2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Ձմեռային ճամբար

«Փոքրիկ իշխանը». ընթերցանություն-ներկայացում

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:00, Նոր դպրոցի թատրոնի սրահում տեղի կունենա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության ընթերցանություն-ներկայացումը: Մասնակիցներն են՝ 4-րդ և 10-րդ դասարանցիները: Տևողությունը՝ 20 րոպե: Հրավիրում ենք բոլորին:
img_20170116_121439
img_20170116_121439

2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Ձմեռային ճամբար

Հունվարյան գործունեության հաշվետվություն

Հունվարի 9-30`

«Փոքրիկ իշխան» ընթերցում-ներկայացման փորձեր 4-րդ և 10-րդ դասարանցիների հետ (Օրական 45 րոպե). ընթերցումը կլինի երկուշաբթի:

Հունվարի 10`

Գիտագործնական հավաքին մասնակցություն (3 ժամ). բացի սեփական մասնակցությունից՝ ներկա եմ եղել Նունե Մովսիսյանի, Վահրամ Թոքմաջյանի, Գոհար Բալջյանի կլոր սեղան-քննարկումներին:

Հունվարի 13`

Հայոց լեզվի հունվարյան ֆլեշմոբ (1 շաբաթ)

Հունվարի 9-13

«Ընթերցասերների ջոկատ»-ի ընթերցումները «Տիգրան Հայրապետյան» գրադարանում (4 ժամ)

Հունվարի 16-17`

«Սահնակասահք»   (3 ժամ)

Հունվարի 23`

Հանրակրթական դիջիթեքին մասնակցություն (1 ժամ):

 

Без рубрики · Ձմեռային ճամբար

Գիտագործնական հավաք

Ֆլեշմոբները՝ սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ

Մասնակիցներ՝

Նառա Նիկողոսյան
Մարիետ Սիմոնյան
Սուսան Մարկոսյան
Աննա Ստեփանյան
Մարգարիտ Հարությունյան
Տաթև Աբրահամյան
Անահիտ Հարությունյան (10-րդ դասարան)
Արփինե Մանուկյան (10-րդ դասարան)
Վանուհի Ազատյան (10-րդ դասարան)
Զոյա Կարապետյան (10-րդ դասարան)

Без рубрики · Ձմեռային ճամբար

Ավագ դպրոցի սովորողների ճամբարային երկրորդ օրվանից

Նոր դպրոցի 4-1 դասարանի հետ 10-րդ դասարանցիներն այսօր քննարկեցին «Փոքրիկ իշխան»-ը, միասին բաշխեցին դերերը, խոսքերը, փորձեցին առաջին ընթեցումն իրականացնել միասին: Ոգևորությունը երկուստեք էր՝ հայտնի չէր՝ ո՛վ է սովորողը, ո՛վ՝ սովորեցնողը: Ավագ դպրոցի սովորողներն առանձնակի խանդավառությամբ օժանդակեցին թե՛ ինձ, թե՛ իրենց կրտսեր ընկերներին՝ տեքստերն առավել դյուրին և համառոտ դարձնելու, ողջ ընթացքը կազմակերպելու առումով: Քննարկումից հետո տեղափոխվեցինք  թատերասրահ: Միշել Ղայթանջյանն ու Անահիտ Հարությունյանն իրենց ռեժիսորական հմտություններն անմիջապես գործի դրեցին, որի շնորհիվ ստացանք մեր ընթերցում-ներկայացման արդեն շոշափելի նախագիծը:

10-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · 4-1 դասարան · Без рубрики · Ձմեռային ճամբար

«Փոքրիկ իշխանը» ընթերցում-ներկայացնում են 4-րդ և 10-րդ դասարանցիները

Նպատակը՝  Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ի ընթերցում-ներկայացում. երկու դասարանների սովորողները, նախապես բաժանված դերերով, ընթերցում են «Փոքրիկ իշխանը», որի արդյունքում ստանում ենք ստեղծագործության յուրօրինակ ներկայացում, և սովորողներն առավել լավ են ըմբռնում ստեղծագործության իմաստը, առավել շոշափելի, իրական է դառնում կերպարային համակարգը:

Տեղը՝ Նոր դպրոցի թատերասրահ:

Օրը՝ հունվարի 19:

Մասնակիցներ՝ 4-րդ և 10-րդ դասարանցիներ

4-րդ դասարան

Համբարձումյան Սվետլանա

Պողոսյան Միլենա

Գյոզալյան Անի

Անդրեասյան Օֆելյա

Հովսեփյան Գարիկ

Ղազարյան Նարե

Ղազարյան Զավեն

Հովհաննիսյան Դավիթ

10-րդ դասարան

Ղալամքարյան Արեգ

Հարությունյան Անահիտ

Ալեքսանյան Անահիտ

Մուսայելյան Վլադիկ

Նիկողոսյան Անուշ

Թելունց Էրիկ:

Արդյունքը՝ Ընթերցում-ներկայացումը կլուսաբանվի (Սուսան Ամուջանյանի օգնությամբ), կհրապարակվի կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում և սոցցանցերում: