3-1 դասարան · Без рубрики

Ամառային արձակուրդի մասին պատմում են 4-1 դասարանի սովորողները

Թադևոսյան Ռուբեն

d5a1d5b4d5a1d5bc
Համբարձումյան Սվետլանա

d5a1d5b4d5a1d5bcd5a1d5b5d5abd5b6-d5a1d680d5b1d5a1d5afd5b8d682d680d5a4

Մեհրաբյան Սոնա

kkhhf (1)
Հովսեփյան Գարիկ՝ 

Մոտոցիկլետներ

Մի օր, երբ ես Մոսկվայում էի, հեռվում մի քանի մոտոցիկլետներ նկատեցի։ Մոտոցիկլտների

վարորդները օդում զարմանալի հնարքներ էին կատարում։ Նրանց գեղեցիկ հնարքները

օդում ինձ հրաշք էին թվում։
jk
Նարե Ղազարյան

untitled (1)

Պողոսյան Միլենա

milik

Ղազարյան Զավեն

d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9

Գրիգորյան Դավիթ

untitled

Միրզոյան Մանե

p1030716

Advertisements
3-1 դասարան · Без рубрики

Առցանց դաս (31.08.2016)

Ես «Լեզվաբանի ակումբ»-ի մասնակից եմ, իմ պատկերացումը ակումբի մասին, ինչ առաջարկներ ունեմ, լեզվական ինչ խնդիր կցանկանայի ուսումնասիրել, որը ծրագրում ներառված չէ, ինչ է ինձ տալու «Լեզվաբանի ակումբը»:
Կամ՝ Ես «Լեզվաբանի ակումբ»-ի մասնակից չեմ, որովհետև…

3-1 դասարան · Без рубрики

2016-2017 ուստարվա մեկնարկ

Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին: Ուրախ, աշխույժ, հագեցած օր էր: 4-1 դասարանի հետ քննարկեցինք «Լեզվաբանի ակումբ»-ի գործունեության սկզբունքները, հիմնական ուղղությունները: Սովորողներն ու ծնողները շատ բուռն արձագանքեցին՝ միայն դրական և պատրաստական վերաբերմունքով: Սովորողները պատմեցին ամառային արձակուրդից իրենց տպավորությունների մասին, նշեցին նաև, որ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքներն իրենց ավելի են տրամադրում աշխատելու, սովորելու՝ «Իրենք դրսում են աշխատում, մենք՝ ներսում»,-նկատեցին նրանք:

3-1 դասարան

Ամառային առաջադրանքներ, 3-1 դասարան

Թադևոսյան Ռուբեն՝
ՄԱՍ 1

ՄԱՍ 2

ՄԱՍ 3
Համբարձումյան Սվետլանա
ՄԱՍ 1
ՄԱՍ 2

ՄԱՍ 3
ՄԱՍ 4
ՄԱՍ 5` փոխադրություն
ՄԱՍ 6` շարադրություն

Մեհրաբյան Սոնա
Առաջադրանքներ

Կարսեցյան Միհրան՝

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝

արձան, մրրիկ, հարգել, ճանապարհ, գույնզգույն, աշխարհահռչակ, հանդիպակաց, հարցնել, վերցնել, հարձակում, վախճանվել, մայիս, հաղթանակ, օրորոց, փախչել, բաճկոն, մյուս, գնացք, խոճկոր, լուցկի, վրձին, կարկին, կարաս, արվարձան, պղտոր, ընդհատել, ընդամենը, ընթրիք, եղբայր, մարդիկ, կոնֆետ, սխտոր, անձեռոցիկ, հարգել, սրբել, աչք, մեղք, հարավ, ասֆալտ, աղախին, քաղցր:

  1. Խմբավորի՛ր տրված բառերը՝ նշելով՝ ինչ սկզբունքով ես դա արել՝

Բայեր — վազել, ծիծաղել, վերցնել, խնդրել

Ածականներ — պայծառ, ամենօրյա, բարձրաձայն

Գոյականներ — սեղան, բազկաթոռ, համակարգիչ, ջրամբար

Թվականներ — հինգ հազար ութսունհինգ, չորրորդ

  1. Վանկատի՛ր տրված բառերը՝

սե-ղան, վա-րա-գույր, հիմ-նը-վել, գը-րա-տախ-տակ, ամ-սա-գիր, գիրք, գըր-պան, ան-կյուն, ե-րես, դեմք, եղ-րե-վա-նի, Ե-րե-վան, սեր-կե-վիլ, աղ-բա-ման, վեր-նա-շա-պիկ, ծաղ-կա-նոց, հա-մա-կար-գիչ, մըր-ջյուն, մըրջ-նա-նոց, պա-տու-հան, ջը-րա-ղաց, կը-շեռք, ե-րե-վա-կա-յել, հե-քի-աթ:

 

3-1 դասարան

Ամառային արձակուրդի առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ար-ան, մր-իկ, հար-ել, ճանապար-, գույն-գույն, աշխար-ահ-չակ, հանդիպակա-, հար-նել, վեր-նել, հար-ակում, վա-ճանվել, մա-իս, հա-թանակ, -ր-րոց, փա-չել, բա-կոն, մ-ուս, գնա-ք, խո-կոր, լու-կի, վր-ին, կար-ին, կարա-, արվար-ան, պ-տոր, ըն-հատել, ըն-ամենը, ըն-րիք, եղ-այր, մարդի-, կո-ֆետ, ս-տոր, անձե-ոցիկ, հար-ել, սր-ել, աչ-, մե-ք, հարա-, աս-ալտ, աղա-ին, աս-ալտ, քաղ-ր:
  2. Խմբավորի՛ր տրված բառերը՝ նշելով՝ ինչ սկզբունքով ես դա արել՝
    Վազել, պայծառ, ծիծաղել, սեղան, հինգ հազար ութսունհինգ, վերցնել, խնդրել, ամենօրյա, բազկաթոռ, համակարգիչ, չորրորդ, ջրամբար, բարձրաձայն:
  3. Վանկատի՛ր տրված բառերը՝ սեղան, վարագույր, հիմնվել, գրատախտակ, ամսագիր, գիրք, գրպան, անկյուն, երես, դեմք, եղրևանի, Երևան, սերկևիլ, աղբաման, վերնաշապիկ, ծաղկանոց, համակարգիչ, մրջյուն, մրջնանոց, պատուհան, ջրաղաց, կշեռք, երևակայել, հեքիաթ:
  4. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը՝  մրջյուն, արջ, տուն, ձեռք, ոտք, միրգ, դուռ, լողավազան, մուկ, ուղտ, ձուկ, վագր, լուսամուտ, խաղալիք, տիկնիկ, գրիչ, հեռախոս, տետր, գիրք, աշակերտ, ուսուցիչ, թև, դասարան, առյուծ, աղբարկղ, հեռուստացույց, նստացույց, ժամացույց, հայացք, մարդ, կին:
    5. Ի՞նչ բաղադրիչներից են կազմված տրված բառերը. առանձնացրո՛ւ արմատներն ու ածանցները՝ մայրաքաղաք, երկնային, գրապահարան, մրջնանոց, քաղաքացիական, անձնագիր, ողբերգություն, համակարգչային, նոթատետր, հեռախոսազանգ, մարմնամարզություն:
    6. Ըստ կազմության՝ խմբավորիր տրված բառերը՝ գրադարան, ամառային, վերգետնյա, հուշանվեր, ակնոց, կարիճ, արկղ, տարեկան, ամսական, ձեռագիր, հնչյունաբանական, մայրաքաղաքային, ձկնորս, վախկոտ, ժողով, տնային, ամառանոց, անվաչմուշկ, դահուկավազք, բարձր, կառապան, որսորդ, պատուհան:

7. Գրի՛ր 10-ական միավանկ, երկվանկ, եռավանկ բառեր:

8. Գրի՛ր 5-ական պարզ, պարզ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր բառեր:
9. Տրված տեքստից խմբավորված  դո՛ւրս գրիր գոյականները, ածականները, բայերը՝
Հենզելն ու Գրետելը
Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը։ Երկու երեխա ունեին, տղի անունը Հենզել էր, աղջկանը՝ Գրետել։
Առանց էն էլ պակասության մեջ են լինում, թանկությունն էլ որ ընկնում է էն կողմերում, իրենց օրվա հացն էլ չեն կարողանում ճարեն։ Մի օր էլ տեղումը պառկած, փայտահատը դես է մտածում, դեն է մտածում, դարդից մի կողքից մյուս կողքի վրա է շուռումուռ գալիս, վերջը կնոջն ասում է.
— Էս ի՜նչպես պետք է անենք, ա՛յ կնիկ, իսկի բան չունենք, ինչո՞վ պիտի պահենք էս երեխաներին։
— Գիտես, ա՛յ մարդ,— պատասխանում է կինը,— արի առավոտը ծեգին երեխաներին տանենք անտառի խորքը, կրակ անենք, մի-մի կտոր հաց տանք ձեռներն ու էնտեղ թողնենք, մենք ետ գանք մեր գործին։ Ճամփեն չեն գտնիլ, որ ետ գան տուն, ու մենք էլ կազատվենք։

10. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝
Ա-բողջ, աշխար-, ա-պայման, ո-կույզ, քա-ցր, գրատա-տակ, ու-տ (կենդանի), աղ-ան, մր-ել, հար-ակվել, հար-նել, ար-ան, Աման-ր, -րական, ն-րամուտ, եր-որդ, ու-տ (երդում), կ-ծել, ար-, ընձու-տ, -ր-րոց, -ր-ր, բար-, ար-նանալ, զար-նել, միտ-, կարա-, մարդի-, ար-են, բնու-յուն, գրում   -մ, գրում  -ի, վազում  -ք, հա-թել, խ-կել, սա-սու-, առա-ոտ, առա-ո-յան, ա-բ, ա-տ (հիվանդություն), ծա-կանոց, երա-շտու-յուն:

11. «Ինքնակրթություն» բառից դո՛ւրս բեր հնարավորինս շատ բառեր՝ տառերի հերթականությունը նաև խախտելով՝ յուրաքանչյուր բառի կողքին նշելով՝ ինչ խոսքի մաս է՝ գոյական, ածական, բայ, կապ և այլն: Օր.՝ կաթ-գոյական:

12. Տրված գոյականներից կազմի՛ր ածականներ՝ ապակի, փայտ, ծաղիկ, գույն, գիշեր, դաշտ, շղթա, ծուխ, մուր, համ, ստվեր:
13. Տրված ածանցավոր և բարդ բառերից ստացի՛ր կազմությամբ պարզ բառեր՝ լեռնային, լուսամուտ, չմշկավազք, շնագայլ, հովտային, դպրոցական, լուսեղ, թռչնորս:

14. Գրի՛ր շարադրություն «Թռչող կոնֆետները» վերնագրով:

15. Կարդա՛ որևէ հեքիաթ և գրի՛ր փոխադրություն (վերաշարադրիր՝ առանց բնագրից օգտվելու):

 

Սուսան Մարկոսյան, Գործնական քերականություն

16. Տրված զույգ նախադասություններն իրար միացրու եւ, ու, կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը ո՞ր դեպքում է դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը ժլատ ու աչքածակ մարդ էր: Թագավորը հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:

17. Կետերը փոխարինի՛ր ներքևում տրված համապատասխան բառերով:
… արծիվն ու … աղվեսը … էին ապրում:
… գյուղացին … բռնեց … թզուկին:
… մարդիկ … նահանջում են … գործից:

Հզոր, խելացի, մեղավոր, կիրթ, հաշտ, պատահաբար, գիտակցաբար, ամոթալի, ագահ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

3-1 դասարան · Ամառային ճամբար, 2016

Ամառային ճամբար, օր երկրորդ

Ճամբարի երկրորդ օրը սկսեցինք հայրենագիտական ակումբ այցելությունից, որտեղ տիկին Կարինեն մեզ ներկայացրեց կրթահամալիրի պատմության խորհրդանիշները, հայկական ավանդական տոնածառերը՝ Կաղանդի ծառը և Զատկական ծառը, տնտեսական-կենցաղային հին գործիքներ, սարքեր, երաժշտական գործիքներ, ճամփորդական զանազան պարագաներ: Ճանաչողական արժեք ունեցող այս «ճամփորդությունից» հետո «հարգելի Վաչեի» (ինքնանվանում-պարտադրական այլանվանումն է մեր սիրելի Վաչեի) և միջին դպրոցի այլ սովորողների շնորհիվ Նոր դպրոցի պարասրահում սովորեցինք Կարնո քոչարի և այլ պարեր: Բակում հեծանիվ վարելուց և այլ խաղեր խաղալուց հետո երեխաները լողացան Նոր դպրոցի լողավազանում:

3-1 դասարան

«Ծիածան», 3-1 դասարան

thumbnail_ԾիածանՆարեկ Ավետիսյան

Կապիկը, նապաստակի դիմաց կանգնած, երգում էր կապիկի մասին:

 

Դավիթ Գրիգորյան

Կարմիր նարինջը՝ դեղին կանաչ, երազում էր կատվի մասին:

 

Միհրան Կարսեցյան

Կտուրին նստած դմբո կատուն երգում, կանչում է մյաու՛…

 

Սվետլանա Համբարձումյան

Ես շատ եմ սիրում ուտել կիվի, նարինջ, դեղձ, կոկոս, ելակ և մասոր:

 

Օֆելյա Անդրեասյան

Կատուն  նայում է  դռանը,   կռահում  է,  երազում  է  կարմիր  մուկ:

Մարիա Ավետիսյան

Կատուն,  նստած  դռան  կողքին, երազում  է  կոտլետի  մասին:

 

Դավիթ Հովհաննիսյան

Կովը, նստած գոմի կողքին, երազում էր կերի մասին։