիա, դա, թերևս եղել է 420 թ.-ից շատ առաջ` 406 թ.[1]:

Հույն և լատին աղբյուրները որոշակիորեն լույս են սփռում այս պատմության վրա: Հույն եկեղեցու պարծանք Փոտ պատրիարքը հիշում է Թեոդորոս Մոպսուեստացու կամ Մամուեստացու մի գործը, որ գրված է եղել մի հայ քորեպիսկոպոսի համար, վերջինիս անունը հնչում է Mastoubios: Ն. Ադոնցը չի վարանում նրան և Մաշտոցին նույնացնել, հետևաբար Μαστούβιος ուղղելի է Μαστούζιος կամ Μαστούτζιος:

[1] Հմմտ.  «Հանդէս Ամսօրեայ», 1925, էջ 535: