Հայոց լեզվի ֆլեշմոբը՝ Թումանյանի այգում

Սեպտեմբերի 9-ին հայոց լեզվի՝ 2016-2017 ուստարվա մեկնարկային ֆլեշմոբն էր: Ավագ դպրոցի  10-րդ և Նոր դպրոցի 4-րդ դասարանի մի խումբ սովորողներ՝ իրենց ընտանիքներով, ընկերներով, ֆլեշմոբին մասնակցում էին Թումանյանի այգուց: Ուրախ, անմիջական մթնոլորտը լրացվեց հայոց լեզվի ֆլեշմոբյան գիտելիքահեն քննարկումներով: Այգում զբոսնող համաքաղաքացիներն անկեղծորեն ու սկզբում նախանձաբեկ հետաքրքրվում էին՝ ինչով ենք զբաղված, հետո իրենք էլ միացան մեզ, սկսեցին մասնակցել մեր քննարկումներին: Զբոսայգու մեր ընկերներին բաժանեցինք հայոց լեզվի ֆլեշմոբի օրացույց-թռուցիկներ, որպեսզի իրազեկվեն և մասնակցեն հետագա ֆլեշմոբներին:
Լուսանկարները՝ Անի Հովհաննիսյանի