Բաց դասախոսություն՝ ա) «Հայերի անվանումները և դրանց ստուգաբանական փորձերը», բ)«Օտար աղբյուրները՝ Մ. Մաշտոցի և հայ գրերի գյուտի մասին կամ 4-5-րդ դդ. կարևորագույն դեպքերը՝ նոր լույսի տակ» թեմաներով

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:25-16:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում (Բաբաջանյան, 25) կկայանա բաց դասախոսություն՝ «Հայերի անվանումները և դրանց ստուգաբանական փորձերը» և «Օտար աղբյուրները՝ Մ. Մաշտոցի և հայ գրերի գյուտի մասին կամ 4-5-րդ դդ. կարևորագույն դեպքերը՝ նոր լույսի տակ» թեմաներով:
Դասախոսությունը Ավագ դպրոցի 10-րդ դասարանի՝ «Հայոց լեզու» ընտրությամբ դասընթացի շրջանակում կլինի, որին, այսու, սիրով հրավիրում ենք մասնակցելու բոլոր ցանկացողներին:
Նպատակը՝ իմանալ՝ աշխարհին ինչ անուններով ենք հայերս հայտնի, որտեղից են ծագել այդ անունները, ստուգաբանական ինչ հետաքրքիր փորձեր են ձեռնարկվել՝ երբեմն ըստ դրանց հայերիս ծագումը որոշելու, ինչպես նաև՝ համարձակվել կողմնակի աչքով նայել մեր գրերի պատմությանը, արդյոք չափազանցվա՞ծ չէ սրբացված Մաշտոցի կերպարը, ո՞վ էր նա իրականում, իսկ ո՞վ էր նրա աշակերտ Կորյունը, ի՞նչ կապ ունեն նրանք նեստորականության, հերձվածողների հետ, գրերի գյուտն արդյո՞ք 5-րդ դարում կատարվեց, թե՞ ավելի վաղ, ի վերջո, ինչո՞ւ են լռում հայկական աղբյուրները:

Թողնել մեկնաբանություն