Հաշվետվություն. Հայոց լեզվի ֆլեշմոբ-ճամբար

Օգոստոսի 15-ին մեկնարկեց Հայոց լեզվի ֆլեշմոբ-ճամբարը կամ Հայերենագիտական ճամբարը` տևելով մինչև օգոստոսի 18-ը: Ճամբարի մասնակիցները հայոց լեզվի ֆլեշմոբի մասնակիցներն էին:
Ճամբարի երեք օրը՝ գիշերակացով, անցկացրինք կրթահամալիրում՝ Դպրոց-պարտեզում, վերջին օրը ճամփորդեցինք Հրազդանի հետքերով՝ Բջնի-Սևան ուղղությամբ:
Ճամբարի առաջին օրը սկսվեց Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունքով, շարունակվեց լողի, ապա՝ հայերենի պարապմունքով, որի ընթացքում կազմակերպեցինք հայոց լեզվի ֆլեշմոբ. մասնակիցները բաժանվեցին երկու թիմի, և յուրաքանչյուրը մյուսի համար ֆլեշմոբյան առաջադրանքներ կազմեց: Օրը շարունակվեց էստաֆետային խաղերով և եզրափակվեց բանգլադեշյան թափառումներով:
Երկրորդ օրը բռնեցինք Հրազդանի հետքը՝ դուրս գալով Հրազդանի կիրճ, այնտեղ անցկացնելով ճամբարային օրվա մի մասը. հայերենի՝ օրվա պարապմունքն այս անգամ կիրճում էր՝ գետափին, հայոց տեղանունների մասին: Տարբեր խաղեր խաղացինք՝ խնձորով փազլ, շախմատ և այլն: Օրվա ավարտին հավաքվեցինք բակում՝ խարույկի շուրջ:
Ճամբարային երրորդ օրը մեկնարկեց առավոտյան ընդհանուր պարապմունքով, որտեղ իր ելույթով բոլորիս նախ զարմացրեց հայոց լեզվի ֆլեշմոբի ամենաակտիվ մասնակիցներից Վահե Գրիգորյանը, ապա՝ Դիլիջանի Կենտրոնական դպրոցի մասնակիցների պարը: Ընդհանուր պարապմունքից հետո այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, կարդացինք մեր նախընտրած գրքերից, խոսեցինք հայոց անձնանունների մասին, քննարկեցինք յուրաքանչյուրիս անվան ստուգաբանությունը: Ճամբարի մասնակիցներին տիկին Մարին գրքեր նվիրեց: Նույն օրը մասնակցեցինք նետաձգության պարապմունքի, հետ այդու՝ լողի ու հեծանվի: Օրն ամփոփվեց ճամբարականների երևանյան շրջագայությամբ:
Ճամբարի վերջին՝ չորրորդ օրը, սկսվեց Բջնի-Սևան ճամփորդությամբ: Մեր ճամփորդությունը հայերենագիտական-հայրենագիտական բնույթ ուներ, ուստի, հաղթահարելով Բջնու բերդ տանող բարձունքը, վերևում հանդիպեցինք բերդը վերակառուցող երկու վարպետի, վայելեցինք «Բջնի» հատկանվան ստուգաբանության, բերդի և առհասարակ, տեղանքի մասին նրանցից մեկի զրույցը:
Բջնուց մեկնեցինք Սևանի հանրային լողափ, լողացինք, խաղացինք մինչև անձրևի ու Դիլիջանի մասնակիցների ծնողների ժամանումը. անձրևն ու դիլիջանցիներս անբաժան ենք, ինչ արած… Հրաժեշտ տալով Դիլիջանից մասնակիցներին՝ վերադարձանք Երևան:

Ճամբարային երրորդ օր

Ճամբարային երրորդ օրը մեկնարկեց Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքով, որից հետո ճամբարականներն այցելեցին «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որտեղ տիկին Մարին նրանց գրքեր նվիրեց, հետ այսու գնացին նետաձգության բաց պարապմունքի: Դպրոց-պարտեզ վերադառնալով՝ սկսվեց լողի պարապմունքը: Հիմա պատրաստվում ենք երեկոյան շրջագայության:

Ճամփորդության ծրագիր

Հրազդան գետի հետքերով

Նպատակը՝ հայերենագիտական-հայրենագիտական ճամփորդություն՝ տեղանունների, բարբառների քննությամբ, բարձունքի հաղթահարմամբ, լողի ուսուցմամբ:
Մասնակիցներ՝ հայերենի ֆլեշմոբի մասնակիցներ
1. Վահե Գրիգորյան, Դպրոց-պարտեզ, 5-1 (2 փուլ)-խրախուսվող մասնակից
2. Մարկ Հովհաննիսյան, Արմավիր, Հիմնական դպրոց, 3-րդ դասարան (2 փուլ)-խրախուսվող մասնակից
3. Սիրանուշ Ասատրյան, Երևան, Ավագ դպրոց, 10-1 դասարան (2 փուլ)-խրախուսվող մասնակից
4. Սաթինե Տեր-Պետրոսյան, Դպրոց-պարտեզ, 4-րդ դասարան-խրախուսվող մասնակից

5. Ռուբեն Թադևոսյան, Նոր դպրոց, 3-1 դասարան (2 փուլ ??)-այլ մասնակից

5. Մանե Գրիգորյան, Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 7-րդ դասարան (2 փուլ)-խրախուսվող մասնակից
6. Տաթևիկ Գրիգորյան, Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 3-րդ դասարան (2 փուլ)-խրախուսվող մասնակից
7. Արման Ոսկանյան, Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 7-րդ դասարան (2 փուլ)-այլ մասնակից
8. Արսեն Ոսկանյան, Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 6-րդ դասարան (2 փուլ)-այլ մասնակից
9. Թովմասյան Հայկ, Դիլիջանի թիվ 2 դպրոց, 5-րդ դասարան (2 փուլ)-այլ մասնակից
10. Թովմասյան Սամվել, Դիլիջանի թիվ 2 դպրոց, 4-րդ դասարան (2 փուլ)-այլ մասնակից

10:00-մեկնում
11:30-14:00` ժամանում Բջնի, տեղանքի ուսումնասիրություն, տեղի բարբառի քննություն, ռադիոնյութերի պատրաստում, բարձունքի հաղթահարում դեպի Բջնիի բերդ
14:00-17:00` մեկնում Սևանի հանրային լողափ, լողափնյա հայերեն,  լող, ջրային խաղեր
17:00` հայոց լեզվի ֆլեշմոբ-ճամբարի ամփոփում, վերադարձ: