2017-2018 ուստարի · Без рубрики · Մ. Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:50-12:35, 11-րդ դասարանի սովորողները Ավագ դպրոցի ընթերցասրահում կներկայացնեն Մխիթար Սեբաստացու «Հին Հայկազյան բառարան»-ի մասին իրենց կազմած ցուցադրությունը (պրեզենտացիա):

Գրեթե ոչ ոք չգիտի, որ «Հին Հայկազյան բառարան»-ի հեղինակը Մխիթար Սեբաստացին է, և համարյա չի խոսվում աբբահոր գործունեության այդ փուլի մասին: Սովորողները կփորձեն հնարավորինս համընդգրկուն գաղափար տալ բառարանի մասին՝ ըստ արժանվույն գնահատելով գիտնականի ծովածավալ աշխատանքը:

Այդ ամենը սովորողները կանեն իրենց պատրաստած ցուցադրությունների (պրեզենտացիա) միջոցով՝ պարբերաբար անդրադառնալով բառարանում տեղ գտած հետաքրքիր բառահոդվածներին:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:50, 3-1 լսարանում կդիտենք 11-րդ դասարանցիների ստեղծած առցանց դասերը՝ հայերենի այս կամ այն խնդրի մասին:

Մեր շուրջտարյա նախագծերից մեկը «Առցանց հայերեն»-ն է, որի առաջին հրապարակումը կլինի նշյալ օրը, նշյալ ժամին: Սովորողներն անդրադառնալու են մինչ այս իրենց անցած թեմաներից որևէ մեկին և դրա վերաբերյալ որևէ տեսանյութ են ներկայացնելու:

Նպատակն է՝ հանրության ուշադրությունը հրավիրել հայոց լեզվի այս կամ այն խնդրի վրա:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:25, գերմաներենի՝ ընտրությամբ խմբի այցը Գյոթեի անվան ինստիտուտի երևանյան գրասենյակ:

Նպատակն է՝ ծանոթանալ ինստիտուտի պատմությանը, այսօրվա գործունեությանը, հարուստ գրադարանին, պայմանավորվածություն ձեռք բերել՝ հետագայում մասնակցելու գերմանացի գրողների գրքերի շնորհանդեսներին, գերմանական ֆիլմերի ցուցադրությանը և այլն:

 

 

Advertisements
2016-2017 ուսումնական տարի · 4-1 դասարան · Без рубрики · Մ. Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

4-րդ դասարանցիները՝ Մ. Սեբաստացու և Մխիթարյան միաբանության մասին

Լիլիթ Արևշատյան

Մարիա Աբրահամյան

Սվետլանա Համբարձումյան

Միհրան Կարսեցյան

Դավիթ Գրիգորյան

Գարիկ Հովսեփյան

Մարի Մադոյան

Սուսաննա Բալախչյան

Միլենա Պողոսյան

portrait_de_pierre_mc3a9khitar_saint_lazare_des_armc3a9niens_venise_5182840694cropimages