10-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · Без рубрики

Ուսումնական ամառ. 11-րդ դասարան

  1. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր.
    Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրի վրա:Հ ալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել: Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես վերաբերում նրանց: Քույրս երրորդ դասարան է: Բաժակը ձեռքն էր, որ մտավ: Մարսը աղքատ է ջրով: Շատ լավ է տիրապետում անգլերենը: Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անց էր կացնում պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
  2. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.
    ժամացույց, նստացույց, արկղ, հանքափոր, երեխա, անձ, պատշար, կողմնացույց, մարդ, կին, հորաքույր, շարասյուն, սպա, մեծատուն, մուկ, մատ (մարմնամաս), հարս, սանր, բժիշկ, սպի:
  3. Հոլովի՛ր հինգ գոյական (Ուղղ., Սեռ., Տր., Հայց., Բաց., Գործ., Ներգ.):
  4. Գրի՛ր 10 ածական և կազմի՛ր դրանց համեմատության աստիճանները:
  5. Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր)

բ) ըստ այնմ, թե ինչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ)

գ) ըստ այնմ, թե ինչպես են գրվում (կից, անջատ, գծիկով).

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հնգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

6. Տեքստի թվականները բառերո՛վ գրիր.

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում: Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարին` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում: Կյանքի 1/3-ը քնած է անցկացնում: Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

7. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով.

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Իմ որսն իր ոտքով եկավ: Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս: Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել: Քո սիրտը քա՛ր է, քար: Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

8. Խոնարհի՛ր 7 բայ (եզակի և հոգնակի):

9. Դո՛ւրս գրիր ճիշտ տարբերակը, բացատրի՛ր ընտրությունդ և շարունակի՛ր շարքը:

վերցրի-վերցրեցի, հագցրի-հագցրեցի, լացացրի-լացեցրի, խոսացրի-խոսեցրի, վազեցրի-վազեցրեցի, թռցրի-թռցրեցի:

10. Գրի՛ր նախադասություններ, որոնցում և, ու, կամ շաղկապներից առաջ ստորակետ է դրվում:

11. Գեղարվեստական ցանկացած երկից ընտրի՛ր երեք հատված, կազմի՛ր դրանց սեղմագրերը:

12. Գրի՛ր շարադրություններ քո նախընտրած թեմաներով, տեղադրի՛ր բլոգիդ՝ շարադրություններին հատկացված առանձին բաժնում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Ընթերցանության նյութեր (կարդալուց հետո ձեր վերլուծությունները` կարծիք, վերաբերմունք, առաջարկ, կա՛մ գրեք, կա՛մ տեսանյութի տեսքով հրապարակեք ձեր բլոգներում).

Ռ. Պատկանյան, պատմվածքներ

Ստ. Զորյան, Պապ թագավոր

Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը

Մ. Գալշոյան, պատմվածքներ

Վ. Սարոյան, պատմվածքներ

Գրիգ, Հիսուսի կատուն

Է. Մ. Ռեմարկ, Երեք ընկեր

Պ. Կոելյո, Ալքիմիկոսը

Մ. դե Ունամունո, Մառախուղը

Ա. Չեխով, պատմվածքներ

 

 

 

 

 

 

 

10-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · Без рубрики

10-րդ դասարանցիները՝ Դպիրյան ֆլեշմոբի շրջանակում

Գագիկ Ադամյան

Վանուհի Ազատյան

Էրիկ Թելունց

Արփինե Մանուկյան

Անահիտ Հարությունյան

Նարեկ Անդրեասյան՝
«Ֆլեշմոբ» բառն ասելիս ամեն մարդ մի բան է հասկանում: Իմ կարծիքով՝ ֆլեշմոբը, երևի թե, գիտելիքի ստուգում պետք  է լինի, այլ կերպ ասած՝ աշակերտներն իրենց գիտելիքներով մասնակցում են ֆլեշմոբին և էլ ավելի կատարելագործում  իրենց իմացությունները տարբեր առարկաներից: Ֆլեշմոբի ընթացքում կարողանում են աշակերտներին օգնել իրենց տան անդամները, ընկերները և բարկեամները: Ֆլեշմոբը, կարծես, քննության պես մի բան լինի, որի միջոցով մարդիկ լրացնում են իրենց գիտելիքի պակասը, որն ավելի հաճելի է: Կարծում եմ, որ նման ֆլեշմոբներ հաճախ պետք է կազմակերպել, քանի որ այն նաև համախմբում է մարդկանց, և կարծում եմ, որ շատերին հաճելի է մասնակցել ֆլեշմոբներին:

 

10-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · 4-1 դասարան · Без рубрики

«Փոքրիկ իշխանը». ընթերցանություն-ներկայացում

Փետրվարի 6-ին՝ 13:00, Նոր դպրոցի թատերասրահում կայացավ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության ընթերցանություն-ներկայացումը: Ներկայացնում էին Նոր դպրոցի 4.1 դասարանի և Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողները: Որպես առաջին փորձ տարատարիք սովորողների համատեղ նախագծի՝ ընթեցանություն-ներկայացումն իրավամբ հաջողվեց հատկապես ըստ այնմ, որ ստեղծագործությունը լիարժեք յուրացվեց սովորողների կողմից՝ այդու հող նախապատրաստելով «Փոքրիկ իշխան»-ի առաջիկա բեմադրման:
Փոքրիկ իշխանների հագուստը՝ Աննա Ստեփանյանի,
լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի և Արմինե Մնացականյանի:

10-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · 4-1 դասարան · Без рубрики · Ձմեռային ճամբար

«Փոքրիկ իշխանը» ընթերցում-ներկայացնում են 4-րդ և 10-րդ դասարանցիները

Նպատակը՝  Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ի ընթերցում-ներկայացում. երկու դասարանների սովորողները, նախապես բաժանված դերերով, ընթերցում են «Փոքրիկ իշխանը», որի արդյունքում ստանում ենք ստեղծագործության յուրօրինակ ներկայացում, և սովորողներն առավել լավ են ըմբռնում ստեղծագործության իմաստը, առավել շոշափելի, իրական է դառնում կերպարային համակարգը:

Տեղը՝ Նոր դպրոցի թատերասրահ:

Օրը՝ հունվարի 19:

Մասնակիցներ՝ 4-րդ և 10-րդ դասարանցիներ

4-րդ դասարան

Համբարձումյան Սվետլանա

Պողոսյան Միլենա

Գյոզալյան Անի

Անդրեասյան Օֆելյա

Հովսեփյան Գարիկ

Ղազարյան Նարե

Ղազարյան Զավեն

Հովհաննիսյան Դավիթ

10-րդ դասարան

Ղալամքարյան Արեգ

Հարությունյան Անահիտ

Ալեքսանյան Անահիտ

Մուսայելյան Վլադիկ

Նիկողոսյան Անուշ

Թելունց Էրիկ:

Արդյունքը՝ Ընթերցում-ներկայացումը կլուսաբանվի (Սուսան Ամուջանյանի օգնությամբ), կհրապարակվի կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում և սոցցանցերում:

 

10-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · Без рубрики

Մ. Սեբաստացու առաքելությունը հայագիտության պատմության մեջ

Կրթահամալիրի տոնին Հայոց լեզվի ընտրությամբ գործունեության խումբն այցելեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ, լսեց բ. գ. թ., դոցենտ Ն. Դիլբարյանի դասախոսությունը հայագիտության պատմության մեջ Մ. Սեբաստացու առաքելության մասին: Տե՛ս այստեղ:
Տեսանկարահանումը՝ Սուսան Ամուջանյանի:

ol

 

10-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · Без рубрики · Ընթերցարան

«Արևմտահայ գրականության օրեր» նախագծի ամփոփում

Նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորողների հետ «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ուսումնասիրեցինք արևմտահայ գրականության կարկառուն ներկայացուցիչներից Գ. Զոհրապի մի քանի նովելներ:
Հավարտ նախագծի՝ սովորողներն իրենք գրեցին նորավեպեր՝ շարժվելով Գ. Զոհրապի հետքերով:
Նովելների համառոտ ընթերցարանը տե՛ս այստեղ:

hjk

10-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · Без рубрики

Մխիթար Սեբաստացու ավանդը հայ լեզվաբանական մտքի պատմության մեջ

Ժամանակը՝ 10.11.2016` 14:30
Վայրը՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ
Մասնակիցներ՝
Հայոց լեզվի՝ ընտրությամբ խումբ՝
1. Արփինե Մանուկյան
2. Անահիտ Հարությունյան
3. Էրիկ Թելունց
4. Անի Ջանոյան
5. Վանուհի Ազատյան
6. Անուշիկ Նիկողոսյան
7. Օֆելյա Սարգսյան
8. Դավիթ Տեր-Պետրոսյան
9. Զոյա Կարապետյան
10. Անի Ավթանդիլյան:
Գործընկերներ՝ Սուսան Ամուջանյան, Հասմիկ Թոփչյան:
Նպատակը և արդյունքը՝ Մ. Աբբայի ավանդի գնահատում. զրույց-քննարկում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, բ. գ. թ. Ն. Դիլբարյանի հետ:
Կրթահամալիրի տոնը մեզ համար նախ և առաջ կապվում է Մխիթար Սեբաստացու անվան հետ, որին, տարաբախտաբար, հայ լեզվաբանական և առհասարակ, հայ միտքը ըստ արժանվույն չի մեծարել: Այս տոնը առիթ է, որ յուրաքանչյուր հայ, առավել ևս՝ սեբաստացի, ըստ կարելվույն իրազեկվի՝ ո՛վ է Մխիթար Աբբան, ի՛նչ ավանդ ունի նա հայ գիտական, լեզվաբանական մտքի պատմության մեջ: