2-րդ դասարան · ՆԱԽԱԳԾԵՐ

Համբարձման տոնը 2-րդ դասարանում

2-րդ դասարանցիները երկարացված օրվա ընթացքում նշում են Համբարձման տոնը՝ մաղթանքներով լի սափորով, Համբարձման երգերով ու «վիճակահանությամբ»: Տե՛ս այստեղ և հետևյալ հղմամբ :
Լուսանկարները և տեսանյութերը՝ Նունե Խաչիկօղլյանի

2-րդ դասարան · ՆԱԽԱԳԾԵՐ

Նոր դպրոցի 1-ին և 2-րդ դասարանցիների երկարացված օրը Դպրոց-պարտեզում

Երկարացված օրվա ընթացքում այսօր այցելեցինք Դպրոց-պարտեզի մեր ընկերներին՝ օրվա երկրորդ հատվածը միասին անցկացնելու: Ո՛չ անձրևը, ո՛չ  անսպասելի «փոթորիկը» հետ չպահեցին մեզ մեր ճանապարհից. միասին կարդացինք, պատմեցինք տարբեր հեքիաթներ, արտասանեցինք բանաստեղծություններ, շախմատ խաղացինք ու հրաժեշտ տվեցինք՝ հաջորդ անգամ նրանց Նոր դպրոցում հյուրընկալելու պայմանով: Իսկ սիրելի տիկին Նունեի աչքից, ինչպես միշտ, չվրիպեցին օրվա գունեղ ակնթարթները: Ահավասիկ՝

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի