Ուսումնական օրացույց

Դեկտեմբեր
Դեկտեմբերի 9` Հայոց լեզվի ֆլեշմոբ
Դեկտեմբերի 22`
«Ամանորյա տրամադրություն». համերգ «Սեբաստիա» համերգասրահում
Դեկտեմբերի 23`

  • «Մեր պատարագը» համերգ-ներկայացում
  • Մեդիաուրբաթ-համերգ. «Սուրբ Ծննդյան Պատարագ» նախագիծ

Դեկտեմբերի 26-27` Ամանորի ուսումնական նախագծեր
Դեկտեմբերի 28` «Ուսումնական ձմեռ» նախագծի մեկնարկ
Դեկտեմբերի 29` «Ուսումնական ձմեռ» նախագծեր

Նոյեմբեր
Արևմտահայ գրականության օրեր
Նոյեմբերի 1-11՝ Գ. Զոհրապի նովելների ուսումնասիրություն

«Զաբուղոն»
«Երջանիկ մահը»
«Ճիտին պարտքը»
«Փոստալ»
«Թեֆարիկ»
«Այրին»
«Արևմտահայ գրականության օրեր» նախագծի շրջանակում սովորողները նախ կծանոթանան արևմտահայ գրականության կարկառուն ներկայացուցիչ Գ. Զոհրապին, նրա ստեղծագործական ուղուն, կհասկանան՝ ինչու են նրան «Նորավեպի իշխան» անվանել, անձամբ կմեկնաբանեն՝ ի՛նչ առանձնահատկություն ունեն նորավեպերը, ինչո՛վ են տարբերվում գրական այլ երկերից, կհորինեն սեփական նովելները՝ յուրաքանչյուրը մեկը կամ երկուսը:

Այսու կկազմենք նովելների «ժողովածու» և կհրապարակենք:

Հայոց լեզվի ֆլեշմոբ
Նոյեմբերի 11

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
Նոյեմբերի 14-19՝ Մ. Աբբան՝ որպես աշխարհաբարի քերականության հիմնադիր. զրույց-քննարկում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, դասախոս, բ. գ. թ.  Վ. Պետրոսյանի, Հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, բ. գ. թ. Ն. Դիլբարյանի հետ:
Կրթահամալիրի տոնը մեզ համար նախ և առաջ կապվում է Մխիթար Սեբաստացու անվան հետ, որին, տարաբախտաբար, հայ լեզվաբանական և առհասարակ, հայ միտքը ըստ արժանվույն չի մեծարել: Այս տոնը առիթ է, որ յուրաքանչյուր հայ, առավել ևս՝ սեբաստացի, ըստ կարելվույն իրազեկվի՝ ո՛վ է Մխիթար Աբբան, ի՛նչ ավանդ ունի նա հայ լեզվաբանական մտքի պատմության մեջ, ինչո՛ւ է վերջերս քննարկվում նրա՝ աշխարհաբարի քերականության հիմնադիր լինելու տեսությունը:
Այս հարցերի սպառիչ պատասխանները կարող են տալ, իհարկե, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի լեզվաբանները, որոնց կհանդիպենք նույն ֆակուլտետում, նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:30:
Նախագիծը նախատեսված է 10-րդ դասարանցիների համար. մասնակցել ցանկացողները կարող են միանալ մեզ:
Տեսանյութերի և լուսանկարների պատասխանատու՝ Հասմիկ Թոփչյան (Նոր դպրոց):

4-րդ դասարան՝ Մ. Սեբաստացու, Մխիթարյան միաբանության մասին նյութերի պատրաստում, հրապարակում:


Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի 4-6` Կոմիտասը և Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն»-ը:

Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն, էպոսի օրեր
Հոկտեմբերի 6-25

Հոկտեմբերի 6՝ Գրաբարյան օրեր-ի շրջանակում Աստվածաշնչից հատվածների փոխադրում աշխարհաբարի, տեքստային աշխատանքի հմտությունների զարգացում 10-րդ դասարանում:
4-րդ դասարանում՝ Մ. Մաշտոցի և Ս. Պարթևի «Յոյս իմ ես դու, Տէր» հոգևոր երգի ուսուցանում, տեքստային աշխատանքի կատարում:

Հոկտեմբերի 10` Թարգմանչաց տոնին «Առաջին քայլերը համեմատական լեզվաբանության ասպարեզում» խորագրով ուսումնասիրությունների շարք (սովորողները բազմալեզու թարգմանություններ են կատարում՝ նշելով ու մեկնաբանելով տարբեր լեզուների համեմատական պատկերները՝ հնչյունաբանական, բառակազմական, քերականական), ձևավորում ենք համեմտական լեզվաբանության ուսումնական առաջին փաթեթը:

