2016-2017 ուսումնական տարի · ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հայոց լեզվի փետրվարյան ֆլեշմոբ

Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, առաջադրանքներից ընտրի՛ր քեզ հարմարը: Աշխատանքը կարող ես կատարել՝ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրի՛ր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրի՛ր պատասխանը դրա համար հատկացված տեղում: Տարբերակի բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Աշխատանքն ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կապույտ կոճակը (submit կամ Готово): Ուշադի՛ր եղիր, որ այդ կոճակը սեղմելուց հետո լրացրածդ առաջադրանքը փակվի։
Հայաստանցի մասնակիցներին խնդրում ենք աշխատանքն ավարտել մինչև ժամը 24.00։ Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ ժամանց:

Մինչև 3-րդ դասարան
4-5-րդ դասարաններ
6-8-րդ դասարաններ
9-12-րդ դասարաններ

2016-2017 ուսումնական տարի · ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հայոց լեզվի փետրվարյան ֆլեշմոբ

Հայոց լեզվով և ընդհանրապես լեզվաբանությամբ հետաքրքրվող հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, 2017 թ. փետրվարի 10-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին: Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը: Մասնակիցներն առաջադրանքները կարող եք կատարել մենակ, խմբով, ընտանիքով։
Նախորդ ֆլեշմոբների մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։
Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են մինչև ժամը 24:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ Երևանի ժամանակով ժամը 22:00:

16558934_1622840414411909_742984921_n

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հունվարյան ֆլեշմոբի գնահատման կարգ

 

Գնահատման կարգ

Մինչև 3-րդ դասարան

21 միավոր

 

  1. Գտի՛ր «թաքնված» ասացվածքները:

Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է:

Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը՝ երես:

 

Յուրաքանչյուր ասացվածք՝ 0,5 միավոր, ընդհանուր` 1:

 

  1. Ո՞ր բառի առաջին տառը հանելու դեպքում նոր բառ չի ստացվի:

Մշուշ բառի նշումը՝ 1 միավոր:

 

  1. Հոմանիշ բառերով զույգե՛ր կազմիր.

Մարել-հանգցնել, գեղեցիկ-սիրուն, ծածկել-փակել, այրել-վառել, կարդալ-ընթերցել

Բոլոր շարքերի ճիշտ կազմությունը՝ 1 միավոր

Continue reading “Հունվարյան ֆլեշմոբի գնահատման կարգ”

2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հայոց լեզվի դեկտեմբերյան ֆլեշմոբ

Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, առաջադրանքներից ընտրի՛ր քեզ հարմարը: Աշխատանքը կարող ես կատարել՝ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրի՛ր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրի՛ր պատասխանը դրա համար հատկացված տեղում: Տարբերակի բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Աշխատանքն ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կապույտ կոճակը (submit կամ Готово): Ուշադի՛ր եղիր, որ այդ կոճակը սեղմելուց հետո լրացրածդ առաջադրանքը փակվի։
Հայաստանցի մասնակիցներին խնդրում ենք աշխատանքն ավարտել մինչև ժամը 24.00։ Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ ժամանց:

Մինչև 3-րդ դասարան
4-5-րդ դասարաններ
6-8-րդ դասարաններ
9-12-րդ դասարաններ

15417083_1098110050297448_1182675606_n