Լեզուների օրը և 10-րդ դասարանցիները

14457388_544757765711647_3005079818281137202_nՍեպտեմբերի 26-ին՝ 11:00,  10-րդ դասարանցիները Ավագ դպրոցի 3-6 լսարանում անձամբ կվարեն հայոց լեզվի դասը. թեմաներն են՝ «Հայոց լեզվի ծագման և բնույթի վերաբերյալ տեսություններ», «Հյուբշմանը՝ հայերենի ծագման և բնույթի մասին», «Մ. Մաշտոցի և գրերի գյուտի վերանայված պատմությունը»: Դասին մասնակցել ցանկացողներին սիրով հրավիրում ենք:
Նպատակը՝ Լեզուների օրվա առթիվ դիտարկել հայերենը աշխարհի լեզուների շարքում, իմանալ նրա տեղն ու դերը հնդեվրոպական լեզուների շրջանակում, ի վերջո, պարզել՝ հայերենը իրանակա՞ն լեզու է, թե՞ հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին լեզվաճյուղ, վերջապես, հայոց գրերն ինչպե՛ս ստեղծվեցին, ե՛րբ, ո՛ւմ կողմից, ի՛նչ հանգամանքներում:
Հետաքրքրվողներն ուսումնասիրեն հետևյալ նյութերը՝
Ն. Դիլբարյան, Հայոց լեզվի ծագման և բնույթի վերաբերյալ տեսություններ (Հատված «Հայոց լեզվի պատմություն» գրքից)
Վանուհի Բաղմանյան, Ն. Ադոնցը՝ Մ. Մաշտոցի և գրերի գյուտի վերաբերյալ

Թողնել մեկնաբանություն