4-րդ դասարանում նույնպես՝ հայերեն-ռուսերեն-անգլերեն թարգմանություններ, թարգմանական փաթեթի կազմում:

Հոկտեմբերի 14` հայոց լեզվի ֆլեշմոբ:

Հոկտեմբերի 3` «Սասնա ծռեր» էպոսի «Կարոս խաչ» պատումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Սեպտեմբերի 21` «Անկախության տոն. բարձունքների նվաճում»
Սեպտեմբերի 9՝ հայոց լեզվի ֆլեշմոբ
Սեպտեմբերի 13-15` Բաց պարապմունք  Ավագ դպրոցում

Սեպտեմբերի 15` «Մեր թաղը» նախագիծ

Սեպտեմբերի 26` 10-րդ դասարանցիների սեմինարը՝ նվիրված Լեզուների միջազգային օրվան

Նախագծային օրացույց

Ամեն շաբաթ
Չորեքշաբթի՝ ժամը 15.15-16.00 — մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց
ուրբաթ` ժամը 15.15-16.15 — «Մեդիաուրբաթ» ընդհանուր պարապմունք-համերգ

Սեպտեմբերի 5-16՝ ուսումնական նոր նախագծերի, ծրագրերի ներկայացում, կլոր սեղան-քննարկումներ

Սեպտեմբերի 9 —  ֆլեշմոբ հայոց լեզվից
Սեպտեմբերի 24-29 — Կոմիտասյան օրեր

Սեպտեմբերի 26-Լեզուների օր

Հոկտեմբերի 1-15 – գրաբարի օրեր. թարգմանչաց տոն
Հոկտեմբերի 14 —  ֆլեշմոբ հայոց լեզվից
Հոկտեմբերի 24-29 — «Ուսումնական աշուն» նախագծեր
Հոկտեմբերի 26-31 — Իսահակյանի օրեր

Նոյեմբեր 1-11 — արևմտահայերեն գրականության օրեր
Նոյեմբերի 11 —  ֆլեշմոբ հայոց լեզվից
Նոյեմբերի 11-18 — Վանո Սիրադեղյանի օրեր
Նոյեմբերի  14-19 — Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Դեկտեմբերի 5-17 — Հայկական ժողովրդական հեքիաթների, «Սասնա ծռեր» էպոսի օրեր
Դեկտեմբերի 9 — ֆլեշմոբ հայոց լեզվից
Դեկտեմբերի 28 — 2017թ. հունվարի 10 — «Ուսումնական ձմեռ» նախագիծ.

Հունվարի 5-6 — Սուրբ Ծնունդ
Հունվարի 9-20 — հանրակրթական ձմեռային ճամբար
Հունվարի  13 — ֆլեշմոբ հայոց լեզվից
Հունվարի 18-22 — Մեծարենցյան օրեր
Հունվարի 23-27 — հանրակրթական ստուգատեսներ՝ Դիջիթեք 2017, Բնագիտատեխնիկական ստեղծագործության, մարմնամարզական
հայոց լեզվից, գրականությունից հանրապետական օլիմպիադայի տարածքային փուլը

Փետրվարի 6 — մարտի 13 — «Կարդում ենք ՏերյանԹումանյանՉարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես
Փետրվարի 10 — ֆլեշմոբ հայոց լեզվից
Փետրվարի 20-մարտի 10 — մայրենիի ստուգատես. Աճառյանական օրեր. գրաբարի օլիմպիադա.

Մարտի 10 — ֆեշմոբ հայոց լեզվից
Մարտի 13 — Չարենց 140
Մարտի 21 — պոեզիայի միջազգային օր
Մարտի 21-26 — «Ուսումնական գարուն» նախագիծ

Ապրիլի 14 — ֆլեշմոբ հայոց լեզվից
Ապրիլի 10-16 — Ավագ շաբաթ, Սուրբ Հարության տոն. «Երգ երգոց» նախագիծ
Ապրիլ-մայիս —

  • Մեծ եղեռնի ընդհատած գրականությունը
  • Պատերազմը և գրականությունը
  • սփյուռքահայ գրականության օրեր
  • աղայանական օրեր
  • ռոդարիական օրեր

Մայիսի 4-7 —հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
Մայիսի 12 — ֆլեշմոբ հայոց լեզվից
Մայիսի 23-հունիսի 8 —  հունիսյան հանրակրթական դպրոց-ճամբարներ

Հունիս —

  • Բռնադատվածներ և գրականություն

Հունիսի 9- ֆեշմոբ հայոց լեզվից
Հունիսի 13-17 — Ամառային փառատոներ, ստուգատեսներ

Հուլիսի — օգոստոս —

  • ընթերցանության ամառային նախագծեր
  • հայրենագիտական, ազգագրական ուսումնական նախագծեր
  • լեզվաբանական լրացուցիչ կրթության, ինքնակրթության նախագծեր