Նախագծային ճամբար (հունվար)

4-րդ դասարան

Ա) Դպրոց-պարտեզի հետ «Զատիկ» ամսագրի շրջանակում համագործակցում:

Սովորողներն իրենց բլոգներում տեղադրում են իրենց ստեղծագործությունները, որոնցից լավագույնները տեղադրվում են «Զատիկ» ամսագրում: Այս գործունեությունը հնարավորություն է տալիս մի կողմից առավել ուշադրություն դարձնել սովորողների ստեղծագործական հմտությունների զարգացմանը, մյուս կողմից՝ երկու դպրոցների միջև ստեղծագործական կամուրջ ստեղծել:
Բ) Սովորողների կողմից լեզվական առաջադրանքների փաթեթի ստեղծում, համակարգում:

Սովորողներն իրենց բլոգներում տեղադրում են իրենց կազմած լեզվական առաջադրանքները, որոնք նախատեսված են իրենց ընկերների համար: Լավագույն առաջադրանքները տեղ կգտնեն հայոց լեզվի հաջորդ ֆլեշմոբում:

10-րդ դասարան
Մեդիանյութերի (տեսա-, աուդիո-) ստեղծում որևէ բառի ուղղագրության, ստուգաբանության մասին:
Սովորողները մեդիանյութերի տեսքով ներկայացնում են որևէ բառի ստուգաբանություն, վերլուծում այն: Սա հավելյալ կնպաստի բառի ուղղագրության ամրապնդմանը թե՛ տվյալ սովորողի, թե տեսանյութը դիտողների հիշողության մեջ: Մեդիանյութերը կարող են վերաբերել նաև կետադրությանը, բառակազմությանը, քերականությանը և այլն:

Գիտագործնական հավաք

Առարկայական ֆլեշմոբներ – հեռավար դպրոց.
ֆլեշմոբները՝ սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ, ֆլեշմոբային ճամբար 2017-ի նախագծեր: