11-րդ դասարան · 2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Ո՞վ է ուզում դառնալ լեզվաբան

11-րդ դասարանցիների հետ այսօր խաղացինք <<Ո՞վ է ուզում դառնալ լեզվաբան>> խաղը: Նախագիծը շարունակական է լինելու, ուստի մասնակցել ցանկացողներին սիրով հրավիրում ենք: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Advertisements
11-րդ դասարան · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Հավատացե՛ք հրաշքին, որ կատարվի

Այսօր գրականության ժամին Ավագ դպրոցի ընթերցասրահում ընկեր Գայանեի և ընկեր Վանուհու հետ քննարկեցինք, թե ինչ է հրաշքը՝ ըստ մեզ, հավատո՞ւմ ենք հրաշքներին: Անսպասելի բուռն քննարկում ծավալվեց՝ սկսած մարդու ծագումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների՝ հրաշքի արարման գործում ունեցած դերը: Կարծիքները խիստ բազմազան էին: Կային ոմանք, որ միանշանակ հավատում էին հրաշքներին, ոմանք էլ, ընդհակառակը, ամեն ինչ բացատրում էին գիտությամբ: Անչափ հետաքրքիր ու բովանդակալից քննարկում էր, որի համար շնորհակալ ենք ընկեր Գայանեին և ընկեր Վանուհուն:

Նյութի հեղինակ՝ Անուշ Նիկողոսյան (11-րդ դասարան)

 

11-րդ դասարան · 2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Ֆրանց Կաֆկա, Կերպարանափոխություն

11-րդ դասարանցիները կարդացին Ֆ. Կաֆկայի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ <<Կերպարանափոխությունը>>, Ավագ դպրոցի ընթերցասրահում դիտեցին ֆիլմը, որից հետո հետևյալ վերլուծությունները ներկայացրին՝

Սվետլանա Խաչատրյան

Անուշ Նիկողոսյան

Սաբինա Դավթյան

Գայանե Կարապետյան

Մերի Մարկոսյան

 

 

 

 

 

 

 

11-րդ դասարան · 2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Մխիթար Սեբաստացու «Հին Հայկազյան բառարանը»

Ավագ դպրոցի ընթերցասրահում այսօր տեղի ունեցավ 11-րդ դասարանցիների ուսումնական ազատ պարապմունքը՝ նվիրված Մ. Սեբաստացու «Հին Հայկազյան բառարան»-ին: Սովորողները ներկայացրին իրենց պատրաստած ցուցադրությունները բառարանի, նրա կազմության ընթացքի մասին՝ ըստ արժանվույն գնահատելով Մ. Սեբաստացու դերը հայագիտության, ի մասնավորի՝ հայ լեզվաբանության պատմության զարգացման գործում: Ցուցադրությունները կարող եք դիտել հետևյալ հղումներով՝ Անահիտ Հարությունյան, Անուշ Նիկողոսյան :

20171114_115951.jpg20171114_120637.jpg20171114_115908.jpg20171114_115848.jpg

11-րդ դասարան · 2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԻԾ

Հանդիպում գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանի հետ

Կրթահամալիրում հյուրընկալել էինք գերմանաբնակ, «հայածագ» (իր բնորոշմամբ) գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանին: Իրեն առաջնահերթ գրող համարելով՝ գրում է աննախադեպ հզոր էսսեներ, պատմվածքներ, այս պահին՝ վեպ: Գրելուն զուգահեռ՝ զբաղվում է թարգմանական «լուրջ, ավելի լուրջ, ամենալուրջ» գործունեությամբ. արդ թարգմանում է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունները հայերենից գերմաներեն: Գրել սկսել է տասներեք տարեկանից. առաջին գործը եղել է Եղեռնի մասին մի վիպակ: Առաջիկա օրերին «Անդին» ամսագրում լույս կտեսնի գրողի «Մադամ բարեգութ Մարիամ» էսսեն, իսկ գարնանը կմեկնարկեն նրա գերմաներեն պատմվածքների թարգմանությունն ու տպագրությունը:
Հանդիպումը սովորողների հետ, նրա բնութագրմամբ, իրեն թևավորեց, երբ տեսավ իրեն ուղղված խոշոր, խանդավառ, հետաքրքրասեր աչքերը: «Որոշեցի. աշխատելու եմ երեխաների՛ հետ»,- ասաց նա հանդիպումից հետո: Անչափ ոգեշնչող է այն հանգամանքը, որ Վանուհի Վահանյանը, կարևորելով սովորողների ձգտումները՝ թարգմանական փորձ ունենալու և հմտանալու, նշեց, որ Հայաստան հաջորդ այցի ժամանակ կրթահամալիրի սովորողներին մասնակից կդարձնի թարգմանական աշխատանքներին:

Մի քանի մեջբերում՝ Վանուհի Վահանյանի «Մադամ բարեգութ Մարիամ» էսսեից.

«Միշտ էլ մի պահ կանգ ես առնում, երբ ճակատագրականը, էական չէ, որքան բախտորոշ, վրա է հասնում։ Այդժամ՝ մի ուշ ներկայում, հակված ես կարծելու, թե անցյալի որևէ ներկայում թերևս զլացել ես պատեհ պահին կանգ առնել և գիտակցել պահի կարևորությունը: Անցյալի աչքը ամեն մի ուշ, առավել ևս՝ ավելի ուշ ներկայում կույր է։ Եղածը եղած է: Ասվածն այլևս պատմություն է կամ պատմական անցյալ։ Աշխարհագրությունդ գիտի, էն որ «…բախտատե՛րդ թաղեմ, ա՛յ տնավեր»։

«Տեսնես էդ ե՞րբ բոյովացանք ամենքից՝ լինի սև, թե սպիտակ, շեղաչք, թե թուրք: Երևի թե հենց այն պահին, երբ նեղանձնական ողբից դարձանք վիճակագրություն»:

«Գրել այն գրքի մասին, որին տվեցի մոտիս վերջին 9,95 եվրոն, այն էլ ընդամենը մի նախադասության համար, որ գրված էր հենց առաջին էջում՝ «Աշխարհագրությունը ճակատագիր է»։

«Ու եղավ, որ Վանը իգական (-սեռի գոյական) դարձավ՝ շատերի կողմից օգտագործված, ոչ մեկի կողմից չնվաճված: Համենայնդեպս, ոչ ամբողջությամբ: Էլ ուր մնաց՝ սանձված:

Ավելի ուշ Շամիրամի այս զոհաբերությունը գոհունակությամբ ընդունեց հույժ ողջամիտ մի Մարիամ և կնկան դարձրեց գթասիրտ,ավելի գթասիրտ, ամենագթասիրտ։ Ու անգամ սրբերի կարգը դասվեց։ Մադա՛մ ամենաողորմած Մարիամ, մա՛յր Աստծո,  մա՛յր տիեզերքի: Ամենա-:

Չգիտեմ՝ այդպիսի աղոթք կամ աղոթքի տարբերակ արդյոք գոյություն ունի՞ աստվածաբանության կամ գուցե քաղաքագիտության մեջ, սակայն գիտեմ, որ անհայտ մի եղերերգ կա, որը, Աստված գիտի, թե ինչո՛ւ կնոջ երգաձայնի համար է գրվել. «…Արքաս ընկած է լեռան վրա…»:

«Հայրենիքը առաջին պատկերն է, որը մարդուս աչքը տեսանում է»:

«Հայրենաբաղձությունը ֆիզիկական լուրջ հիվանդություն է, ոչ պակաս քաղցկեղահարույց, որքան մի տուփ սիգարետը սոված փորին»։

Նախորդ օրը տեսակցության նեղ սենյակում (նեղ,  ավելի նեղ, ամենանեղ) նա ասաց. «…Ուսերդ ասես Արարատ լեռան երկու գագաթները լինեն»։ Եվ ապա գոհ ավելացրեց՝ «Բիբլիակա՛ն»։ Մի քանի վայրկյան անց՝ այն բանից հետո, երբ Արարատի շրջակայքից բերված  հողով (որ ես էի իր համար հայթայթել) լի բռից հոտ էր քաշել ու մատների միջից հողը ավազե ժամացույցի պես մի ափից մյուսն էր հոսեցնում, ասաց նա այն, ինչ սովորաբար Աստվածաշնչի մասին են ասում՝ «Աստվածային է»:

Տեսադաշտում արքա չկա։ Մեն-միայն անմեղ զոհե՛ր են։ Տեսնես ինչ-որ իմաստակի մտքով երբևէ անցե՞լ է, թե ո՛րն է անմեղ զոհի հակառակը։ Մեղավո ՞ր զոհը։

«…Հայրենիքի հանդեպ սիրո՝ այլևս սփռյալի մարդաբանական տեսակը երկու մայրատեր մեկ որբի կարգավիճակ է։ Ճակատագրորեն»:

 

 

11-րդ դասարան · 2017-2018 ուստարի · Без рубрики · ՆԱԽԱԳԾԵՐ

Մ. Խորենացի, Ծննդաբանութիւն հայոց մեծաց

image.php

 

Սաբինա Դավթյան

Արփինե Մանուկյան

Անահիտ Հարությունյան

Սվետլանա Խաչատրյան

Միլենա Թևատրոսյան

Մերի Մարկոսյան

Անահիտ Ալեքսանյան

Էրիկ Թելունց

 

 

 

 

11-րդ դասարան · 2016-2017 ուսումնական տարի · Без рубрики

Ուսումնական ամառ. 11-րդ դասարան

  1. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր.
    Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրի վրա:Հ ալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել: Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես վերաբերում նրանց: Քույրս երրորդ դասարան է: Բաժակը ձեռքն էր, որ մտավ: Մարսը աղքատ է ջրով: Շատ լավ է տիրապետում անգլերենը: Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անց էր կացնում պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
  2. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.
    ժամացույց, նստացույց, արկղ, հանքափոր, երեխա, անձ, պատշար, կողմնացույց, մարդ, կին, հորաքույր, շարասյուն, սպա, մեծատուն, մուկ, մատ (մարմնամաս), հարս, սանր, բժիշկ, սպի:
  3. Հոլովի՛ր հինգ գոյական (Ուղղ., Սեռ., Տր., Հայց., Բաց., Գործ., Ներգ.):
  4. Գրի՛ր 10 ածական և կազմի՛ր դրանց համեմատության աստիճանները:
  5. Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր)

բ) ըստ այնմ, թե ինչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ)

գ) ըստ այնմ, թե ինչպես են գրվում (կից, անջատ, գծիկով).

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հնգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

6. Տեքստի թվականները բառերո՛վ գրիր.

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում: Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարին` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում: Կյանքի 1/3-ը քնած է անցկացնում: Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

7. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով.

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Իմ որսն իր ոտքով եկավ: Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս: Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել: Քո սիրտը քա՛ր է, քար: Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

8. Խոնարհի՛ր 7 բայ (եզակի և հոգնակի):

9. Դո՛ւրս գրիր ճիշտ տարբերակը, բացատրի՛ր ընտրությունդ և շարունակի՛ր շարքը:

վերցրի-վերցրեցի, հագցրի-հագցրեցի, լացացրի-լացեցրի, խոսացրի-խոսեցրի, վազեցրի-վազեցրեցի, թռցրի-թռցրեցի:

10. Գրի՛ր նախադասություններ, որոնցում և, ու, կամ շաղկապներից առաջ ստորակետ է դրվում:

11. Գեղարվեստական ցանկացած երկից ընտրի՛ր երեք հատված, կազմի՛ր դրանց սեղմագրերը:

12. Գրի՛ր շարադրություններ քո նախընտրած թեմաներով, տեղադրի՛ր բլոգիդ՝ շարադրություններին հատկացված առանձին բաժնում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Ընթերցանության նյութեր (կարդալուց հետո ձեր վերլուծությունները` կարծիք, վերաբերմունք, առաջարկ, կա՛մ գրեք, կա՛մ տեսանյութի տեսքով հրապարակեք ձեր բլոգներում).

Ռ. Պատկանյան, պատմվածքներ

Ստ. Զորյան, Պապ թագավոր

Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը

Մ. Գալշոյան, պատմվածքներ

Վ. Սարոյան, պատմվածքներ

Գրիգ, Հիսուսի կատուն

Է. Մ. Ռեմարկ, Երեք ընկեր

Պ. Կոելյո, Ալքիմիկոսը

Մ. դե Ունամունո, Մառախուղը

Ա. Չեխով, պատմվածքներ